ԾՈՎԱՅԻՆ ԿԻԼԻԿԻԱ, ԿԱՊԱԴՈՎԿԻԱ, ՆԵՄՐՈՒԹ 9 ՕՐ

ԾՈՎԱՅԻՆ ԿԻԼԻԿԻԱ, ԿԱՊԱԴՈՎԿԻԱ, ՆԵՄՐՈՒԹ 9 ՕՐ

Պատմամշակութային ուղևորությունը համադրեք ծովափնյա հանգստի հետ. վայելե՛ք Կիլիկյան Հայաստանը, բացահայտե՛ք Արևմտյան Հայաստանը, այցելե՛ք տպավորիչ Նեմրութ և խորհրդավոր Կապադովկիա, հանգստացեք Միջերկրական ծովի ափին: Այցի ընթացքում տեսնելու ենք Նեմրութը, Մուշը, Կարսը, Ադանան, Տիգրանակերտ-Դիարբեքիրը, Կեսարիան, Սեբաստիան, Արածանի, Արաքս, Եփրատ, Տիգրիս գետերը, մի շարք լեգենդար բերդեր, հնամենի եկեղեցիներ, պատմական վայրեր։ Միջերկրական ծովի ափին հանգիստը հայկական Կիլիկիայի փառահեղ Կոռիկոս բերդի անմիջական հարևանությամբ ոսկե մանրավազով լողափում է: Ծովափնյա հանգստին հատկացված է շուրջ 4 օր, որի ընթացքում ցանկության դեպքում կարող են լինել հետաքրքրագույն էքսկուրսիաներ դեպի Կիլիկյան Հայաստանի մի շարք պատմական վայրեր:

Մեկնումը՝ 

5։30, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
239000 դրամ (3+ աստղ հյուրանոցի դեպքում)
Ներառում է՝

3+ աստղ հյուրանոց առանձին լողափով (ցանկության դեպքում կարող ենք տրամադրել 4+ աստղ բարձրակարգ հյուրանոց, հավելավճարը՝ 140․000 դրամ)

երկտեղանոց կամ երեք տեղանոց համարներ

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ՔԱՂՑՐ ՄՈւՇ

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի Մուշ։ Կանցնենք բազում պատմություններով հայտնի Սարիղամիշի մշտադալար ու սաղարթախիտ անտառներով։ Մեզ է սպասվում այցելությունը Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցի, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները։ Այնուհետև, կտրելով Մշո դաշտը, հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետի ափերը, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: 

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ

Սարիղամիշի անտառներ

Մուշ. Սուրբ Մարինե եկեղեցի, Մշո դաշտ, Սուլուխի կամուրջ, Արածանի գետ

ընթրիք Մուշում գիշերակաց՝ Մուշ:

ՕՐ 2 | ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

Նախաճաշ Մշո դաշտի սքանչելի լուսաբացի՞ն: Սա ևս իրականություն է: Ապա անցնելով Սասունի լեգենդար Խուլփ շրջանով կհասնենք Տիգրանակերտ-Դիարբեքիր, որտեղ կայցելենք տեղի գործող Սբ Կիրակոս հայկական եկեղեցին: Շարունակելով բացահայտումներով լի ճանապարհը՝ կհասնենք Եփրատ գետին, որը Միջագետքը սնող և հայկական քաղաքակրթության կարևոր գետերից է: Օրվա գլխավոր, սպասված կանգառը խորհրդավոր, կախարդող, անկրկնելի Նեմրութն է՝ Հին աստվածների սրբավայրը, որը հազարամյակների խորքից գերում է, կանչում իր մոտ: Հրաշալի է Նեմրութը, բացառիկ, յուրօրինակ, չկրկնվող: Նեմրութի բարձունքից բացվող տեսարանը ստիպում է վերապրել անցյալի փառքն ու խորհրդավորությունը…

նախաճաշ հյուրանոցում

անցում Սասունի Խուլփ շրջանով

Դիարբեքիր-Տիգրանակերտի Սբ Կիրակոս եկեղեցի

ճաշ Դիարբեքիրում

Եփրատ գետ

Նեմրութ (Աստվածների սրբավայր)

գիշերակաց՝ Ադըյաման:

ՕՐ 3 | ՏՈւՆՆ ԿԻԼԻԿԻՈ

Մեր օրը կսկսենք Լևոնկլայի հզոր բերդ այցով, որից հետո կուղևորվենք Միջերկրական ծովի ափ, որտեղ մեզ է սպասում ծովափնյա անկրկնելի հագիստը։

նախաճաշ հյուրանոցում

Լևոնկլա (տեսարանը բերդի ստորոտից)

հանգիստ Միջերկրականի ծովափին. Կոռիկոս, Կիլիկիա

ընթրիք հյուրանոցում գիշերակացեր՝ Կոռիկոս։

ՕՐ 4 - 5 - 6 - 7 | ՏՈւՆՆ ԿԻԼԻԿԻՈ

Հրաշալի է, երբ Միջերկրական ծովի ոսկեավազ լողափին է անցնում վաստակած հանգիստը, իսկ երբ հենց Ձեր դիմաց Կիլիկյան Հայաստանի հզորագույն բերդերից Կոռիկոսն է, պատկերը կատարյալ է: Այս ընթացքում Դուք ոչ միայն կարող եք Ձեր հանգիստն անցկացնել, լողալ Միջերկրական ծովում, այլ նաև մասնակցել էքսկուրսիաներին դեպի Կիլիկյան Հայաստանի տարբեր հրաշալիքներ: Ի դեպ, ներառված է նաև նավարկությունն ու այցելությունը Կոռիկոսի ծովային բերդ։

նախաճաշ հյուրանոցում

հանգիստ Միջերկրականի ծովափին. Կոռիկոս, Կիլիկիա

Կոռիկոսի ծովային բերդ

ճաշ հյուրանոցում

պատմական էքսկուրսիաների հնարավորություն

ընթրիք հյուրանոցում գիշերակացեր՝ Կոռիկոս։

ՕՐ 7 | ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԿԱՊԱԴՈՎԿԻԱ

Առավոտյան ցանկացողները կարող են ևս մեկ անգամ լողալ Միջերկրական ծովում, որից հետո արդեն ճամփա կընկնենք դեպի կախարդական Կապադովկիա, որտեղ տեսնելու ենք բնության և մարդու համատեղ գլուխգործոցներ: Կտեսնենք Կապադովկիային բնորոշ սնկաձև ժայռերը, հնամենի ամրոցներ, իսկ ազատ ժամանակը կարող եք օգտագործել այս հրաշալի վայրում զբոսնելու համար: Ցանկացողներն արևածագին կարող են նստել հայտնի օդապարիկները և վայելել Կապադովկիան թռչնի թռիչքի բարձրությունից:

նախաճաշ հյուրանոցում

առավոտը Միջերկրականի ծովափին

Կապադովկիա (ցանկացողները կարող են այցելել տեղի թանգարաններ, տոմսերը ներառված չեն)

ընթրիք Կապադովկիայում գիշերակաց՝ Կապադովկիա:

ՕՐ 8 | ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ

Առավոտյան նախաճաշից հետո (օդապարիկ ցանկացողները արևածագին են մեկնում ու նախաճաշին մոտ վերադառնում) մենք ճամփա կընկնենք դեպի Կեսարիա և Երզնկա: Կեսարիայում կտեսնենք հռչակավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը գործող հայկական եկեղեցի է՝ տարբերվող ճարտարապետությամբ: Կեսարիայից հետո կանցնենք Սեբաստիայով, որտեղ կտեսնենք պատմական Կեռ կամուրջը: Սեբաստիայից կուղևորվենք Երզնկա, որտեղ էլ, կտեսնենք Երզնկայի տպավորիչ եռահարկ ջրվեժը:

նախաճաշ հյուրանոցում

օդապարիկով թռիչք Կապադովկիայում (վճարը ներառված չէ)

Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Սեբաստիայի Կեռ կամուրջ

ճաշ Երզնկայում

Երզնկայի բազմահարկ ջրվեժ

գիշերակաց՝ Երզնկա:

ՕՐ 9 | ԿԱՐՍԸ

Երզնկայից վերադարձին մենք Բասենում կանգ կառնենք Մայր Արաքսի ափին, այն վայրում, որտեղ միջնադարյան Հովվի կամուրջն է՝ հրաշալի կառուցվածքով գեղեցիկ այս կամուրջը: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ենթադրաբար ապրել է Չարենցը: 

նախաճաշ հյուրանոցում

Բասեն. Արաքս գետ և Հովվի կամուրջ

ճաշ Կարսում

Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:
ՔԱՐՏԵԶ
Գինը` 239000 դրամ (3+ աստղ հյուրանոցի դեպքում)
Դուք դեռ տուր չեք ընտրել