ՎԵՐԵԼՔ ՍԻՓԱՆ ԵՎ ՆԵՄՐՈՒԹ + ՎԱՆ 4 ՕՐ
Սիփանն ու Վանը համատեղ արարում են Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն տեսարաններից։ Խորհրդավոր ու անչափ տպավորիչ Սիփանը միշտ կանչում է՝ խոստանալով անսահման գեղեցիկ տեսարաններ բոլոր նրանց, ովքեր կբարձրանան այս հզոր լեռան գագաթ։ Բացի այդ, մեզ է սպասում նաև Վանի Նեմրութ-Սարակնը՝ իր սքանչելի տեսարաններով և դրախտային լճերով։ Մեր այս տպավորիչ ուղևորությանը ոչ միայն կլինեն հրաշալի վերելքներ Սիփանի գագաթ և Նեմրութ, այլ նաև կտեսնենք Վանն ու Բերկրին, կնավարկենք ու կլողանք Վանա լճում, կտեսնենք Աղթամարն ու Սուրբ Խաչ եկեղեցին, Բերկրիի ջրվեժն ու բազմաթիվ այլ հրաշալիքներ, այն էլ՝ պրոֆեսիոնալ գիդերի մատուցմամբ, իսկ վերելքը կիրականացնեն ինչպես տեղի փորձառու ուղեկցորդները, այնպես էլ Համշեն տուրի ներկայացուցիչ ուղեկցորդները։
5։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)
3 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ
պրոֆեսիոնալ հայ գիդ-ուղեկցորդի (թուրքագետ) ծառայությունը
տեղացի ուղեկցորդների ծառայությունը Սիփանի վերելքի համար
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Վանում նավարկության վճարը
զեղչեր մասնագիտացված խանութներից արշավային հանդերձանք գնելու համար։
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։
Անձնագիրը վավերական պետք է լինի մեկնելու օրվանից սկսած առնվազն 6 ամիս։
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ՄԱՍԻՍԻՑ ԴԵՊԻ ՎԱՆ
Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ
Մասիսի լանջերով անցում
Բերկրիի ջրվեժ
ընթրիք Վանում գիշերակաց՝ Վան։ՕՐ 2 | ԴԵՊԻ ՆԵՄՐՈՒԹ
Վանա լիճ. Աղթամար կղզի և Սբ Խաչ եկեղեցի
ճաշ Վանում. Վանա տառեխ՝ լճի ափինՆեմրութ-Սարակն (թեթև քայլարշավ)
գիշերակաց՝ Արծկեում կամ վրանային ճամբարում:


ՕՐ 3 | ՎԵՐԵԼՔ ՍԻՓԱՆ
Վերելք Սիփանի գագաթ
Գիշերը մեքենան կտեղափոխի Սիփանի լանջեր, որտեղից կսկսվի մեր մեկօրյա վերելքը լեռան գագաթ: Հաղթահարելով շուրջ 1700 մետր հարաբերական բարձրություն՝ կհասնենք 4058 մետր բարձրությամբ լեռան գագաթին, որտեղից կվայելենք դեպի Վանա լիճ բացվող հրաշալի ու տպավորիչ տեսարանը, որից հետո կվերադառնանք մեկնարկի կետ։
Սիփանի վերելքի ընթացքում տրամադրում ենք թեթև սնունդ և ջուր, իսկ վերելքի ավարտից հետո նախատեսված է ընթրիք և հանգիստ հյուրանոցում: գիշերակաց՝ Բերկրի կամ Բայազետ



ՕՐ 4 | ԲԵՐԿՐԻՆ Ու ԱՐԱՔՍԸ
Արաքս գետ
Անակնկալ այց
ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան: