ԿԻԼԻԿԻՈ ԲԵՐԴԵՐ + ԱԴԱՆԱ, ԿԱՐՍ, ԱՅՆԹԱՓ, ՈՒՐՖԱ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ
Կիլիկիայի լեգենդար բերդերն են մեզ կանչում։ Գերբացառիկ այս ուղևորությանը կտեսնենք մեր պատմության ամենահզոր բերդերից շատերը, կայցելենք Կիլիկիայի ամենանշանավոր վայրերը, կքայլենք պատմական արահետներով, կվայելենք նմանը չունեցող տեսարաններ, կտեսնենք մեծարժեք պատմական կոթողներ։ Միացեք այս եզակի ուղևորությանը, որը հավակնում է դառնալ Ձեր կյանքի ամենայուրահատուկներից ու ամենահետաքրքիրներից։ Ուղևորություն, որը Ձեզ կտեղափոխի Տունն Կիլիկիո՝ վայելելու հայկական միջնադարն իր ամենաշքեղ գույներով։
6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
3+ և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)
2 անգամյա որակյալ սնունդ բոլոր օրերին (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Եփրատում նավարկության վճարը:
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ԱՆԿՐԿՆԵԼԻ ԿԱՐՍԸ
Մինչ կհասնենք Կիլիկիա, ճանապարհին էլ մեզ համար շատ հետաքրքիր ու արժեքավոր վայրեր կան, որոնք այցելելու ենք, այդ թվում՝ Կարս՝ տեսնելու Կարուց բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը։ Այնուհետև, Սարիղամիշի մշտադալար անտառներով ճանապարհը կշարունակենք դեպի անուշ Մուշ։
մեկնում՝ Երևան-Բավրա-Ախալքալաք (Վրաստան)-ՉըլդըրԾովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ
Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն
Սարիղամիշի անտառներ
ընթրիք Մուշում գիշերակաց՝ Մուշ։ՕՐ 2 | ՀՌՈՄԿԼԱՆ ԵՎ ԵՓՐԱՏԸ
Մուշից կսկսենք մեր երթը, որը կանցնի հերոսական Սասունի Խուլփի շրջանով, ապա ուղի կբռնենք դեպի Այնթափ, իսկ ճանապարհին մեզ է սպասում անկրկնելի դադար՝ նավարկելու Եփրատով ու տեսնելու լեգենդար Հռոմկլան։ Հռոմկլան ոչ միայն որպես պաշտպանական կառույց էր հայտնի, այլ նաև եղել է կաթողիկոսանիստ, որտեղ Ներսես Շնորհալու շիրիմն է ամփոփված։
նախաճաշ հյուրանոցումՍասունի Խուլփով անցում
Հռոմկլա բերդ և նավարկություն Եփրատ գետով
ընթրիք Այնթափում գիշերակաց՝ Այնթափ։ՕՐ 3 | ԲԱԳՐԱՍ, ՊԱՅԱՍ, ԱՅԱՍ ԵՎ ԼԵՎՈՆԿԼԱ
Եվ ահա սկսվում է հզորազոր բերդերի շքերթը։ Կսկսենք Բագրասի բերդից, որն անչափ կտպավորի ցանկացած այցելուի։ Հաջորդիվ Պայասն է մեզ սպասում՝ իր ամրակուռ պարիսպներով։ Հայոց ծոցի մյուս կողմում է Այասն իր ծովային ու ցամաքային բերդերով, որոնք նույնպես սպասում են իրենց բացահայտողներին։ Եվ ահա, Կիլիկիայի ամենահզոր ու ամենատպավորիչ կառույցներից Լևոնկլան է, որը ոչ միայն անչափ տպավորում է իր տեսքով, այլ իր բարձրաբերձ աշտարակներից բացվող տեսարանով ուղղակի գերում է։
նախաճաշ հյուրանոցումԲագրաս (Բուղրաս) բերդ
Պայաս ամրոց
Այասի ցամաքային բերդ
Այասի ծովային բերդ
Լևոնկլա բերդ
ընթրիք Ադանայում գիշերակաց՝ Ադանա։ՕՐ 4 | ԴԵՊԻ ՀԶՈՐ ԲԵՐԴԵՐԸ
Կիլիկիայի հայկական թագավորության երբեմնի մայրաքաղաքը, Հայոց կաթողիկոսանիստ քաղաքը՝ Սիսն է մեզ սպասում, որ անջնջելի հետք կթողնի իր շքեղագույն տեղադրությամբ և ամրակուռ բերդով։ Սիսը լիարժեք վայելելուց հետո ճանապարհ կընկնենք Լեռնային Կիլիկիայի նշանավոր բերդերից Վահկան բացահայտելու, իսկ նրանից հետո անկրկնելի Անարզաբան է մեզ դիմավորելու՝ անտիկ շրջանից մինչև միջնադար անթիվ գանձեր ամբարելով իր պատերի ներքո։ Մենք ոչ միայն կտեսնենք Անարզաբա քաղաքը, այլ նաև կբարձրանանք համանուն բերդը։ Օրվա ծրագրի ավարտին մեզ է սպասում Թումլու բերդը՝ ևս մեկ անառիկ ամրություն Կիլիկիայում։
նախաճաշ հյուրանոցումՍիսի բերդ
Սիսի կաթողիկոսություն
Վահկա բերդ
Անարզաբա․ բերդ և բերդաքաղաք (քայլարշավ)
Թումլու բերդ
ընթրիք Ադանայում գիշերակաց՝ Ադանա։ՕՐ 5 | ԱՆԱՄՈՒՌ, ՍԵԼԵՎԿԻԱ, ԿՈՌԻԿՈՍ
Այսօր ծովեզերքի ամրությունների օրն է։ Կսկսենք գերտպավորիչ Անամուռից, որի ատամնավոր բերդապարիսներն անսահման ազդու են։ Ապա կայցելենք Սելևկիայի բերդ, որի բարձունքից կվայելենք շունչ կտրող տեսարաններ, իսկ օրվա մնացած մասը Կոռիկոսի համար է՝ ոչ միայն բացահայտելու, այլ նաև վաստակած հանգիստը վայելելու Միջերկրական ծովի ափին։
նախաճաշ հյուրանոցումԱնամուռ
Սելևկիայի բերդ
Կոռիկոսի ցամաքային բերդ
Կոռիկոսի ծովային բերդ
ընթրիք Կոռիկոսում գիշերակաց՝ Կոռիկոս։ՕՐ 6 | ԼԱՄԲՐՈՆ, ԳՈՒԳԼԱԿ, ԹԻԼ ՀԱՄՏՈՒՆ ԲԵՐԴԵՐԸ
Տավրոսի լեռներում է թառած ևս մեկ լեգենդար բերդ՝ հզոր Լամբրոնը, որը տպավորությունների հերթական խենթ բաժինն է ապահովելու։ Իսկ զորեղ Լամբրոնից հետո մեզ է սպասում ևս մեկ խելահեղ վայր՝ Գուգլակի բարձրաբերձ բերդը, որտեղից չքնաղ տեսարան է բացվում դեպի Կիլիկիայի դարպասներ։ Առավել համարձակները կարող են նկարվել այն ժայռի վրա, որն իշխում է այս կիրճի վրա։ Բայց սա ամենը չէ․ Թիլ Համտուն բերդն էլ է մեզ սպասում՝ նորից ու նորից զարմացնելու։
նախաճաշ հյուրանոցումԼամբրոնի բերդ
Գուգլակի բերդ․ Կիլիկիայի դարպասներ (քայլարշավ)
Թիլ Համտուն բերդ
ընթրիք Այնթափում գիշերակաց՝ Այնթափ։ՕՐ 7 | ՇԱՐՈւՆԱԿԵԼՈՎ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԲԵՐԴԵՐԸ
Վերադարձին էլ մենք հրաշալիքներ ունենք տեսնելու, որոնցից մեկն էլ Այնթափի հզոր բերդն է, որին կհաջորդի Ուրֆայի բերդը։ Դիարբեքիր-Տիգրանակերտում էլ մեզ է սպասում հայկական գործող Սբ Կիրակոս եկեղեցին, ինչպես նաև այս հնամենի քաղաքի ամուր բերդապարիսպները։ Ասել է, թե պատմության շունչն այսօր էլ է լիարժեք թևածելու։
նախաճաշ հյուրանոցումԱյնթափի բերդ
Ուրֆայի (Եդեսիայի) բերդ
Դիարբեքիր-Տիգրանակերտ․ Սբ Կիրակոս եկեղեցի և Բերդապարիսպներ
ընթրիք Մուշում գիշերակաց՝ Մուշ։ՕՐ 8 | ՄՈւՇՆ Ու ԲԱՍԵՆԸ
Օրը կսկսենք Մուշում՝ տեսնելու տեղի հայկական ժառանգությունը, այդ թվում՝ Արածանի գետն ու Սուլուխի կամուրջը, Մուշի հայկական թաղը։ Ճանապարհին կտեսնենք նաև Մայր Արաքսն ու նրա վրա կառուցված անչափ գեղեցիկ Հովվի կամուրջը։ Այս ամենից հետո միայն կվերադառնանք՝ հիշողությունների հսկա չափաբաժնով։
նախաճաշ հյուրանոցումՄուշ. Հայկական թաղ, Սուրբ Մարինե եկեղեցի, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ և Մշո դաշտ
Բասեն. Հովվի կամուրջ և Արաքս գետ
ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան: