ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՏԱՇԱՏ
Գերբացառիկ շարքի մեր հերթական այցը դեպի պատմական Արտաշատ է։ Երբեմնի ծաղկուն մայրաքաղաքը, որը տարածվել է Արաքսի ափերին՝ Խոր Վիրապին հարակից բլուրների վրա, պատրաստ է իր պատմական շերտերով զարմացնելու իր այցելուներին։ Լինելով սահմանային շերտում՝ Արտաշատ հնավայր այցելությունը նախատեսում է հատուկ թույլտվություն, որը մեր խմբի անդամները կունենան։ Լուսառատ գյուղից քայլարշավով հասնելու ենք Արտաշատ մայրաքաղաքի՝ Արաքս գետի ափամերձ հատվածի գետնամերձ պալատ/թաղամասի պեղումնավայր։ Բաց մի թողեք բացառիկ ու եզակի այս հնարավորությունը՝ տեսնելու Արտաշատ մայրաքաղաքի պատմական յուրահատուկ շերտերը։
Ոչ բարդ քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 5 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։



Ներառում է`

