ՈՍԿԵՊԱՐԻ ԳԱՆՁԵՐԸ․ ԲԵՐԴԱՎԱՆՔ, ԲԵՐԴԱՇՏԱՐԱԿ, ԿԱՄՈՒՐՋ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեր հերթական, անչափ տպավորիչ ու բացառիկ քայլարշավը Ձեզ է սպասում, և այս անգամ ուղևորվում ենք հեքիաթային Տավուշի Ոսկեպար գյուղ, որն աչքի է ընկնում պատմական գերհարուստ ու բազմազան ժառանգությամբ։ Ոսկեպարի սաղարթախիտ անտառների գրկում մեզ է սպասում աննման Բերդավանքը, որի աղյուսաշեն եկեղեցու հետ մեկտեղ կբացահայտենք նաև նրա հզոր բերդապարիսպները: Մեր ճանապարհին կտեսնենք Ոսկեպարի միջնադարյան կամուրջը, որը հրաշալի ու տպավորիչ կառույց է՝ անչափ համահունչ տեղի շքեղ բնության հետ։ Կտեսնենք նաև իր տեսակի մեջ եզակի բերդաշտարակը, որը նույնպես Ոսկեպարի առանձնացող գանձերից է: Ասել է, թե հրաշալի քայլարշավը և հարուստ պատմությունն ու մշակույթը կապահովեն մեզ վառ զգացողությունների և տպավորությունների հսկա չափաբաժնով։ 

Մեկնումը՝ 

7։00, վերադարձը՝ մոտ 22։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
9000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՈՍԿԵՊԱՐԻ ԳԱՆՁԵՐԸ․ ԲԵՐԴԱՎԱՆՔ, ԲԵՐԴԱՇՏԱՐԱԿ, ԿԱՄՈՒՐՋ

Մեր հերթական, անչափ տպավորիչ ու բացառիկ քայլարշավը Ձեզ է սպասում, և այս անգամ ուղևորվում ենք հեքիաթային Տավուշի Ոսկեպար գյուղ, որն աչքի է ընկնում պատմական գերհարուստ ու բազմազան ժառանգությամբ։ Ոսկեպարի սաղարթախիտ անտառների գրկում մեզ է սպասում աննման Բերդավանքը, որի աղյուսաշեն եկեղեցու հետ մեկտեղ կբացահայտենք նաև նրա հզոր բերդապարիսպները: Մեր ճանապարհին կտեսնենք Ոսկեպարի միջնադարյան կամուրջը, որը հրաշալի ու տպավորիչ կառույց է՝ անչափ համահունչ տեղի շքեղ բնության հետ։ Կտեսնենք նաև իր տեսակի մեջ եզակի բերդաշտարակը, որը նույնպես Ոսկեպարի առանձնացող գանձերից է: Ասել է, թե հրաշալի քայլարշավը և հարուստ պատմությունն ու մշակույթը կապահովեն մեզ վառ զգացողությունների և տպավորությունների հսկա չափաբաժնով։ 

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 18 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 9000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել