ՄԵՂՐԻ + ԿԱՊԱՆ, ՈՐՈՏՆԱՎԱՆՔ, ՏԱԹԵՎ 2 ՕՐ

ՄԵՂՐԻ + ԿԱՊԱՆ, ՈՐՈՏՆԱՎԱՆՔ, ՏԱԹԵՎ 2 ՕՐ

Դեպի չքնաղ Սյունիք մեր երկօրյա այցի ժամանակ կայցելենք Հայաստանի տարբերվող և գողտրիկ անկյուններից Մեղրի քաղաք, որն այդքան հարուստ է պատմական հրաշալի ու յուրօրինակ կոթողներով, ունի նաև առանձնացող քաղաքային կոլորիտ ու դիմագիծ: Արևաբույր Մեղրիում նախատեսված է բարձրանալ Մեղրիի տպավորիչ բերդը, այցելել աննման որմնանկարներով հարուստ Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցին, Մեծ Թաղի Սբ Աստվածածին տպավորիչ եկեղեցին, խորհրդավոր Անապաստանաց վանքը, քայլել Մեղրիի գունեղ փողոցներով: Իհարկե, այս շքեղ ուղևորության առանձնացող հրաշալիքներից է Արաքսի հովտի մայրամուտը Մեղրիից, որը նույնպես ամբողջությամբ վայելելու ենք: Բայց սա էլ դեռ ամենը չէ․ մեր ֆանտաստիկ այցի ընթացքում կտեսնենք նաև Սյունյաց անհաշվելի գանձերից ևս մի քանիսը՝ Կապանի Վահանավանքը,  Տաթևի վեհաշուք վանքը, ազդեցիկ Որոտնավանքը, կվայելենք նաև Խուստուփի ու սյունյաց լեռների հզոր տեսարանները՝ ավելի ամբողջական և հարուստ դարձնելով մեր անկրկնելի երկօրյա ուղևորությունը:

Առաջիկա մեկնումներ՝ 18.05 - 19.05
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 22:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 29000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի համարներ)
երկրորդ օրվա նախաճաշը
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Ծրագիր

ՕՐ 1
մեկնում Երևանից

Որոտնավանք
Վահանավանք
Մեղրիի լեռնանցք
Մեղրիի Անապաստանաց վանք
Մեղրի․ Արաքս գետ ու Արաքսի հովտի մայրամուտը

գիշերակաց՝ Մեղրի կամ Ագարակ

Անսահման գեղեցիկ Սյունիքում սկսում ենք մեր հրաշալի բացահայտումները։ Մեզ են սպասում մեր միջնադարյան ճարտարապետության միանգամից երկու հրաշք՝ Սիսիանին մոտ Որոտնավանքն ու Կապանի Վահանավանքը։ Վստահ ենք, որ այս երկու կոթողն էլ անսահման տպավորելու են։ Հաջորդիվ դադար կառնենք Մեղրիի լեռնանցքում՝ վայելելու Սյունյաց լեռների շունչ կտրող տեսարանները։ Իսկ արդեն մեղրածոր Մեղրիում կայցելենք անչափ յուրահատուկ Անապաստանաց վանք, իսկ մայրամուտն էլ կդիմավորենք Արաքսի ափին՝ վայելելով արդեն լեգենդար դարձած տեսարանը դեպի Արաքսի հովիտ։ Մեղրիի բացահայտումները շարունակվելու են հաջորդ օրը։

ՕՐ 2
նախաճաշ հյուրանոցում

Մեղրի քաղաքում պտույտ
Մեծ Թաղի Սբ Աստվածածին եկեղեցի
Մեղրու բերդ
Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցի
Տաթևի վանք

վերադարձ Երևան

Արևաշատ Մեղրիի հրաշքների բացահայտումը շարունակում ենք։ Մեզ է սպասում Մեծ Թաղի Սբ Աստվածածին եկեղեցին, որը պատրաստ է զարմացնելու իր յուրօրինակությամբ։ Կբարձրանանք նաև Մեղրու բերդի աշտարակներից մեկը՝ հրաշալի տեսարաններ որսալու։ Մեզ է սպասում նաև Մեղրու գլխավոր այցեքարտերից Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցին, որն առանձնանում է իր շքեղ ու տպավորիչ որմնանկարներով, որոնք ապշեցնում են այցելուներին։ Վերադարձին կայցելենք նաև Տաթևի վանք՝ էլ ավելի հագեցած ու բովանդակալից դարձնելու մեր այս հիանալի ուղևորությունը։

Խնդրում ենք հաշվի առնել, որ մեր ծրագրով հնարավոր չէ օգտվել Տաթևեր ճոպանուղուց։


Գրանցում

Գինը՝ 29000 դրամ