ՎԵՐԵԼՔ ՔԱՋՔԱՐ 2024

ՎԵՐԵԼՔ ՔԱՋՔԱՐ 2024

Պոնտոսի լեռների ամենաբարձր գագաթը` իր անսահման գեղեցկությամբ առանձնացող Քաջքարը մեզ է սպասում դրախտային Համշենում: Համշեն տուրի փորձառու գիդերը տեղացի ուղեկցորդների հետ կապահովեն ձեր տպավորիչ, գեղեցիկ և անվտանգ վերելքը: Անսահման գեղեցիկ են Քաջքարի գագաթից բացվող ցնցող տեսարանները, միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում իրենց գեղեցկությամբ հայտնի են նաև տեղի արահետները՝ կանաչի տարբեր երանգներ, լեռնային լճեր ու գետեր, շունչ կտրող տեսարաններ։ Ինչո՞ւ չէ, նաև յուրահատուկ պատմություններ ու ավանդազրույցներ, որոնք ստեղծել են մոգական այս լեռները։ Անկրկնելի վերելք և չքնաղ ուղևորություն ամբողջ կյանքի համար։ Միանշանակ։

Առաջիկա մեկնումներ՝ 29.08 - 01.09
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 23:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 185000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ տրոնսպորտը (Mercedes Sprinter/VW)
հարմարավետ հյուրանոց
երկու անգամ սնունդը ճանապարհին և սնունդը վերելքի ընթացքում
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
տեղացի ուղեկցորդի ծառայությունը վերելքի համար
վրանային գիշերակացերը Մասիսի ճամբարներում (վրանները՝ երկտեղանի)
Ընկերությունը տրամադրում է վրան, ներքնակ
զեղչեր մասնագիտացված խանութներից հանդերձանք գնելու համար
Չի ներառում`
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան գնի մեջ ներառված չէ։

Ծրագիր

ՕՐ 1 | ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ

Արդահան. Կուր գետ և Արդահանի բերդ
Շավշատի բերդ
Ճոխ Ճորոխ

ընթրիք Օլգունլարում
գիշերակաց՝ Օլգունլար

Դեպի Քաջքար մեր ճանապարհին՝ գեղատեսիլ Շավշատում կտեսնենք տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների օրոք, ինչպես և բերդի ամենաբարձր կետից կկարողանանք վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը, որից հետո Ճորոխ գետի ափերով, իհարկե, կանգ առնելով Ճոխ Ճորոխ դիտակետում, կուղևորվենք հանգստանալու և պատրաստվելու Քաջքարի արկածներին:

ՕՐ 2-3 | ՎԵՐԵԼՔ ԼԵԳԵԴԱՐ ՔԱՋՔԱՐ

Վերելքի առաջին օր՝
Քաջքարի վերելքի համար տեղի Օլգունլար բնակավայրի հյուրատնից (2100 մետր) կսկսենք քայլարշավը գեղեցկագույն արահետներով՝ հասնելու հիմնական ճամբար (2800 մետր), որտեղ կհանգստանանք, կգիշերենք ու կպատրաստվենք հաջորդ կարևոր օրվան։
Առաջին օրվա քայլարշավը կազմում է շուրջ 7 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 700 մետր։

Վերելքի երկրորդ օր՝
Երկրորդ օրը վաղ առավոտյան հիմնական ճամբարից կսկսենք վերելքը Քաջքարի գագաթ, կվայելենք գագաթին կանգնելու աննկարագրելի բերկրանքը, ապա կվերադառնանք հիմնական ճամբար, փոքր ինչ կհանգստանանք, հետո թեթև քայլարշավով կհասնենք հյուրատուն։
Երկրորդ օրվա քայլարշավը դեպի Քաջքարի գագաթ, հետ դեպի հիմնական ճամբար ու հյուրատուն կազմում է ընդհանուր մոտ 15 կմ, հիմնական ճամբարից Քաջքարի գագաթ հարաբերական բարձրությունը 1000 մետր է, լեռան բարձրությունը՝ 3947 մետր։
Քաջքարի գագաթից բացվում է ֆանտաստիկ տեսարան դեպի Սև ծով, իսկ ահա հակառակ կողմում՝ ափաչափ հեռավորության վրա մեր դիմաց է փռվում Հայկական լեռնաշխարհը։ Քաջքարի յուրահատուկ կողմերից է այն, որ անսահման գեղեցիկ են ոչ միայն լեռան վրայից բացվող տեսարանները, այլ նաև դեպի գագաթ տանող արահետները, որոնք առանձնանում են իրենց գեղեցիկ մարգագետիններով, լեռնային լճակներով ու գետերով:

ՕՐ 4 | ԳԱՆՁԵՐ ՈՐՈՆԵԼԻՍ
նախաճաշ հյուրանոցում

Պարխարի եկեղեցի
Թորթումի ջրվեժ
Օլթիի բերդ

ճաշ Արդահանում
վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Գյումրի-Երևան:

Վերադարձին ևս հետաքրքիր ու տպավորիչ այցեր ունենք։ Նախ, կտեսնենք Քաջքարի ստորոտին գտնվող ու հրաշալի վիճակում մեզ հասած Պարխարի անչափ տպավորիչ եկեղեցին, ապա նաև կզովանանք Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր ջրվեժ Թորթումի ջրերով, ապա անցնելով Օլթիով ու տեսնելով Օլթիի հզոր բերդը՝ կվերադառնանք Երևան։


Գրանցում

Գինը՝ 185000 դրամ