ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐՎԱՆԴԱՇԱՏ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐՎԱՆԴԱՇԱՏ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Երվանդաշատ մայրաքաղաքի մասին բազում լեգենդներ ու պատմություններ կան, իսկ մենք ոչ միայն լեգենդների հետքերով ենք գնում, այլ գնում ենք պատմական այս հրաշքը տեղում տեսնելու և բացահայտելու։ Արաքսի ափին, ներկայիս Երվանդաշատ գյուղից (Արմավիրի մարզ) ոչ հեռու գտնվող այս հրաշալի հնավայրը միանշանակ զարմացնելու է իր այցելուին։ Հաշվի առնելով, որ պատմական Երվանդաշատը սահմանային շերտում է, նախապես կստանանք հատուկ թույլտվությունն ու բացառիկ հնարավորությամբ կայցելենք Հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաքն իր յուրօրինակ գաղտնիքներով։ Բացի այդ, կտեսնենք նաև Երվանդաշատ գյուղի տարբերվող խաչքարերը, ինչպես նաև տպավորիչ դիտակետից կվայելենք Արաքսի հովիտը՝ Ախուրյանի հետ միախառնման վայրում՝ Կողբասարի չքնաղ տեսարանով։ Հարուստ պատմությունը, շքեղ տեսարանները, շունչ կտրող բացահայտումներն ուղղակի խենթացնելու են մեզ, միացե՜ք։

Առաջիկա մեկնումները՝
28.04
Մեկնումը՝ 
10։00, վերադարձը՝ մոտ 16։00, հասցե՝ Թումանյան 8, գրանցվելու վերջնաժամկետը՝ ապրիլի 5
Գինը՝
13000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐՎԱՆԴԱՇԱՏ

Երվանդաշատ մայրաքաղաքի մասին բազում լեգենդներ ու պատմություններ կան, իսկ մենք ոչ միայն լեգենդների հետքերով ենք գնում, այլ գնում ենք պատմական այս հրաշքը տեղում տեսնելու և բացահայտելու։ Արաքսի ափին, ներկայիս Երվանդաշատ գյուղից (Արմավիրի մարզ) ոչ հեռու գտնվող այս հրաշալի հնավայրը միանշանակ զարմացնելու է իր այցելուին։ Հաշվի առնելով, որ պատմական Երվանդաշատը սահմանային շերտում է, նախապես կստանանք հատուկ թույլտվությունն ու բացառիկ հնարավորությամբ կայցելենք Հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաքն իր յուրօրինակ գաղտնիքներով։ Բացի այդ, կտեսնենք նաև Երվանդաշատ գյուղի տարբերվող խաչքարերը, ինչպես նաև տպավորիչ դիտակետից կվայելենք Արաքսի հովիտը՝ Ախուրյանի հետ միախառնման վայրում՝ Կողբասարի չքնաղ տեսարանով։ Հարուստ պատմությունը, շքեղ տեսարանները, շունչ կտրող բացահայտումներն ուղղակի խենթացնելու են մեզ, միացե՜ք։

Ոչ բարդ քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է: Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

 

Գինը` 13000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել