ԽՈւՃԱՊԻ ՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Շարունակելով դեպի մեր սահմանային կոթողներ ավանդական այցելությունները՝ այս անգամ այցելելու ենք մեր ամենասիրված ու պահանջված վայրերից մեկը՝ անկրկնելի ու շքեղ Խուճապի վանք։ Դեպի Խուճապի վանք տանող ճանապարհն էլ անչափ գեղեցիկ է, ուստի Դուք ոչ միայն կտեսնեք հրաշակերտ այս կառույցը, այլ նաև կվայելեք Լոռվա հյուսիսի չքնաղ բնությունը՝ սաղարթախիտ անտառներ, արագահոս գետեր, տպավորիչ լեռներ։ Խուճապի վանքը մոտ է Վրաստանի հետ սահմանին և լինելով սահմանային գոտում՝ պահանջվում է հատուկ թույլտվություն։ Դուք կարող եք լինել եզակի մեր հայրենակիցներից, որոնք, ստանալով թույլտվությունը, սեփական աչքով տեսնելու են հոյակերտ այս վանքը։ Մեր ուղևորության համար նախ կհասնենք Լոռիի Պրիվոլնոե գյուղ, որտեղից էլ արդեն բեռնատարով կշարժվենք քայլարշավի մեկնարկի կետ, ապա գեղեցկագույն անտառային արահետներով կքայլենք դեպի Խուճապի վանք՝ լիարժեք վայելելով հրաշք բնության գրկում գտնվող հրաշք այս կոթողը։
8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8, ԳՐԱՑՎԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ապրիլի 16
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) և բեռնատարով տեղափոխությունը
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽՈւՃԱՊԻ ՎԱՆՔԸ
Շարունակելով դեպի մեր սահմանային կոթողներ ավանդական այցելությունները՝ այս անգամ այցելելու ենք մեր ամենասիրված ու պահանջված վայրերից մեկը՝ անկրկնելի ու շքեղ Խուճապի վանք։ Դեպի Խուճապի վանք տանող ճանապարհն էլ անչափ գեղեցիկ է, ուստի Դուք ոչ միայն կտեսնեք հրաշակերտ այս կառույցը, այլ նաև կվայելեք Լոռվա հյուսիսի չքնաղ բնությունը՝ սաղարթախիտ անտառներ, արագահոս գետեր, տպավորիչ լեռներ։ Խուճապի վանքը մոտ է Վրաստանի հետ սահմանին և լինելով սահմանային գոտում՝ պահանջվում է հատուկ թույլտվություն։ Դուք կարող եք լինել եզակի մեր հայրենակիցներից, որոնք, ստանալով թույլտվությունը, սեփական աչքով տեսնելու են հոյակերտ այս վանքը։ Մեր ուղևորության համար նախ կհասնենք Լոռիի Պրիվոլնոե գյուղ, որտեղից էլ արդեն բեռնատարով կշարժվենք քայլարշավի մեկնարկի կետ, ապա գեղեցկագույն անտառային արահետներով կքայլենք դեպի Խուճապի վանք՝ լիարժեք վայելելով հրաշք բնության գրկում գտնվող հրաշք այս կոթողը։
Թեթև քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։


