ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ 2024 5 ՕՐ

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ 2024 5 ՕՐ

Բարձրանա՞լ Մասիսի գագաթ, ամբողջությամբ կենտրոնանալով հենց վերելքի վրա՝ խնայելով ժամանակն ու միջոցները։ Մեր այս տարբերակը հենց Ձեզ համար է՝ 5-օրյա հատուկ ծրագիր, որը մեր դասական ծրագրից տարբերվում է նրանով, որ այս տարբերակում ընդգրկված չեն պատմամշակութային այցեր, այլ բացառապես Մասիսի վերելքն է, ինչը զգալի կրճատում է տուրի և՛ օրերի քանակը, և՛ գինը։ Համշեն տուրը, որն Արևմտյան Հայաստանի առաջատար տուրօպերատորն է, մասնագիտացած է նաև քայլարշավների և լեռնագնացության գործում, իր փորձով ու մասնագիտական հմտություններով միանշանակ լավագույն ընտրությունը կլինի հիշարժան ու ապահով վերելքի համար։ #ԵրազանքԻրականացնողները Ձեր անփոխարինելի ուղեկիցը կլինեն դեպի Արարատի գագաթ։ 

Առաջիկա մեկնումները՝
20.07-24.07 08.08-12.08 24.08-28.08
Մեկնումը՝ 

6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
դրամ (670$-ին համարժեք դրամ)
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը

հարմարավետ հյուրանոց Բայազետում

լիարժեք սնունդ վերելքի ընթացքում և վերջին օրվա տոնական ընթրիք ռեստորանում

տեղացի պրոֆեսիոնալ լեռնային ուղեկցորդների ծառայություն

Համշեն տուրից հայ թուրքագետ լեռնային ուղեկցորդի ծառայություն

զեղչեր մասնագիտացված խանութներից հանդերձանք գնելու համար

Մասիս բարձրանալու վկայական և հուշանվերներ

կլիմայավարժեցման վերելք Արագած

ձիերով իրերի տեղափոխություն

նախապատրաստության և հանդերձանքի ամբողջական խորհրդատվություն

վրան, ներքնակ, կատվիկներ:

Չի ներառում՝

* ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Մեր ուղևորության առաջին հրաշալի կանգառը Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոյի ափերին է, ապա կանցնենք Կարսով և Իգդիրով, որից հետո կշարժվենք Բայազետ, կայցելենք Բայազետի հզոր բերդը և Բայազետում էլ կլինի մեր գիշերակացը։

Երևան-Գյումրի-Բավրա-Ախալքալաք-Կարս

Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ

Անցում Իգդիր քաղաքով

Բայազետի բերդ

գիշերակաց՝ Բայազետ:

ՕՐ 2-3-4-5 | ՎԵՐԵԼՔ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ

Վերելքի առաջին օրը՝ 

Բայազետի հյուրանոցում նախաճաշելուց հետո միկրոավտոբուսներով մոտենում ենք լեռան ստորոտին՝ մոտ 2200 մետր բարձրության վրա մեկնարկի կետ, որտեղից էլ սկսվում է ոչ բարդ քայլարշավը դեպի Արարատ լեռան առաջին ճամբար (3200 մետր), որտեղ մեզ են սպասում պատրաստի վրաններն ու ընթրիքը։

Վերելքի առաջին օրվա քայլարշավը՝ մոտ 5․5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 4․5 ժամ։

 

Վերելքի երկրորդ օրը՝

Ճամբարում նախաճաշելուց հետո սկսում ենք մեր քայլարշավը դեպի Արարատի երկրորդ ճամբար (4200 մետր), ուր հասնելուց հետո ընթրում ենք և անմիջապես անցնում հանգստի, քանի որ ուշ գիշերը (1:00-ի սահմաններում) պետք է սկսենք վերելքը լեռան գագաթ։

Վերելքի երկրորդ օրվա քայլարշավը՝ մոտ 5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 5 ժամ։

 

Վերելքի երրորդ օրը՝ 

Կեսգիշերին մոտ սկսում ենք վերելքը դեպի Արարատի գագաթ, ուր հասնում ենք վաղ առավոտյան, վայելում հրաշալի տեսարանները, Մասիսի ու Սիսի խենթացնող արևածագը, Բիբլիական գագաթին կանգնելու փշաքաղեցնող ու անչափ հուզող բերկրանքը, ապա վերադառնում ենք երկրորդ ճամբար, փոքր ինչ կազդուրվում, ճաշում, ապա շարունակում ենք քայլել դեպի առաջին ճամբար, որտեղ ընթրելու ենք և քնենք։

Վերելքի երրորդ օրվա քայլարշավը դեպի գագաթ՝ մոտ 2․5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 6․5 ժամ։ Գագաթից վերադարձի քայլարշավը շուրջ 8 կմ է (մինչև առաջին ճամբար)։

 

Վերելքի չորրորդ օրը՝ 

Առաջին ճամբարում առավոտյան նախաճաշելով՝ շարունակում ենք ճանապարհը դեպի լեռան ստորոտ, որտեղից էլ մեքենաներով մոտենում ենք հյուրանոցին, լողանում, հանգստանում և վերադառնում Երևան։

 

Վերելքի բոլոր օրերին հիմնական ուղեբեռը բարձրացնում են կազմակերպիչների ձիերը: Երկու ճամբարում էլ տաք և թարմ սնունդը պատրաստվում է տեղում, տրվում է անսահմանափակ քանակի շշալցված ջուր, թեյելու և սրճելու հնարավորություն: Վերելքի օրերին մատուցվում է նախաճաշ, թեթև սնունդ քայլարշավների ընթացքում, ընթրիք, թեյ, սուրճ, քաղցրավենիք, միրգ:

ՕՐ 5 | ՎԵՐԱԴԱՐՁ ԵՐԱԶԱՆՔԻՆ ՀԱՍՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Վերադարձին մենք հրաժեշտ կտանք Բիբլիական լեռանը, որից հետո դադար կունենանք Մայր Արաքսի ափերին, ցանկացողները կարող են մոտենալ նաև գետի ափերին։ Այնուհետև, կվերադառնանք Երևան՝ մեզ հետ բերելով  հուշեր ամբողջ կյանքի համար։

նախաճաշ վրանային ճամբարում

հյուրանոցում կարճ հանգիստ

Արաքս գետ

վերադարձ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան։

Թե ինչպես պատրաստվել Արարատի վերելքին կարող եք կարդալ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԱՍԻՍ ԲԱՐՁՐԱՆԱԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻՆ բաժնում

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ԵՎ ԳՈւՅՔ՝

Լեռնամագլցման կոշիկ,

Տաք արշավային բաճկոն,

Սպորտային կամ թեթև արշավային կոշիկ,

Թերմո գուլպա,

Թերմո ներքնազգեստ,

Ջրապաշտպան ձմեռային տաբատ,

Սպորտային կամ արշավային թեթև տաբատ,

Երկարաթև և կարճաթև շապիկներ,

Ֆլիսից շապիկ,

Ջրից և քամուց պաշտպանող բաճկոն,

Ճակատի լապտերիկ (պահեստային մարտկոցով),

Արևային ակնոց (3-րդ կատեգորիա),

Տաք ձմեռային գլխարկ,

Արևային գլխարկ,

Բաֆ կամ դիմակ,

Տաք արշավային ձեռնոց և ֆլիսից բարակ ձեռնոց,

Արշավային փայտեր,

Քնապարկ (կոմֆորտ ջերմաստիճան՝ -5°)

Ուսապարկ (մինչև 30 լիտր՝ գագաթ բարձրանալու համար),

Ճամփրուկ կամ խոշոր ուսապարկ (մինչև 100 լիտր՝ ընդհանուր իրերի համար),

Արևապաշտպան կրեմ,

Թերմոս,

Անձնական դեղատուփ,

Անձնական հիգիենայի պարագաներ։

Ոչ պարտադիր, սակայն նախընտրելի պարագաներ՝

Դահուկային ակնոցներ (ոչ մուգ ապակիով),

Զանգապան,

Անձրևանոց, 

Փչովի ներքնակ,

Արշավային բարձ,

Վրանային լապտերիկ,

Ինքնատաքացվող ներդիրներ,

Ջրի տարրա,

Իզոտոնիկ հյութեր,

Հողաթափեր,

Powerbank։

Գինը` դրամ (670$-ին համարժեք դրամ)
Դուք դեռ տուր չեք ընտրել