ԽԱԽՈՒ ՎԱՆՔ, ՉՈՐԴՎԱՆՔ, ԲԵՐԴԱԳՐԱԿ, ԽՈՏՈՐՋՈՒՐ, ԷՐԶՐՈՒՄ, ԹՈՐԹՈՒՄ, ՕԼԹԻ
Տայքը ֆանտաստիկ է։ Այստեղ շքեղագույն բնությունը համադրվում է հզոր բերդերի և փառահեղ եկեղեցիների ու վանքերի հետ։ Այստեղ պատմության շունչն ամենուր է, իսկ շունչ կտրող տեսարանները՝ գլխապտույտ քանակությամբ։ Մեր քառօրյա բացառիկ ուղևորության ընթացքում Տայքի պատմության մասնագետների գլխավորությամբ կտեսնենք համաշխարհային նշանակության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Օշկվանքը, Խախու վանքը, Իշխանաց վանքը, Բանակի տաճարը, Չորդվանքը, կքայլենք դեպի Տայքի անառիկ բերդերն ու մեծարժեք վանքերը բացահայտելու, կհիանանք Ճորոխի ավազանի աննման գեղեցկությամբ, կզովանանք Թորթումի հզոր ջրվեժի ջրերով։ Խոտորջրից Կարին, Թորթումից Օլթի. Տայքի փառահեղ ժառանգությունը սպասում է անվերջ զարմացնելու և հիացնելու։
6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
3+ աստղանի բարձրակարգ հյուրանոցներ
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW, մինչև 18 տեղ)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը:
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։
Մանրամասն Ծրագիր
OՐ 1 | ԱՆՍԱՀՄԱՆ ՏՊԱՎՈՐՎԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ
Առաջին իսկ օրը լի է հոյակերտ կոթողներով և խենթացնող տեսարաններով։ Կտեսնենք Զվարթնոցի նմանությամբ և նույն ժամանակաշրջանում կառուցված Բանակի տաճարը, կայցելենք Բարնակի ու Փանազկերտի տպավորիչ բերդեր, կվայելենք շքեղագույն վանքն Իշխանաց։ Հրաշալի օրն ապահովված է։
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]Բանակի տաճար
Բարնակի բերդ
Փանազկերտի բերդ
Իշխանաց վանք
ընթրիք Յուսուֆելիում գիշերակաց՝ Յուսուֆելի։




ՕՐ 2 | ԱՆԳԻՆ ԳԱՆՁԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Մեր հիանալի այցի երկրորդ օրը հագեցած է ու անչափ գեղեցիկ։ Կսկսենք Պարխարի եկեղեցի այցով, ապա կայցելենք վեհաշուք Չորդվանք։ Հաջորդիվ մեզ են սպասում երեք հզոր բերդեր՝ Բերդագրակի, Նիխաղի և Որջնհաղի։ Եվ ահա ժամանակ է տեսնելու Խոտորջուրը՝ երբեմնի շեն ու վաճառաշահ հայաբնակ քաղաքը։
նախաճաշ հյուրանոցումՊարխարի եկեղեցի
Չորդվանք
Բերդագրակի բերդ
Նիխաղի բերդ
Որջնհաղի բերդ
Խոտորջուր
ընթրիք Յուսուֆելիում գիշերակաց՝ Յուսուֆելի:




ՕՐ 3 | ԿԱԽԱՐԴԱՆՔԸ ՇՈՇԱՓԵԼՈՎ
Շարունակում ենք անգին գանձերի բացահայտումը։ Օրը կսկսենք Թորթում ջրվեժից, որը խոշորագույններից է մեր տարածաշրջանում։ Հաջորդիվ կտեսնենք հրաշակերտ Օշկվանքը, որն անթաքույց կհիացնի ու մեկընդմիշտ կստիպի հիշել իրեն։ Ժամանակն է քայլելու, որ հասնենք հրաշալի տեսարաններով հայտնի Օշկիձորի բերդը։ Ազորդի եկեղեցին բացահայտելուց հետո Ընկուզկա բերդ քայլելու պահն է, որին կհաջորդի ևս մեկ հրաշք՝ այցելությունը Խախու վանք իր բազմաթիվ գաղտնիքներով։
նախաճաշ հյուրանոցումԹորթումի ջրվեժ
Օշկվանք
Օշկիձորի բերդ (քայլարշավ)
Ազորդի եկեղեցի
Ընկուզկա բերդ (քայլարշավ)
Խախու վանք
ընթրիք Էրզրումում գիշերակաց՝ Էրզրում:




ՕՐ 4 | ԲԵՐԴԵՐ, ԲԵՐԴԵՐ, ԲԵՐԴԵ՜Ր
Վերադարձի օրն անգամ մենք դեռ բազմաթիվ հրաշքներ ունենք բացահայտելու։ Կշրջենք Կարին-Էրզրումում՝ բացահայտելով տեղի հայկական հետքը։ Կտեսնենք Թորթումի ամրակուռ բերդը, որից հետո կտեսնենք նաև Օլթիի տպավորիչ բերդը։ Եվ միայն այս հրաշքները լիարժեք բացահայտելուց և վայելելուց հետո կմտածենք վերադարձի մասին։
նախաճաշ հյուրանոցումԷրզրում․ Կարինի Սբ Մինաս եկեղեցի
Թորթումի բերդ
Օլթիի բերդ
ճաշ Արդահանում վերադարձ Կարծախ-Գյումրի-Երևան:

