ՎԵՐԵԼՔ ՍԱԲԱԼԱՆ ԵՎ ԹԱՎՐԻԶ
Սաբալան լեռն Իրանի երեք ամենաբարձր գագաթներից մեկն է, որը մի շարք մասնագետներ համարում են նաև Մասիսից հետո Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր գագաթը։ 4811 մետր բարձրությամբ այս հսկան առանձնանում է իր գագաթային խառնարանային լճով, տպավորիչ լեռնային բնապատկերներով և յուրահատուկ միջավայրով։
Մեր հագեցած ծրագրով հնարավորություն կունենաք ոչ միայն հասնելու Սաբալանի գագաթ, այլև բացահայտելու Թավրիզը, ծանոթանալու Իրանի պատմությանը, մշակույթին և հարուստ խոհանոցին։
Սաբալանի վերելքը մաս է կազմում Համշեն տուրի «Հայկական լեռնաշխարհի 7 ամենաբարձր գագաթները» շարքի։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՄՇԵՆ ՏՈՒՐՆ ԸՆՏՐԵԼԻՍ
✔ Սաբալանի վերելքի ամբողջ ընթացքում խմբին ուղեկցող Համշեն տուրի հայ լեռնային ուղեկցորդ,
✔ տեղացի պրոֆեսիոնալ լեռնային ուղեկցորդների աջակցություն վերելքի ընթացքում,
✔ Երևանից Թավրիզ և հակառակ ուղղությամբ տեղափոխություն մեր առանձին հարմարավետ ավտոբուսով, որտեղ լինելու է միայն մեր խումբը,
✔ որպես Իրանում աշխատող տուրօպերատոր՝ առավել հագեցած փաթեթ՝ հնարավորինս մատչելի գնով,
✔ Իրանի պատմության, մշակույթի և հայկական ժառանգության մանրամասն ու բովանդակալից ներկայացում,
✔ անհատական աշխատանք յուրաքանչյուր մասնակցի հետ՝ հանդերձանքի ընտրությունից մինչև վերելքին ֆիզիկական պատրաստություն,
✔ անվճար նախապատրաստական վերելք կամ վերելքներ Հայաստանում։
ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ
ՕՐ 1
Երևան – Մեղրի – Թավրիզ
ընթրիք Թավրիզում
գիշերակաց՝ Թավրիզում
Սաբալանն է կանչում, և մենք գնում ենք այդ կանչի հետևից։
Կմեկնարկենք Երևանից և Մեղրիով կհասնենք հայ-իրանական սահման։ Սահմանն անցնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Թավրիզ։ Երեկոյան մեզ սպասվում է ընթրիք, որից հետո կտեղավորվենք հյուրանոցում և կհանգստանանք՝ պատրաստվելով առաջիկա լեռնային օրերին։
ՕՐ 2
Թավրիզ – Շաբիլ – Սաբալանի հիմնական ճամբար
վրանային գիշերակաց
Առավոտյան Թավրիզից կմեկնենք Արդաբիլի նահանգի Շաբիլ բնակավայր։ Այստեղից ամենագնացներով կբարձրանանք Սաբալանի հիմնական ճամբար՝ մոտ 3700 մետր բարձրություն։
Տեղավորվելուց հետո, կախված խմբի վիճակից և եղանակային պայմաններից, կունենանք ոչ երկար կլիմայավարժեցման քայլարշավ։ Երեկոն կանցկացնենք ճամբարում՝ պատրաստվելով մեր ճանապարհորդության գլխավոր օրվան։
ՕՐ 3
ՎԵՐԵԼՔ ՍԱԲԱԼԱՆ — 4811 Մ
Վաղ առավոտյան սկսելու ենք վերելքը դեպի Սաբալանի գագաթ։
Մեզ սպասվում է երկար և տպավորիչ լեռնային ճանապարհ, որի վերջում կհասնենք 4811 մետր բարձրության վրա գտնվող գագաթ։ Այստեղ կտեսնենք Սաբալանի հայտնի խառնարանային լիճը և կվայելենք շրջակա լեռնաշխարհի շունչ կտրող տեսարանները։
Գագաթին անհրաժեշտ ժամանակ անցկացնելուց հետո կսկսենք վայրէջքը դեպի հիմնական ճամբար, ապա ամենագնացներով կիջնենք Շաբիլ։ Այնուհետև կտեղափոխվենք Սարեյն կամ Շաբիլ՝ հյուրանոցային գիշերակացի։
Սաբալանի վերելքի տվյալները՝
բարձրությունը՝ 4811 մ
հարաբերական վերելքը՝ շուրջ 1100 մ
քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ շուրջ 14 կմ
ՕՐ 4
Սարեյն – Թավրիզ
նախաճաշ հյուրանոցում
պտույտ Թավրիզում
ընթրիք Թավրիզում
գիշերակաց՝ Թավրիզում
Առավոտյան կմեկնենք Թավրիզ, որտեղ մեզ սպասվում է քաղաքի պատմական և կոլորիտային անկյունների բացահայտումը։
Կտեսնենք Թավրիզի խորհրդանիշներից Կապույտ մզկիթը և Ալիշահի բերդաշտարակը, կայցելենք քաղաքի նշանավոր պատմական շուկան՝ աշխարհի խոշորագույն ծածկած շուկաներից մեկը, ինչպես նաև կծանոթանանք Թավրիզի հայկական ժառանգությանը և կտեսնենք քաղաքի գործող հայկական եկեղեցիներից մեկը։
Օրը կամփոփենք համեղ ընթրիքով, իսկ գիշերակացը կլինի Թավրիզում։
ՕՐ 5
Թավրիզ – Մեղրի – Երևան
նախաճաշ հյուրանոցում
Արաքսի հովիտ
հայ-իրանական սահման
ճաշ՝ Հայաստանում
վերադարձ Երևան
Առավոտյան հրաժեշտ կտանք Թավրիզին և կուղևորվենք դեպի հայ-իրանական սահման։
Արաքսի հովտով անցնելով՝ կհասնենք Մեղրի, ապա կշարունակենք ճանապարհը դեպի Երևան՝ մեզ հետ բերելով Սաբալանի գագաթի հաղթահարման զգացողությունն ու Իրանից ստացած վառ հիշողությունները։
ԳԻՆԸ՝ 200․000 ԴՐԱՄ, որը ներառում է՝
✔ տեղացի պրոֆեսիոնալ լեռնային ուղեկցորդների ծառայությունը Սաբալանի վերելքի ընթացքում,
✔ խմբին ուղեկցող Համշեն տուրի հայ լեռնային ուղեկցորդի ծառայությունը,
✔ ամբողջ երթուղու ընթացքում բարձրակարգ ավտոբուսով տեղափոխությունը՝ միայն մեր խմբի համար,
✔ ամենագնացներով տեղափոխությունը Սաբալանի ճամբար և հակառակ ուղղությամբ,
✔ 4-աստղանի հյուրանոցային կացությունը Թավրիզում,
✔ հյուրանոցային գիշերակացը Սարեյնում կամ Շաբիլում,
✔ վրանային գիշերակացը Սաբալանի հիմնական ճամբարում,
✔ սնունդը Սաբալանի վերելքի ընթացքում և ծրագրով նախատեսված սնունդը Թավրիզում,
✔ ծրագրով նախատեսված տեսարժան վայրերի մուտքավճարները,
✔ Սաբալանի վերելքի հավաստագիր և հուշանվերներ,
✔ մասնագիտացված խանութներից լեռնային հանդերձանք գնելու զեղչեր,
✔ Համշեն տուրի կողմից կազմակերպվող անվճար նախապատրաստական վերելք/վերելքներ։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 06:00,
ժամանում՝ 23:55,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 200000 դրամ


