ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 5 ՕՐ

ՆԵՄՐՈՒԹ(ՆԵՐ), ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ՄՈՒՇ, ՍԱՍՈՒՆ, ՄԱՍԻՍԻ ԼԱՆՋԵՐ

Տպավորիչ, հագեցած և հարուստ հնգօրյա այս ուղևորության ընթացքում տեսնելու եք Նեմրութ(ները), Վանը, Անին, Մուշը, Կարսը, Դիարբեքիր-Տիգրանակերտը, Բինգյոլը, Բիթլիսը, Արածանին, Արաքսը, Եփրատը, Տիգրիսը, մի շարք այլ հրաշալի վայրեր… Այցի ընթացքում կտեսնեք Նեմրութի աստվածների սրբավայրը, ինչպես և կտեսնեք Վանա ծովը՝ արդեն Վանի Նեմրութի գագաթից: Այցի ընթացքում կլողաք Վանա ծովում, կհամտեսեք Վանա տառեխ, կտեսնեք Հայոց լեռնաշխարհի գլխավոր գետերը, կայցելեք Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքները, կտեսնեք մեծ թվով լեգենդար բերդեր ու նշանավոր վանքեր ու եկեղեցիներ:

Առաջիկա մեկնումները՝
01.05-05.05 25.05-29.05 12.06-16.06 26.06-30.06
Մեկնումը՝ 

5։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
127000 դրամ
Ներառում է՝

3 և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ (երկտեղանի համարներ)

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդ բոլոր օրերին (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Վանում նավարկության վճարը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ՀՐԱՇԱԼԻ ԱՆԻՆ

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ անցնում ենք Արդահանի չնաշխարհիկ Ծովակն Հյուսիսո լճի ափերով: Մեր հաջորդ կանգառը հրաշալի Անին է: Անգամ հեռվից Անին պատկառելի է, կախարդող: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին է պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, շքեղ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու ապրել, այո՛, ապրե՛լ։ Հաջորդիվ, կանգառ Մայր Արաքսի ափին, որը շուտով միախառնվելու է Ախուրյանին։ Եվ ահա գալիս է ամեն հայի երազած պահերից մեկը՝ անցումը Մասիսի լանջերով, և շուտով մեր առջև Մասիսն է «մյուս» կողմից։ Փշաքաղեցնող տեսարան: Պատմական այս պահից հետո մեր կանգառը Դարոյնքի (Բայազետի) բերդն է, որն էլ շուտով կհառնի մեր առաջ՝ իր անառիկ տեղադրությամբ, տպավորող կառուցվածքով և բազմաթիվ պատմություններով։

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ

Անի. Մայր Տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ, այլ կոթողներ

Արաքս գետ

Մասիսի լանջերով անցում

Դարոյնքի (Բայազետի) բերդ (կախված ժամային գրաֆիկից)

ընթրիք Բայազետում գիշերակաց՝ Բերկրի կամ Բայազետ։

  

ՕՐ 2 | ՎԱՆԱ ԵՐԱԶ

Մեր առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, իսկ Բերկրի գետի արագահոս ջրերը մի քանի կիլոմետրից միախառնվելու են Վանա լճին: Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու մանրաքանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հայկական մեղեդիների ներքո Վանա լճի ափին: Հեքիաթայի՞ն է: Իհարկե, սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել։ Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույներ ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանա բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Այս ամենից հետո մի՞թե չփորձենք մագլցել Ագռավաքարը՝ հասնելու Մհերի դռանը: Գիշերակացը Վանա լճի անմիջական ափին գտնվող Դատվան գեղեցկագույն քաղաքում է:

նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի ջրվեժ

Մհերի դուռ և Ագռավաքար

Վանա կատուների բուծարան

Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան

Վարագավանք*

ճաշ Վանում՝ Վանա տառեխ Վանա լճի ափին

Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ)

գիշերակացը՝ Դատվան:

ՕՐ 3 | ԴԵՊԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՍԱՍՈՒՆ

Շարունակելով բացահայտումներով լի ճանապարհը՝ մեզ սպասվում է ևս մեկ շունչ կտրող տեսարան. բարձրանում ենք Վանի Նեմրութը, որտեղ կռիվ են տվել մեր ֆիդայիները, և որը հայտնի է ոչ միայն իր բնական գեղեցկությամբ, այլ բուժիչ ջրերով: Հաջորդը լեռնային Բիթլիս (Բաղեշ) քաղաքն է, որտեղ պետք է տեսնենք ամրակուռ ու անառիկ Բիթլիսի բերդը, ինչպես և Փոռ (Անդենց) գյուղի հսկա խաչքարերը, որոնք ուղղակի ապշեցնող են։ Մեզ կրկին ճանապարհն է կանչում:  Կբացահայտենք պատմական հարուստ շերտերով Դիարբեքիրը, որը տեղացի հայերը սիրում են կոչել Տիգրանակերտ: Կտեսնենք Դիարբեքիր-Տիգրանակերտի լեգենդար պարիսպները, ապա և Տիգրիս գետն ու պատմական կամուրջն ու հայկական Սբ Կիրակոս գործող եկեղեցին:

նախաճաշ հյուրանոցում

Նեմրութ (Սարակն) և Վանա լճի համայնապատկեր

Բիթլիս (Բաղեշ). Բիթլիսի բերդ, Փոռի խաչքարեր, Սբ Անանիա եկեղեցի

Սասունի Հազզո շրջանով անցում

Սասունի Բաթմանա գետ ու Բաթմանա կամուրջ*

Նփրկերտ

ճաշ Դիարբեքիրում

Դիարբեքիր (Տիգրանակերտ). Սբ Կիրակոս եկեղեցի, Տիգրիս գետ, Տասնակյա կամուրջ ու Բերդապարիսպներ

գիշերակաց՝ Դիարբեքիր:

OՐ 4 | ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՆԵՄՐՈՒԹ

Եվ ահա շուտով կհասնենք Եփրատ գետին, որը Միջագետքը սնող և հայկական քաղաքակրթության կարևոր գետերից է, որի ափերին էլ դադար կունենանք՝ վայելելու շքեղ տեսարանները: Օրվա գլխավոր, սպասված կանգառը խորհրդավոր, կախարդող, անկրկնելի Նեմրութն է՝ Հին աստվածների սրբավայրը, որը հազարամյակների խորքից գերում է, կանչում իր մոտ: Հրաշալի է Նեմրութը, բացառիկ, յուրօրինակ, չկրկնվող: Նեմրութի բարձունքից բացվող տեսարանը ստիպում է վերապրել անցյալի փառքն ու խորհրդավորությունը։ Վստահ ենք՝ դեպի Նեմրութ հրաշալի ուղևորությունը կհիշեք ամբողջ կյանքի ընթացքում։ Սասունի Խուլփից հետո ճանապարհ դեպի Բյուրակն-Բինգյոլի շրջան։ Այո, այո, մենք գիտենք՝ որն է ճամփան Բինգյոլի։

նախաճաշ հյուրանոցում

Եփրատ գետ

Նեմրութ (Աստվածների սրբավայր)

ճաշ Դիարբեքիրում

Անցում Բյուրակնի (Բինգյոլի) տարածքով և Սասունի Խուլփով

գիշերակացը՝ Մուշ:

ՕՐ 5 | ԱՆՈՒՇ ՄՈՒՇՆ ՈՒ ԿԱՐՍԸ

Նախաճաշ Մշո դաշտի սքանչելի լուսաբացի՞ն: Սա ևս իրականություն է: Մեզ է սպասվում այցելությունը Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցի, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները։ Այնուհետև, կտրելով Մշո դաշտը, հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) սուրբ գետի ափերը, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդն իշխում է ոչ միայն քաղաքի վրա, այլ նաև շրջակայքի: Դարերի ընթացքում կարևոր դեր ունեցած այս բերդը վսեմաշուք է նաև մեր օրերում: Պատրա՞ստ եք գրոհի: Ուրեմն՝ առա՜ջ: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է մեծանուն գրող Եղիշե Չարենցը: Ծովակնի ջինջ ջրերն են կանչում, իսկ հաջորդիվ հրաժեշտն է՝ վերադարձի խոստումով:

նախաճաշ հյուրանոցում

Մուշ քաղաք. Հին հայկական թաղ և Սբ Մարինե եկեղեցի

Մշո դաշտ, Արածանի գետ և Սուլուխի կամուրջ

Բասեն. Հովվի կամուրջ և Արաքս գետ

Սարիղամիշի անտառներ

ճաշ Կարսում

Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:
ՔԱՐՏԵԶ * Հավելյալ տուրեր, որոնք հնարավոր է կազմակերպել տեղում խմբի ամբողջական համաձայնության դեպքում:
Գինը` 127000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել