ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ 6 ՕՐ․ ՄԱՍ 1

ՎԱՆԻ 4 ԿՂԶԻՆԵՐԸ, ՎԱՆ, ԴԱՏՎԱՆ, ԲԵՐԿՐԻ, ԱՐՃԵՇ, ԱՐԾԿԵ, ԽԼԱԹ, ԱՂԲԱԿ

Իրապես բացառիկ ուղևորություն, որի շրջանակներում, պտտվելով Վանա լճի շուրջ բոլորը, կբացահայտենք Վասպուրականի անգին գանձերից շատերը, կվայելենք շքեղ բնությունն ու ցնցող տեսարանները, գլուխգործոց պատմական կոթողները։ Հրաշալի այս ծրագրով կլինենք Վանա լճի բոլոր 4 կղզիներում, կայցելենք Վարագավանք, Նարեկավանք, Սբ Էջմիածին, Սբ Բարդուղիմեոսի վանքեր, կլինենք լեգենդար Հայոց ձորում, կբարձրանանք Վանի, Խոշաբի բերդեր, Հայկաբերդ, կլինենք Նեմրութի խառնարանում, Բերկրիում, այլ տպավորիչ վայրերում։ Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ ճանաչելու մեր պատմական հայրենիքի կարևորագույն հատվածներից մեկի հարուստ պատմությունն ու ամբողջությամբ վայելելու Վանա ծովը։ Այս ուղևորությունը Վան-Վասպուրական շարքի առաջին մասն է։

Առաջիկա մեկնումները՝
17.09-22.09
Մեկնումը՝ 

6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
185000 դրամ
Ներառում է՝

3 և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/Volkswagen Crafter, մինչև18 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Վանում նավարկությունների վճարը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԹԱԿԵԼՈՎ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԴՌՆԵՐԸ

Դեպի Վան և Վասպուրական աշխարհ մեր անկրկնելի շրջագայությունը կսկսվի Ծովակն Հյուսիսո լճի ափերից, ապա կշարունակվի դեպի Արաքսի ափեր, անցնելով Իգդիրով, կհասնենք Մասիս լեռան ստորոտին և լեռան փեշերով կանցնենք նրա մյուս կողմը՝ Բայազետ, որից հետո էլ, հաղթահարելով Թոնդրակի լեռնանցքը, կթակենք Վասպուրական աշխարհի դռները։ 

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք

Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ 

Մասիսի լանջերով անցում

ընթրիք Բայազետում գիշերակաց՝ Բերկրի կամ Բայազետ։

ՕՐ 2 | ԿՏՈՒՑ ԵՎ ԼԻՄ ԿՂԶԻՆԵՐ

Մեր այցի երկրորդ օրը նվիրված է Վանա լճի չորս կղզիներից երկուսի՝ նշանավոր Լիմի և անկրկնելի Կտուցի բացահայտմանը։ Նախ, կնավարկենք դեպի Վանա լճի ամենամեծ կղզի՝ Լիմ, որտեղ Սուրբ Գևորգ խոնարհված եկեղեցին է, ապա կնավարկենք նաև Կտուց կղզի, որտեղ մեզ ժառանգված Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին է։ Կտուցը, թերևս, իր գեղեցկությամբ կարող է մրցել հրաշք Աղթամարի հետ։ Լիմ և Կտուց կղզիներ այցից հետո մենք կհասնենք Վան քաղաք, որտեղ կբարձրանանք Վանի բերդը, այցի կգնանք Վանա կատուներին, կհասնենք Մհերի դռանը։

նախաճաշ հյուրանոցում

Լիմ կղզի ու Լիմի անապատ (նավարկություն)

Կտուց կղզի ու Կտուցի անապատ (նավարկություն)

ճաշ (պիկնիկ կղզիներից մեկում)

Վանի բերդ և Ուրարտական արքաների դամբարան

Վանա կատուների բուծարան

Մհերի դուռ 

գիշերակաց՝ Վան։

ՕՐ 3 | ՀԱՅԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Մեր ճանապարհը կշարունակենք Հայոց ձոր գավառ, ուր կտեսնենք Հայկաբերդը, որտեղ, ըստ մեր առասպելի, տեղի է ունեցել Հայկի և Բելի կռիվը։ Կտեսնենք նաև Մենուայի (հայտնի նաև Շամիրամի անունով) լեգենդար ջրանցքը, ապա Խոշաբի տպավորիչ ու հզոր բերդը։ Այսօր մեզ են սպասում նաև այլ հրաշալի կոթողներ՝ Սուրբ Բարդուղիմեոսի հոյակերտ վանքը, ինչպես և Զորադիրի Սբ Էջմիածին յուրօրինակ եկեղեցին։ 

նախաճաշ հյուրանոցում

Վարագավանք

Հայոց ձոր․ Հայկաբերդ և Մենուայի (Շամիրամի) ջրանցք

Խոշաբի բերդ

ճաշ (պիկնիկ ճանապարհին)

Սբ Բարդուղիմեոսի վանք

Զորադիրի Սբ Էջմիածին եկեղեցի

Վանադովկիա

գիշերակաց՝ Վան։

ՕՐ 4 | ԱՌՏԵՐ, ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶԻՆԵՐԸ ԵՎ ՆԱՐԵԿԱՎԱՆՔԸ

Մեր այցի չորրորդ օրը կսկսենք դեպի Առտեր կղզի նավարկությամբ և կղզի այցով, որից հետո կնավարկենք դեպի Վանի գլխավոր հրաշալիք՝ Աղթամար կղզի, որտեղ Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին է։ Այնուհետև կլինենք այնտեղ, որտեղ Գրիգոր Նարեկացու վանքն էր՝ Նարեկավանքը։ Իսկ երեկոն Դատվանում է՝ Վանի ամենագեղեցիկ հատվածներից մեկում։

նախաճաշ հյուրանոցում

Առտեր կղզի (նավարկություն)

Աղթամար կղզի և Սուրբ Խաչ եկեղեցի (նավարկություն)

ճաշ (Վանա տառեխ)

Նարեկավանք

գիշերակաց՝ Դատվան։

ՕՐ 5 | ՍԻՓԱՆՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Այս օրն էլ անչափ գեղեցիկ է, չէ՞ որ անցնելու ենք Վանա լճի ափերով, ինչպես նաև վայելելու ենք Սիփանի և Վանի Նեմրութի հրաշք տեսարանները։ Վանա լճի ափին գտնվող պատմական Խլաթ, Արծկե և Արճեշ քաղաքներն էլ են մեր ճանապարհին։ Մեքենան մեզ կբարձրացնի Նեմրութ-Սարակնի խառնարան, որտեղից բացվում է Վանա լճի չքնաղագույն տեսարանը։ Խլաթում կտեսնենք պատմական քարանձավային քաղաքն ու հայկական խաչքարերը, իսկ Արծկեում կտեսնենք լճի ափին վեր խոյացող բերդը։ Արճեշում էլ մեզ է սպասում մեր ամենայուրահատուկ եկեղեցիներից Արծվաբերի Սբ Աստվածածինը։

նախաճաշ հյուրանոցում

Նեմրութ լեռան խառնարանային լճեր

Խլաթ․ Հայկական խաչքարեր, քարանձավային քաղաք, բերդ

Արծկեի բերդ

Սիփանի լանջերով անցում

ճաշ Արճեշում

Արճեշի Արծվաբերի վանք

գիշերակաց՝ Բերկրի կամ Բայազետ։

ՕՐ 6 | ՀՐԱԺԵՇՏ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՈՍՏՈՒՄՈՎ

Վասպուրականի Աբաղայի գավառում է Բերկրի գետի վրա կառուցված Սատանայի կամուրջը, ուր անպայման կայցելենք։ Եվ մեր վերջին օրը Վասպուրական աշխարհի հյուրընկալ գրկում կվայելենք Բերկրիի ջրվեժը։ Բերկրին բացահայտելուց հետո միայն կվերադառնանք Երևան՝ ճանապարհին մոտենալով նաև Մայր Արաքսին։

նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի Սատանայի կամուրջ

Բերկրիի ջրվեժ

Արաքս գետ

ճաշ Կարսում վերադարձ Ախալքալաք-Գյումրի-Երևան
Գինը` 185000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել