ՉԱԽԱԼԱԲԵՐԴ, ՋԻԼԻԶԱ, ՄԱԴԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՉԱԽԱԼԱԲԵՐԴ, ՋԻԼԻԶԱ, ՄԱԴԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ ԵՎ ԱՄՐՈՑՆԵՐԸ հատուկ նախագծի հերթական տպավորիչ բերդը Չախալաբերդն է (Բազաբերդը), որը մոտ է Լոռիի ծայր հյուսիսում գտնվող Ջիլիզա բնակավայրին։ Մեր այցի ընթացքում ոչ միայն անտառային հրաշք քայլարշավով կհասնենք Չախալաբերդ, այլ նաև կվայելենք յուրօրինակ Ջիլիզան ու Մադանը՝ իրենց կոլորիտով և գեղեցիկ տեսարաններով։ Բացի Ջիլիզայից, կտեսնենք նաև Մադանը, կվայելենք հյուսիսային Լոռիի կուսական անտառները, ուր մեր ճանապարհը կարող են անգամ եղնիկներ կտրել։ Կանցնենք նախկինում հունաբնակ Մադան գյուղով՝ այցելելով տեղի հունական եկեղեցին, ապա Լալվարի լանջերով կհասնենք գողտրիկ Ջիլիզա գյուղ։ Այստեղ կտեսնենք միջնադարյան եկեղեցու ավերակները և քայլարշավով կհասնենք միջնադարյան Գուգարքի հզոր Բազաբերդ կամ նույն ինքը՝ անտառներում բազմած Չախալաբերդ, որն առավել լավ պահպանված ու խիստ տպավորիչ հայոց բերդերից է։ Քանի որ Ջիլիզան անմիջապես հայ-վրացական սահմանին է, ապա այս ուղևորության համար պետք է հատուկ թույլտվություն, ինչն էլ ենթադրում է նախապես գրանցում այս հրաշք ուղևորությանը։

Առաջիկա մեկնումները՝
26.05
Մեկնումը՝ 

8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8, դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 28

Գինը՝
15000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) 

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը: 

Մանրամասն Ծրագիր

ՉԱԽԱԼԱԲԵՐԴ ԵՎ ՋԻԼԻԶԱ

ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ ԵՎ ԱՄՐՈՑՆԵՐԸ հատուկ նախագծի հերթական տպավորիչ բերդը Չախալաբերդն է (Բազաբերդը), որը մոտ է Լոռիի ծայր հյուսիսում գտնվող Ջիլիզա բնակավայրին։ Մեր այցի ընթացքում ոչ միայն անտառային հրաշք քայլարշավով կհասնենք Չախալաբերդ, այլ նաև կվայելենք յուրօրինակ Ջիլիզան ու Մադանը՝ իրենց կոլորիտով և գեղեցիկ տեսարաններով։ Բացի Ջիլիզայից, կտեսնենք նաև Մադանը, կվայելենք հյուսիսային Լոռիի կուսական անտառները, ուր մեր ճանապարհը կարող են անգամ եղնիկներ կտրել։ Կանցնենք նախկինում հունաբնակ Մադան գյուղով՝ այցելելով տեղի հունական եկեղեցին, ապա Լալվարի լանջերով կհասնենք գողտրիկ Ջիլիզա գյուղ։ Այստեղ կտեսնենք միջնադարյան եկեղեցու ավերակները և քայլարշավով կհասնենք միջնադարյան Գուգարքի հզոր Բազաբերդ կամ նույն ինքը՝ անտառներում բազմած Չախալաբերդ, որն առավել լավ պահպանված ու խիստ տպավորիչ հայոց բերդերից է։ Քանի որ Ջիլիզան անմիջապես հայ-վրացական սահմանին է, ապա այս ուղևորության համար պետք է հատուկ թույլտվություն, ինչն էլ ենթադրում է նախապես գրանցում այս հրաշք ուղևորությանը։

Ոչ բարդ քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Գինը` 15000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել