ՎԵՐԵԼՔ ՄԱՐԱԹՈւԿ ԵՎ ԾՈՎԱՍԱՐ, ՍԱՍՈւՆ Ու ՄՈւՇ 4 ՕՐ

ՎԵՐԵԼՔ ՄԱՐԱԹՈւԿ ԵՎ ԾՈՎԱՍԱՐ, ՍԱՍՈւՆ Ու ՄՈւՇ 4 ՕՐ

Սասուն աշխարհի և ընդհանրապես համայն հայության խորհրդանշական գագաթներից Մարաթուկն ու Ծովասարը նորից սպասում են մեզ։ Բացառիկ մեր ծրագրով Դուք կարող եք ոչ միայն Մարութա սարի ու Ծովասարի գագաթներից լիաշունչ վայելել Սասնո աշխարհը, այլ նաև շրջել Մուշում և Սասունում, տեսնել Արաքսն ու Արածանին, անցնել խորհրդաշնական ու հերոսական ճամփաներով։ Իրապես տարբերող ուղևորությունը և խիստ էմոցիոնալ վերելքներն են մեզ սպասում։

Առաջիկա մեկնումները՝
11.07-14.07
Մեկնումը՝ 

6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
149000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

4 աստղանի հյուրանոցներ

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

զեղչեր մասնագիտացված խանութներից արշավային հանդերձանք գնելու համար։

Չի ներառում՝

* ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ՄՈւՇ

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ, հատելով վրաց-թուրքական սահմանը, անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի Կարս, ապա Սարիղամիշ ու Բասեն, որտեղից էլ թակում ենք Տարոն աշխարհի դռները՝ տեսնելու Արածանի գետն և Սուլուխի կամուրջը Մշո դաշտի սրտում։ Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ

Մուշ․ Սուլուխի կամուրջ և Արածանի գետ

ընթրիք Մուշում գիշերակաց՝ Մուշ:

ՕՐ 2 | ՄԸՐ ՄԱՐԱԹՈւԿ

Մարաթուկ լեռը ոչ միայն սասունցիների համար է խիստ խորհրդանշական, այլ նաև բոլոր հայերի։ Սասունը լավագույնս երևում է հենց Մարաթուկի գագաթից։ Համոզվե՞նք։

Մարաթուկ բարձր սարեր,

Լանջին պաղ-պաղ ջրեր,

Էրնեկ էս ջրի էղնի,

Զիմ մուրազ կատարէ:

Պահն է հայտնի երգը շուրթերին մագլցել լեռը՝ հիանալով բացվող տեսարաններով․․․

Մարաթուկի վերելքի մի մասն իրականացվում է ամենագնաց միջոցներով, իսկ քայլարշավային մասի ընդհանուր երկարությունը մոտ 6 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մետր։ Մարաթուկի բարձրությունը 2967 մետր է։

Մուշից Սասուն տեղափոխություն

վերելք Մարաթուկ

ընթրիք Բաթմանում կամ Սասունում գիշերակաց՝ Բաթման կամ Սասուն։

ՕՐ 3 | ՄԸՐ ԾՈՎԱՍԱՐ

Այս օրը նվիրված է Սասունի խորհրդանիշերից Ծովասար լեռան գագաթ բարձրանալուն։ Ծովասարից բացվում է հրաշալի տեսարան ինչպես դեպի Սասնո աշխարհ, այնպես էլ դեպի Մարաթուկ։ Ծովասարի լանջերին է կառուցվել է Դավթի բերդը, իսկ գագաթի լճակն էլ պատրաստ է անչափ զարմացնելու։

Ծովասարի համար նախատեսվում է 15 կմ երկկողմանի երկարությամբ և մոտ 900 մետր հարաբերական բարձրությամբ վերելք։ Ծովասարի բարձրությունը 2721 մետր է։

վերելք Ծովասար ընթրիք Մուշում գիշերակաց՝ Մուշ:

ՕՐ 4 | ՏՆԻՑ ՏՈՒՆ

Վերադարձին էլ ունենք հետաքրքիր վայրեր այցելելու ու տեսնելու։ Մեր վերադարձի ընթացքում կանցնենք Բասենով, որտեղ կանգ կառնենք Արաքս գետի ափերին՝ տեսնելու անչափ տպավորիչ Հովվի կամուրջը։ Մեզ են սպասում նաև Սարիղամիշի անտառները, որոնք տեսնելուց հետո էլ կշարունակենք մեր ընթացքը։ նախաճաշ հյուրանոցում

Բասեն․ Արաքս գետ և Հովվի կամուրջ

Սարիղամիշի անտառներ

ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:
Գինը` 149000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել