ՀԱՄՇԵՆ ԵՎ ՀԱՄՇԵՆԻ ՅԱՅԼԱՆԵՐ 4 ՕՐ

ՀԱՄՇԵՆ ԵՎ ՀԱՄՇԵՆԻ ՅԱՅԼԱՆԵՐ 4 ՕՐ

Դրախտային Համշենի անհաշվելի հրաշալիքներից ընտրել ենք Ձեզ համար ամենահեքիաթայիններն ու ամենակախարդականները։ Գնում ենք բացահայտելու Համշեն աշխարհի սաղարթախիտ անտառները, խենթացնող ջրվեժները, տպավորիչ լեռները, արագահոս գետերը, կանաչի ամենաշքեղ երանգները։ Բացառիկ այս ուղևորության ընթացքում ոչ միայն կտեսնենք Համշենի հիմնական տեսարժան վայրերը, ինչպիսիք են Մանջունայի և Բալահովտի ջրվեժները, Զիլ ամրոցը, համշենյան կամուրջներն ու տնակները, այլ նաև կայցելենք չորս անսահման տպավորիչ յայլա (բարձրադիր ամառանոց)՝ ամպերի ծովով հայտնի Հյուսեր, կանաչի ամենագեղեցիկ երանգներով պարուրված Փոքութ, խորհրդավոր Սալ և համշենաշունչ Այդեր յայլաներ։ Բացի այդ, կգիշերենք Սև ծովի ափին։ Գեղեցկագույն ուղևորություն՝ զուգորդված շքեղ բնությամբ և պատմական հարուստ ժառանգությամբ։

Առաջիկա մեկնումները՝
30.05-02.06
Մեկնումը՝ 

6։30, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
115000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW, մինչև 18 տեղ)

բարձրակարգ հյուրանոցներ

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

յայլաների ամենագնաց միջոցները:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ

Անցնելով Բավրայի անցակետով և Ջավախքով՝ մուտք կգործենք լեռնային Արդահան: Մեր առաջին կանգառը կլինի Դրախտի դարպասներում, որտեղից կվայելենք Շավշատի անտառների և Պոնտական լեռների շունչ կտրող տեսարանները։ Գեղատեսիլ Շավշատում կտեսնենք տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդից կկարողանանք վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը: Մեզ է սպասում նաև այդքան սիրված ու պահանջված Ճոխ Ճորոխը․ վայր, որտեղից բացվում է ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։ Գիշերակացն էլ Սև ծովի ափին է։ մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Դրախտի դարպասներ

Շավշատի բերդ

Բորչկայի գավառակ

Ճոխ Ճորոխ

ընթրիք Հոպայում գիշերակաց՝ Հոպա կամ Արհավի։

ՕՐ 2 | ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐ

Առավոտյան Սև ծովի հրաշալի տեսարանին նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Ֆուրթունա գետի կիրճ, կտեսնենք Չամլիհամշենի չքնաղ ջրվեժը, գեղեցիկ քայլարշավով կհասնենք անսահման գեղեցիկ Ամպիկ ջրվեժին և կուղևորվենք Այդեր՝ վայելելու համշենյան ուտեստներ, ապա նաև բացահայտելու այս ֆենոմենալ վայրը։ Այդերից հետո կուղևորվենք անչափ տպավորիչ Հյուսերի յայլա, որտեղ հաճախ է հանդիպում ամպերի ծովը, որը, հուսանք, կվայելենք միասին։ նախաճաշ հյուրանոցում

Ֆուրթունա գետի կիրճ

Չամլիհամշենի ջրվեժ

Այդերի Ամպիկ ջրվեժ (թեթև քայլարշավ)

ճաշ Այդերում

Այդեր յայլա

Հյուսեր յայլա

գիշերակաց՝ Այդեր։

ՕՐ 3 | ՀԵՔԻԱ՞Թ, ԹԵ՞ ԿԱԽԱՐԴԱՆՔ

Մեր դրախտային ուղևորության հերթական օրը մեզ են սպասում երկու հեքիաթային յայլաներ՝ Սալը և Փոքութը, որոնցից դժվար է լինելու բաժանվել։ Բնության այս հրաշալիքները լիարժեք վայելելուց հետո կուղևորվենք տեսնելու Չինչիվայի հայտնի կամուրջը, կբացահայտենք Զիլ ամրոցը, որը կարծես հեքիաթից լինի, ինչպես նաև կվայելենք Բալահովտի շքեղ ջրվեժը, որն առանձնանում է իր հզորությամբ։ Կատարյալ օր։ նախաճաշ հյուրանոցում

Սալ յայլա

Փոքութ յայլա

Չինչիվայի կամուրջ

պիկնիկ

Զիլ ամրոց

Բալահովտի ջրվեժ

գիշերակաց՝ Հոպա կամ Արհավի։

ՕՐ 4 | ԿԱՆԱՉԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Համշենյան Զույգ կամուրջները մեզ են սպասում։ Թավ անտառների գրկում թաքնված իրարից անբաժան Զույգ կամուրջները բացահայտելուց հետո ժամանակն է այցելել Մանջունայի անչափ տպավորիչ ջրվեժ, որին հասնելու համար անտառային աննկարագրելի գեղեցիկ քայլարշավ կունենանք։ Այնուհետև, ճանապարհ կբռնենք քաջաց քաղաք Արդահան, որտեղ կտեսնենք տեղի պատմական բերդն ու Կուր գետը։ նախաճաշ հյուրանոցում

Զույգ կամուրջներ

Մանջունայի ջրվեժ (թեթև քայլարշավ)

ճաշ Արդահանում

Արդահան. Կուր (Քուռ) գետ և Արդահանի բերդ

վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Գյումրի-Երևան:
Գինը` 115000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել