ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 3 ՕՐ

ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵԴ, ԲԵՐԿՐԻ, ՄԱՍԻՍԻ ԼԱՆՋԵՐ, ՄՈՒՇ*, ԲԱՍԵՆ*

Շրջեք Անիում, լողացեք Վանա լճում, համտեսեք Վանա տառեխ, նավարկեք դեպի Աղթամար կղզի (ուր ապրիլից ծաղկում են նշենիները), բարձրացեք Կարսի բերդը, տեսեք Մշո դաշտը*, անցեք Մասիսի լանջով դեպի լեռան «մյուս» կողմը, վայելեք Բերկրիի ջրվեժը, այցելեք Վան, Կարս, Իգդիր, Բայազետ քաղաքներ, Սարիղամիշ ու Բասեն* և ոչ միայն… Եռօրյա հրաշալի, մատչելի և ապահով շրջագայություն հայտնի հայ թուրքագետների ու պատմաբանների ուղեկցությամբ` շուկայում ամենաբարձր մակարդակով: Գրագետ ու պրոֆեսիոնալ մատուցում իրապես փորձառու և բանիմաց մասնագետների կողմից, ուղևորություն՝ բարձր հարմարավետությամբ, հոգատար վերաբերմունք, անմոռանալի զգացողություններ ու հուշեր ողջ կյանքի համար: Մենք գիտակցում ենք մեր գործի ողջ պատասխանատվությունը և դրա մեծագույն կարևորությունը Ձեզ համար:

Մեկնելու օրերը՝
ամեն ուրբաթ
Առաջիկա մեկնումները՝
08.03-10.03 29.03-31.03 05.04-07.04 12.04-14.04 19.04-21.04 26.04-28.04 03.05-05.05 10.05-12.05  > 
24.05-26.05 31.05-02.06 07.06-09.06 14.06-16.06 21.06-23.06 28.06-30.06  < 
Մեկնումը՝ 

5։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
72000 դրամ
Ներառում է՝

3 և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW, մինչև 18 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Վանում նավարկության վճարը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ Ու ՎԵՀԱՇՈւՔ ՄԱՍԻՍԸ

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ

Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ

Իգդիր քաղաքով անցում

Արաքս գետ

Արարատ լեռան լանջերով անցում և տեսարան լեռան մյուս կողմից

Դարոյնքի (Բայազետի) բերդ (կախված ժամային գրաֆիկից)

ընթրիք՝ Բերկրի կամ Բայազեդ գիշերակաց՝ Բերկրի կամ Բայազեդ:

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ, հատելով թուրք-վրացական սահմանը, անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն Հյուսիսոյ լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաքը՝ Կարս: Կարսի մատույցներին հասնելուն պես մեր ճամփան թեքվում է դեպի հրաշագեղ Անի: Անգամ հեռվից Անիի ավերակները գերող են, կախարդող: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած, ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին են պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, շքեղ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու… ապրել, այո՛, ապրե՛լ: Կանգ կառնենք Մայր Արաքսի ափին, կտեսնենք այն հատվածը, ուր Արաքսն ու Ախուրյանն են միախառնվում: Կանցնենք առասպելական լեռան՝ Մասիսի լանջերով, որի մասին երազում է ամեն մի հայ և հայտնվելով լեռան մյուս կողմում՝ կտեսնենք Մասիսը «հակառակ կողմից»: Հրաշալի մի օր…

OՐ 2 | ՎԱՆԱ ԵՐԱԶ

նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի ջրվեժ

Ագռավաքար և Մհերի դուռ

Վանա կատուներ

Վան. Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան

ճաշ Վանում. Վանա տառեխ Վանա լճի ափին

Աղթամար կղզի. Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ

գիշերակաց՝ Բերկրի/Բայազեդ կամ Մուշ*:

Երկրորդ օրվա մեր առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, սակայն պետք է հետևել Բերկրի գետի արագահոս ջրերին, որոնք մի քանի կիլոմետրից միախառնվելու են հայրենյաց մեկ այլ հրաշքի՝ Վանա լճին: Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը՝ ուրարտական թագավորների դամբարանով, Մհերի դուռը։ Այս ամենից հետո մի՞թե չփորձենք մագլցել Ագռավաքարը՝ հասնելու Մհերի դռանը, որը գուցե հենց մենք ենք բացելու։ Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույն ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանի բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական հպարտ թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Մինչ կլողանք Վանա լճում, իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հենց Վանա լճի ափին՝ հայկական մեղեդիների ներքո: Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու քանդակներն ապշեցնող են, ցնցող: Շատերի երազանքն է Վանա լճում լողալը, ինչը մեզ հետ իրական է դառնում: Հեքիաթային է, չէ՞։ Իհարկե, սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել..

ՕՐ 3 | ՔԱՂՑՐ ՄՈւՇՆ* Ու ԱՆԱՌԻԿ ԿԱՐՍԸ

նախաճաշ հյուրանոցում

Մուշ. Հայկական թաղ, Սուրբ Մարինե եկեղեցի, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ և Մշո դաշտ*

Բասեն, Արաքս գետ և Հովվի կամուրջ*

Սարիղամիշի անտառներ*

* Մուշ, Բասեն և Սարիղամիշ ուղղությունները խմբի համաձայնության դեպքում կարող են ավելանալ ծրագրին հավելավճարով
ճաշ Կարսում

Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

Նախաճաշ Մշո դաշտի սքանչելի լուսաբացի՞ն: Սա ևս իրականություն է: Նախաճաշից հետո մեզ է սպասվում այցելությունը Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցի, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները.. Այնուհետ, կտրելով Մշո դաշտը, հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) սուրբ գետի ափերը, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Մշո դաշտից դեպի Կարնո աշխարհ, դեպի Բասեն: Եվ մեր դիմաց կրկին Մայր Արաքսն է, ինչպես և դարեր շարունակ հայոց մայր գետի ալիքների հետ կռիվ տված Հովվի կամուրջը: Այնուհետև մեր ճանապարհը կանցնի Սարիղամիշի մշտադալար անտառների միջով։ Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդն իշխում է ոչ միայն քաղաքի, այլ նաև շրջակայքի վրա: Դարերի ընթացքում կարևոր դեր ունեցած այս բերդը վսեմաշուք է նաև մեր օրերում: Պատրա՞ստ եք գրոհի: Ուրեմն՝ առա՜ջ: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է մեծանուն գրող Եղիշե Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում, որտեղ հինավուրց շենքերի ճակատներից դեռ չեն հասցրել ջնջել հայերեն տառերը: Կարսից կրկին վերադարձ Երևան՝ Ծովակն Հյուսիսոյ լճի ջինջ ջրերի կողքով՝ անմոռանալի հույզերով, հիշողություններով ու հուշերով, հայրենիքի հողն ու ջուրը շոշափած…

ՔԱՐՏԵԶ * Հավելյալ տուրեր դեպի ՄՈւՇ, ԲԱՍԵՆ և ՍԱՐԻՂԱՄԻՇ, որոնք հնարավոր է ավելացնել տուրի ընթացքում՝ խմբի համաձայնության դեպքում:
Գինը` 72000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել