ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ + ՎԱՆ, ԱՆԻ, ԿԱՐՍ, ՄՈւՇ, ԲԱՍԵՆ 7 ՕՐ
Երազե՞լ եք բարձրանալ Մասիսի գագաթը, ինչպես նաև տեսնել Վանը, Մուշը, Անին, Կարսը, Բայազեդը, Բերկրին, Բասենը, Իգդիրը, անցնել Արաքսի ու Արածանիի ափերով, նավարկել ու լողալ Վանա լճում: Մենք կարող ենք իրականություն դարձնել Ձեր այս երազանքը։ Առաջարկում ենք հետաքրքիր ու տարբերվող 7-օրյա բացառիկ ուղևորություն և վերելք՝ մեր պրոֆեսիոնալ ու փորձառու ուղեկցորդների գլխավորությամբ: Համշեն տուրն Արևմտյան Հայաստանի առաջատար տուրօպերատորն է, մասնագիտացած նաև քայլարշավների և լեռնագնացության ոլորտում․ մեր մեծ փորձով ու մասնագիտական հմտություններով միանշանակ լավագույն ընտրությունը կլինենք հիշարժան ու անվտանգ վերելքի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանում տպավորիչ և բովանդակալից ուղևորության պատասխանատու գործում։ Եվ այս ամենը՝ բազմաթիվ ընդգծված առավելություններով։ #ԵրազանքԻրականացնողները Ձեր անփոխարինելի ուղեկիցը կլինեն դեպի Երազանքի գագաթ, դեպի Արարատի գագաթ։
Առավելություններ Համշեն տուրն ընտրելիս՝
Մասիսի վերելքի ամբողջ ընթացքում Համշեն տուրի թուրքագետ հայ ուղեկցորդի ուղեկցությունը,
Որպես Արևմտյան Հայաստանի տուրօպերատոր՝ ամենամատչելի գինը ամենահագեցած փաթեթի պարագայում,
Արևմտյան Հայաստանի մասով ամենահարուստ ծրագիրն ու պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությունը։
6։00, վերադարձը՝ մոտ 23։00, Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter / Volkswagen Crafter, մինչև 19 տեղ)
4 աստղանի հյուրանոցներ + գիշերակաց Մասիսի վրա ճամբարներում
երկու անգամյա որակյալ սնունդ Արևմտյան Հայաստանում բոլոր օրերին (ընտրովի ճաշացանկով)
երեք անգամյա սնունդը (այդ թվում՝ տեղում պատրաստվող տաք սնունդ) Մասիսը բարձրանալու ամբողջ ընթացքում
տեղացի պրոֆեսիոնալ ուղեկցորդ Մասիսը բարձրանալու համար
խմբին ուղեկցող պրոֆեսիոնալ հայ գիդ-թարգմանչի (թուրքագետի) ծառայությունը Համշեն տուրից Մասիսի վերելքի և Արևմտյան Հայաստանի տուրի համար
տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
բժշկական ապահովագրություն
զեղչեր մասնագիտացված խանութներից հանդերձանք գնելու կամ վարձակալելու համար (Ընկերությունը հանդերձանքից տրամադրում է՝ վրաններ և կատվիկներ)
Արարատ բարձրանալու վկայական և հուշանվերներ
Անվճար նախապատրաստական վերելք/վերելքներ Համշեն տուրի կողմից:
* Ընկերությունը տրամադրում է՝ վրաններ, ներքնակներ, կատվիկներ:
* ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ Ու ՎԵՀԱՇՈւՔ ՄԱՍԻՍԸ
Մինչ Մասիսի բաղձալի վերելքը, մենք ունենք անցնելու երկար ճանապարհ, որը, սակայն, լի է բազմաթիվ հրաշալիքներով, որոնք էլ սպասելու են մեզ։ Նախ, կանցնենք Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոյի ափերով։ Եվ ահա ժամն է տեսնելու ոչ միայն հայկական, այլ համաշխարհային նշանակության գլուխգործոցը՝ անկրկնելի Անին․ կպտտվենք հնամենի քաղաքում՝ տեսնելու բոլոր այն հրաշքները, որոնք ուղղակի խենթացնելու են Ձեզ։ Հրաշալի Անիից հետո կանցնենք Մայր Արաքսի ափերով ու Իգդիրով՝ հասնելու Բայազետ, որտեղ կընթրենք ու կքնենք՝ պատրաստվելով հրաշալի վերելքին։
մեկնում ԵրևանիցԾովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ
Անի. եկեղեցիներ, պարիսպներ, այլ շինություններ
Արաքս գետ և հայ-թուրքական սահման (Իգդիրի հատված)
ընթրիք Բայազետում գիշերակաց՝ Բայազետ:




ՕՐ 2-3-4-5 | ՎԵՐԵԼՔ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ
Վերելքի առաջին օրը՝
Բայազետի հյուրանոցում նախաճաշելուց հետո միկրոավտոբուսներով մոտենում ենք լեռան ստորոտին՝ մոտ 2200 մետր բարձրության վրա մեկնարկի կետ, որտեղից էլ սկսվում է ոչ բարդ քայլարշավը դեպի Արարատ լեռան առաջին ճամբար (3200 մետր), որտեղ մեզ են սպասում պատրաստի վրաններն ու ընթրիքը։
Վերելքի առաջին օրվա քայլարշավը՝ մոտ 5․5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 4․5 ժամ։
Վերելքի երկրորդ օրը՝
Ճամբարում նախաճաշելուց հետո սկսում ենք մեր քայլարշավը դեպի Արարատի երկրորդ ճամբար (4200 մետր), ուր հասնելուց հետո ընթրում ենք և անմիջապես անցնում հանգստի, քանի որ ուշ գիշերը (1:00-ի սահմաններում) պետք է սկսենք վերելքը լեռան գագաթ։
Վերելքի երկրորդ օրվա քայլարշավը՝ մոտ 5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 5 ժամ։
Վերելքի երրորդ օրը՝
Կեսգիշերին մոտ սկսում ենք վերելքը դեպի Արարատի գագաթ, ուր հասնում ենք վաղ առավոտյան, վայելում հրաշալի տեսարանները, Մասիսի ու Սիսի խենթացնող արևածագը, Բիբլիական գագաթին կանգնելու փշաքաղեցնող ու անչափ հուզող բերկրանքը, ապա վերադառնում ենք երկրորդ ճամբար, փոքր ինչ կազդուրվում, ճաշում, ապա շարունակում ենք քայլել դեպի առաջին ճամբար, որտեղ ընթրելու ենք և քնենք։
Վերելքի երրորդ օրվա քայլարշավը դեպի գագաթ՝ մոտ 2․5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 6․5 ժամ։ Գագաթից վերադարձի քայլարշավը շուրջ 8 կմ է (մինչև առաջին ճամբար)։
Վերելքի չորրորդ օրը՝
Առաջին ճամբարում նախաճաշելով՝ շարունակում ենք ճանապարհը դեպի լեռան ստորոտ, որտեղից էլ մեքենաներով մեկնում ենք Բայազետի հյուրանոց, լողանում, այցելում Բայազետի (Դարոյնքի) հզոր բերդը, ճաշում, այնուհետև մեկնում ենք Բերկրի, որտեղ զովանում ենք Բերկրիի ջրվեժի ջրերով, իսկ օրվա գիշերակացն էլ կազմակերպում ենք Վանում։
Վերելքի բոլոր օրերին հիմնական ուղեբեռը բարձրացնում են կազմակերպիչների ձիերը: Երկու ճամբարում էլ տաք և թարմ սնունդը պատրաստվում է տեղում, տրվում է անսահմանափակ քանակի շշալցված ջուր, թեյելու և սրճելու հնարավորություն: Վերելքի օրերին մատուցվում է նախաճաշ, թեթև սնունդ քայլարշավների ընթացքում, ընթրիք, թեյ, սուրճ, քաղցրավենիք, միրգ:









ՕՐ 5 | ԲԵՐԿՐԻՆ Ու ԲԱՅԱԶԵՏԸ
Ինչպես արդեն վերը նշեցինք, մեր այցի հինգերորդ օրվա առաջին կեսին մենք Մասիսի առաջին ճամբարից կվերադառնանք հյուրանոց, կպատրաստվենք, որից հետո կշարունակենք Արևմտյան Հայաստանի բացահայտումը։ Կտեսնենք Բայազետի ամրակուռ բերդը, ինչպես նաև Բերկրիի չքնաղ ջրվեժը, իսկ գիշերակացը Վանում է։
նախաճաշ Մասիսի առաջին ճամբարումՎերադարձ Բայազետի հյուրանոց
Բայազետի բերդ
ճաշ ԲայազետումԲերկրիի ջրվեժ
գիշերակաց՝ Վան։




ՕՐ 6 | ԱՆՆՄԱՆ ՎԱՆ
Վանեցիներն ասում են՝ այն կյանքում դրախտ, այս կյանքում՝ մեր Վան։ Եվ ճիշտ են ասում։ Վանն իրապես դրախտային է, տիեզերական, իսկ մեզ հետ Դուք կբացահայտեք այս հրաշքի շա՜տ գեղեցիկ անկյուններ։ Կայցելենք Վանի հզոր բերդ, ուր կմտնենք նաև ուրարտական արքաների դամբարանը։ Կտեսնենք Վանա կատուներին, կայցելենք Ագռավաքար, ուր կհասնենք Մհերի դռանը։ Վանա լճով կնավարկենք դեպի Աղթամար, ուր մեզ է սպասում Սբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որն ուղղակի կգերի Ձեզ մեկընդմիշտ։ Վանում կվայելենք նաև ազատ ժամանակը՝ Վանա լճի ջինջ ջրերում լողալու հնարավորությամբ։ Չմոռանանք նաև լճի ափին Վանա տառեխի համտեսը։ Կատարյալ։ Այս ամենին գումարենք նաև Համշեն տուրի ավանդույթը՝ Մասիսի վերելքի հավաստագրերը հանձնելու Աղթամար կղզու Բարձր քարի վրա՝ Արտոս լեռան ու Վանա լճի չքնաղագույն տեսարանով։ Կատարյալ և անգամ ավելին։
նախաճաշ հյուրանոցումՎան. Վանի բերդ, Ուրարտական արքաների դամբարան, Վանա կատուներ, Մհերի դուռ
ճաշ Վանում. Վանա տառեխ Վանա լճի ափինՎանա լիճ. Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի և Վանա լճում լողալ
գիշերակաց՝ Մուշ:







ՕՐ 7 | ՀԱՅՐԵՆԻՔԻՑ՝ ՀԱՅՐԵՆԻՔ
Մեր հրաշալի ուղևորության վերջին օրն էլ է հագեցած ու գեղեցիկ։ Անուշ Մուշ․ այստեղ են մեզ սպասում տեղի հայկական թաղը Սբ Մարինե եկեղեցով, ինչպես նաև Արածանի գետի վրա կառուցված Սուլուխի կամուրջը՝ Մշո դաշտի սրտում։ Շուտով կհասնենք Արաքս ու Մուրց գետերի միախառնման վայրին, որտեղ կտեսնենք Հովվի չքնաղագույն կամուրջը։ Ապա Սարիղամիշի մշտադալար անտառներով կհասնենք Կարս, որտեղ էլ կտեսնենք տեղի հայկական հարուստ ժառանգությունը՝ Առաքելոց եկեղեցուց Կարուց բերդ, Վարդանի կամրջից Չարենցի տուն։ Եվ միայն հիմա կարող ենք վերադառնալ՝ մեզ հետ տանելով էմոցիաներ ամբողջ կյանքի համար ու մեր սիրտը հավետ թողնելով Մասիսի գագաթին, Վանի ջրերում, Անիի քարերում։
նախաճաշ հյուրանոցումՄուշ. Հայկական թաղ, Սուրբ Մարինե եկեղեցի, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ և Մշո դաշտ
Բասեն, Արաքս գետ և Հովվի կամուրջ
Սարիղամիշի անտառներ
ճաշ ԿարսումԿարս քաղաք. Կարուց բերդ, Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ և Չարենցի տուն
վերադարձ Երևան:Թե ինչպես պատրաստվել Արարատի վերելքին կարող եք կարդալ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԱՍԻՍ ԲԱՐՁՐԱՆԱԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻՆ բաժնում
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐ՝
Լեռնամագլցման կոշիկ,
Սպորտային կամ թեթև արշավային կոշիկ,
Թերմո գուլպաներ,
Թերմո ներքնազգեստ,
Ջրապաշտպան տաք տաբատ,
Սպորտային տաբատ,
Երկարաթև և կարճաթև շապիկներ,
Ֆլիսից շապիկ,
Տաք բաճկոն (փետրե),
Ջրից և քամուց պաշտպանող բաճկոն,
Անձրևանոց,
Բաֆ և դիմակ,
Ճակատին ամրացվող լապտերիկ (պահեստային մարտկոցներով),
Արևային ակնոց և/կամ դահուկային ակնոց,
Տաք ձմեռային գլխարկ,
Արևապաշտպան գլխարկ,
Տաք ձեռնոց,
Արշավային փայտեր,
Քնապարկ (-10 ջերմաստիճանի)
Ուսապարկ (մինչև 30 լիտր՝ գագաթ բարձրանալու համար),
Ուղեբեռի ճամփրուկ կամ խոշոր ուսապարկ (մինչ 100 լիտր՝ ընդհանուր իրերի համար),
Արևապաշտպան կրեմ,
Թերմոս,
Անձնական դեղատուփ,
Անձնական հիգիենայի պարագաներ։
Ոչ պարտադիր, սակայն նախընտրելի պարագաներ՝
Փչովի ներքնակ,
Արշավային բարձ,
Բարակ ձեռնոց,
Վրանային լապտերիկ,
Ինքնատաքացվող ներդիրներ,
Ջրի տարրա,
Իզոտոնիկ հյութեր,
Լողազգեստ։




