Երբ տարիների ՓՈՐՁԻՆ գումարում ենք անսպառ ԷՆՏՈւԶԻԱԶՄԸ, երբ հարուստ ԳԻՏԵԼԻՔԻՆ հավելում ենք յուրահատուկ ԶԳԱՑՄՈւՆՔՆԵՐԸ, երբ բարձր ՈՐԱԿԻՆ կցում ենք անկեղծ ՆՎԻՐՈՒՄԸ, մենք ստանում ենք Համշեն տուրը:
Երբ աշխատանքդ պահանջում է մեծագույն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆ, անսահման ՆՐԲԱՆԿԱՏՈւԹՅՈւՆ, ուշադրություն ամեն ՄԱՆՐՈւՔԻՆ, իսկական ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈւԹՅՈւՆ, ապա դա մենք ենք Համշեն տուրում:
– Մենք առաջարկում ենք Հայաստանում ամենամատչելի գինը` տրամադրվող որակյալ ծառայությունների դիմաց,
– Մենք Պատմական Հայաստան տուրերի առաջատարն ենք Հայաստանում՝ ըստ մասնակիցների իրական արձագանքների սոցցանցերում,
– Մենք առաջարկում ենք ամենահարուստ, հագեցած հետաքրքիր և հավասարակշռված ծրագրերն ու ուղղությունները,
– Մեր գիդերը ոչ միայն առանձնանում են պրոֆեսիոնալիզմով ու փորձով, այլ հանրությանը հայտնի անձինք են, տիրապետում են մի քանի լեզվի, պատմաբաններ են, հուշարձանագետներ, իսկ Արևմտյան Հայաստան ուղղությամբ աշխատում են առաջատար թուրքագետներ,
– Մենք առաջարկում ենք նոր և հարմար ավտոմեքենաներ` վստահելի, տարիների փորձով և հարգալից վարորդներով,
– Մենք առաջարկում ենք նոր և հարմար ավտոմեքենաներ` վստահելի, տարիների փորձով և հարգալից վարորդներով,
– Մենք առանձնահատուկ ենք մոտենում սննդի հարցին` ընտրելով իրապես լավ ռեստորաններ և Ձեզ տալով ճաշատեսակի ընտրության հնարավորություն, այդ թվում՝ ճաշացանկ բուսակերների և այլ նախասիրություններով անձանց համար,
– Մեզ համար կարևոր է ամեն դետալ և մանրուք, մենք ուշադիր ենք ամենքին և ամենին, մեզ հետ խնդիրներ չեն ծագում,
– Մեզ համար յուրաքանչյուր մասնակից յուրահատուկ է և կարևոր, մենք աշխատում ենք հենց Ձեզ համար, և… սրանք միայն խոսքեր չեն,
– Մեզ համար գերխնդիր է Ձեր ապահովությունը, անվտանգությունն ու հարմարավետությունը,
– Մեզ հետ ուղևորությունների մասնակցածներն ինքնըստինքյան ստանում են զեղչեր հետագա տուրերի համար,
– Մենք Համշեն տուրն ենք` Հայրենիքը բացահայտելու հարցում Ձեր ամենավստահելի ուղեկիցը և Ձեր #ԵրազանքԻրականացնողները: