ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 7 ՕՐ

ՆԵՄՐՈՒԹ(ՆԵՐ), ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԵՐԶՆԿԱ, ԷՐԶՐՈՒՄ, ԴԵՐՍԻՄ, ԽԱՐԲԵՐԴ, ՍԱՍՈՒՆ

Հարուստ և բացառիկ յոթօրյա այս ուղևորությանը տեսնելու եք Վանը, Անին, Կարսը, Դերսիմը, Երզնկան, Էրզրումը, Դերջանը, Խարբերդը, Մալաթիան, Տիգրանակերտ-Դիարբեքիրը, Բինգյոլը, Բիթլիսը, Բայազեդը, Նեմրութ(ներ)ը, Արածանի, Արաքս, Եփրատ, Տիգրիս գետերը, անցնելու եք Մասիսի լանջերով, Սասունով, Սարիղամիշով, Իգդիրով, մի շարք այլ հրաշալի վայրերով… Շրջագայությանն այցելելու եք հեքիաթային Դերսիմ ու պատմական Երզնկա, խորհրդավոր Անի Կամախ, Ծոփքի ու Փոքր Հայքի հրաշալիքներ, Հին աստվածների Նեմրութ, ինչպես և Վանա ծովի Նեմրութ:

Մեկնումը՝ 

6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
185000 դրամ
Ներառում է՝

4 և 3+ աստղանի բարձրակարգ հյուրանոցներ

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Վանում և Եփրատում նավարկության վճարները:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ ՈՒ ՀԶՈՐ ԿԱՐՍԸ

Մեր հրաշալի ուղևորությունը սկսում ենք չնաշխարհիկ Ծովակն Հյուսիսո լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաք Կարս: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդն իշխում է ոչ միայն քաղաքի վրա, այլ նաև շրջակայքի: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է մեծանուն գրող Եղիշե Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին»: Մեր հաջորդ կանգառը հրաշալի Անին է: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին է պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, շքեղ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու ապրել, այո՛, ապրե՛լ..

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ

Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ

ընթրիք Կարսում գիշերակաց՝ Կարս:

ՕՐ 2 | ՀՆԱԳՈՒՅՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Հզոր Կարսն ու սքանչելի Անին բացահայտելուց հետո մեր ճանապարհը գնում է դեպի Կարնո աշխարհ: Կանցնենք բազում պատմություններով հայտնի Սարիղամիշի մշտադալար անտառներով, որից հետո Բասենում կանգ կառնենք Մայր Արաքսի ափին, այն վայրում, որտեղ միջնադարյան Հովվի հոյակերտ կամուրջն է: Ցանկացողները կարող են անգամ Արաքս գետը մտնել: Իսկ Բասենից հետո մուտք կգործենք Էրզրում: Կարինը կամ մերօրյա Էրզրումը դեռ պահել է հայկական հետքը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սանասարյան վարժարանը, որոնցից յուրաքանչյուրն իր ուշագրավ պատմությունն ունի: Տպավորիչ են նաև Կարնո բերդի պահպանված հատվածները: Էրզրումից հետո կանցնենք Դերջանի շրջանով, որտեղ պահպանվել է Ապրանից վանքն ու ֆանտաստիկ խաչքարերը՝ շուրջ 6 մետր բարձրությամբ: Ապրանից վանքից հետո կգնանք Երզնկա, իսկ ճանապարհին հաճելի դադար կանենք Երզնկայի ջրվեժի մոտ, որին կոչում են նաև բազմահարկ ջրվեժ:

նախաճաշ հյուրանոցում

Սարիղամիշի անտառներ

Բասեն. Հովվի կամուրջ և Արաքս գետ

Կարին (Էրզրում). Հայկական եկեղեցի, Կարնո բերդ, Սանասարյան վարժարան

ճաշ Էրզրումում

Դերջան. Ապրանից վանք և հսկա խաչքարեր

Երզնկայի բազմահարկ ջրվեժ

գիշերակաց՝ Երզնկա:

ՕՐ 3 | ԴԵՐՍԻՄԻՑ ԽԱՐԲԵՐԴ

Վերհիշել անցյալի փառքը․ այսպես կարելի է բնութագրել ուղևորությունն Անի Կամախ, որտեղ, ըստ պատմագիրների, թաղված են եղել հայոց արքաները: Անի Կամախը եղել է նաև հեթանոս շրջանի կարևորագույն հոգևոր կենտրոններից՝ հանդիսանալով Անահիտ աստվածուհու պաշտամունքի խոշոր կենտրոններից: Անի Կամախից հետո կմեկնենք Դերսիմ աշխարհ՝ բարձր լեռներով և մաքրամաքուր գետերով այս շրջանը պատմության հետաքրքիր ու յուրօրինակ վայրերից է, որի հետ ծանոթությունը շատերի երազանքն է: Դերսիմում կանցնենք Մնձուր գետի կիրճով ու կհասնենք Անահիտի աղբյուրներին։ Պահն է նավարկելու Եփրատով ու վայելելու Բերդակ բերդի անսահման գեղեցիկ տեսարանը։ Մեր հաջորդ կանգառը Խարբերդում է, որը ևս մեր հարուստ պատմության վկաներից է: Այստեղ կտեսնենք Խարբերդի հզորագույն ու տպավորիչ բերդը, ապա նաև հին քաղաքի հայկական եկեղեցու ավերակները, որից հետո երեկոն և գիշերը կանցկացնենք Խարբերդում:

նախաճաշ հյուրանոցում

Անի Կամախ. Կամախի բերդ

Դերսիմի շրջան և Դերսիմ քաղաք

Մնձուր գետի կիրճ և Անահիտի աղբյուրներ

ճաշ Դերսիմում

Նավարկություն Եփրատի վրա. Բերդակ բերդի տեսարան

Խարբերդ. Խարբերդի բերդ և Հին քաղաք

գիշերակաց՝ Խարբերդ:

ՕՐ 4 | ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

Խարբերդից ուղևորվում ենք Մալաթիա՝ երբեմնի ծաղկուն հայաբնակ քաղաքը, որը հայտնի է իր ծիրանով: Մալաթիայում պահպանվել է Սբ Երրորդություն եկեղեցին. յուրահատուկ ճարտարապետական կառուցվածքով և հետաքրքիր պատմությամբ հայկական այս կառույցը: Մալաթիայից մենք կուղևորվենք դեպի Հին աստվածների դիցավայրը՝ խորհրդավոր ու տպավորիչ Նեմրութ: Մեր օրերից երկու հազարամյակ առաջ մեր նախնիների կերտած այս գլուխգործոցը կարելի է համարել աշխարհի ութերորդ հրաշալիք: Նեմրութում անիրական ու տիեզերական է գրեթե ամեն ինչ՝ սկսած սրբավայրի տեղադրությունից մինչ աստվածների արձաններ քանդակելու վարպետությունը: Հրաշալի Նեմրութից հետո մեր ճափման գնում է դեպի Դիարբեքիր-Տիգրանակերտ, սակայն ճանապարհին մենք դեռ կանգնելու ենք Եփրատ գետի ափերին, որի փիրուզ ջրերը ձեզ խորունկ ծով են հիշեցնելու:

նախաճաշ հյուրանոցում

Մալաթիա. Սբ Երրորդություն եկեղեցի

Նեմրութ

ճաշ Ադըյամանում կամ Քյահթայում

Եփրատ գետ

գիշերակաց՝ Սիվերեք կամ Դիարբեքիր:

OՐ 5 | ԴԵՊԻ ՍԱՍՈՒՆ ՈՒ ԲԻԹԼԻՍ

Առավոտից կսկսենք բացահայտել պատմական հարուստ շերտերով Դիարբեքիրը, որը տեղացի հայերը սիրում են կոչել Տիգրանակերտ: Կտեսնենք քաղաքի լեգենդար պարիսպները, ապա և Տիգրիս գետն ու պատմական կամուրջը: Եվ մեզ կրկին ճանապարհն է կանչում: Հասնելով Աղձնիք և Նփրկերտ՝ անցնում ենք Սասուն շրջանի հյուսիսային հատվածներով…Որքան լեգենդներ կան, որքան հայկականություն կա խրոխտ Սասունում։ Հաջորդը լեռնային Բիթլիս (Բաղեշ) քաղաքն է, որտեղ պետք է տեսնենք ամրակուռ ու անառիկ Բիթլիսի բերդը, ինչպես և Փոռ գյուղի հայկական հսկա խաչքարերը, որոնք ուղղակի ապշեցնող են։ Գիշերակացը Վանա լճի անմիջական ափին գտնվող Դատվան գեղեցկագույն քաղաքում է:

նախաճաշ հյուրանոցում

Դիարբեքիր․ Սբ Կիրակոս եկեղեցի, Տիգրիս գետ, կամուրջ ու բերդապարիսպներ

ճաշ Դիարբեքիրում

Նփրկերտ

Սասունի Բաթմանա կամուրջ

Բաղեշ (Բիթլիս). բերդ, Փոռ գյուղի խաչքարեր և Սբ Անանիա եկեղեցի

Նեմրութ Վանի. Վանա լճի համայնապատկեր

գիշերակաց՝ Դատվան:

OՐ 6 | ՎԱՆԱ ԵՐԱԶ

Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու քանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը: Հեքիաթայի՞ն է: Իհարկե, սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել.. Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու:

նախաճաշ հյուրանոցում

Աղթամար կղզի, Սբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ

ճաշ Վանի ափին. տառեխ

Վանա կատուներ

Վանի բերդ և ուրարտական արքաների դամբարան

Մհերի դուռ և Ագռավաքար

Վարագավանք *

գիշերակաց՝ Վան կամ Բերկրի:

ՕՐ 7 | ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ

Մեր ուղևորության վերջին օրվա առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, իսկ Բերկրի գետի արագահոս ջրերը շուտով միախառնվելու են Վանա լճին: Թոնդրակն անցնելուց հետո մեր առջև Մասիսն է «մյուս» կողմից.. Փշաքաղեցնող տեսարան: Պատմական այս պահից հետո մեր կանգառը Դարոյնքի (Բայազեդի) բերդն է, որն էլ շուտով կհառնի մեր առաջ՝ իր անառիկ տեղադրությամբ, տպավորող կառուցվածքով և բազմաթիվ պատմություններով.. Եվ ահա գալիս է ամեն հայի երազած պահերից մեկը՝ անցումը Մասիսի լանջերով: Շուտով մեր ճանապարհն անցնելու է Իգդիրով, իսկ քիչ անց տեսնելու ենք Հայաստանի Հանրապետությունը մյուս կողմից՝ ձեռքի ափի հեռավորության վրա: Կանգառ Մայր Արաքսի ափին, որը շուտով միախառնվելու է Ախուրյանին։ Ծովակնի ջինջ ջրերն են կանչում, իսկ հաջորդիվ վերադարձի խոստումով հրաժեշտն է:

նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի ջրվեժ

Դարոյնքի (Բայազեդի) բերդ

Մասիսի լանջերով անցում

Իգդիր քաղաքով անցում

Արաքս գետ

ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:
Գինը` 185000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել