ՈւԶԲԵԿՍՏԱՆ 8 ՕՐ

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐԵՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՍՐՏՈՒՄ

Ուզբեկստանը հարուստ պատմության և յուրահատուկ մշակույթի, շքեղ ճարտարապետության և համեղ խոհանոցի, գեղեցիկ բնության և ջերմ մարդկանց երկիր է, ինչն էլ միասին ենք բացահայտելու մեր ութօրյա հրաշալի ուղևորության ընթացքում։ Մեր հագեցած ուղևորությունն իսկական բացահայտում կլինի Ձեզ համար՝ բացելով Միջին Ասիայի թաքնված հրաշալիքը։ Միջնադարի հարուստ ու գունեղ ժառանգությամբ, Մետաքսի ճանապարհի գոհարներ Բուխարան, Խիվան ու Սամարղանդը պատրաստ են անսահման տպավորելու, ինչին անմասն չի մնա նաև Տաշքենդը։ Զբոսաշրջային զգալի զարգացում ապրող այս երկիրը պատրաստ է ընդունելու և զարմացնելու մեզ՝ մերօրյա տուրիստական վայրերից պատմական կոթողներ։ Ուզբեկստանը ՀՀ քաղաքացիներից վիզա չի պահանջում, մեկնելու ենք Երևանից ուղիղ թռիչքով, իսկ տեղի հյուրընկալ մարդիկ և համեղ խոհանոցն էլ ավելի յուրահատուկ կդարձնեն մեր տարբերվող ու հագեցած ուղևորությունը։ 

 

Օր 1

թռիչք Երևան-Տաշքենդ

Տաշքենդի քաղաքային տուր․ այցելություն պատմական մզկիթներ, շուկա, քաղաքի հրապարակներ

գիշերակացը՝ Տաշքենդ

 

Վաղ առավոտյան Երևանից ուղիղ թռիչքով կմեկնենք Տաշքենդ (մոտ 3 ժամ), որից հետո կմեկնենք հյուրանոց և օրվա մնացած ժամերին հետաքրքիր պտույտով կծանոթանանք Ուզբեկստանի մայրաքաղաքի հետ։ Կայցելենք Տաշքենդի պատմական ու հետաքրքիր անկյունները, կտեսնենք հիմնական հրապարակները, կլինենք շուկայում, կտեսնենք պատմական մզկիթները։

 

Օր 2

գնացքով տեղափոխություն Տաշքենդ-Սամարղանդ

Սամարղանդի քաղաքային տուր․ Ռեգիստան հրապարակ, պատմական մզկիթներ և շուկա   

գիշերակացը՝ Սամարղանդ

 

Մենք առավոտյան արագընթաց գնացքով կտեղափոխվենք Տաշքենդից Սամարղանդ՝ սկսելու պատմական գերհարուստ անցյալով այս քաղաքի լիարժեք բացահայտումը։ Կտեսնենք զբոսաշրջային ամենասիրված ու հայտնի վայրերից Ռեգիստան հրապարակը, տեղի պատմական մզկիթները, ինչպես նաև քաղաքի կոլորիտային շուկան։

 

Օր 3

Սամարղանդի քաղաքային տուր․ Լենկ Թեմուրի դամբարան, այլ դամբարաններ, Շախի Զինդա համալիր, թանգարաններ

գիշերակացը՝ Սամարղանդ

 

Սամարղանդի բացահայտումը շարունակվում է, և այսօր մեզ են սպասում այցերը դամբարաններ, այդ թվում՝ նաև Լենկ Թեմուրի հայտնի դամբարանը, ինչպես նաև այլ հետաքրքիր պատմական վայրեր ու թանգարաններ։

 

Օր 4

գնացքով տեղափոխություն Սամարղանդ-Բուխարա

Բուխարայի քաղաքային տուր․ Լյաբի Հաուզ համալիր, պատմական մեդրեսեներ, մզկիթներ, շուկա, Արկ բերդ

գիշերակացը՝ Բուխարա

Այսօր առավոտյան Սամարղանդից արագընթաց գնացքով կհասնենք ևս մեկ կարևոր պատմական վայր՝ Բուխարա, որտեղ ևս բացահայտումներ են մեզ սպասում։ Կայցելենք քաղաքի հին հատվածը՝ տեսնելու պատմական բերդեր, մզկիթներ, այլ կառույցներ։

 

Օր 5

Բուխարայում քաղաքային տուր

գնացքով տեղափոխություն Բուխարայից Խիվա

գիշերակացը ՝ Բուխարա

 

Կշարունակենք պատմական հարուստ շերտերով աչքի ընկնող Բուխարայի բացահայտումը, իսկ օրվա մնացած մասն արդեն Խիվայինն է՝ ևս մեկ հետաքրքիր ու կարևոր քաղաք։ 

 

Օր 6

Բուխարա-Խիվա

Խիվայում քաղաքային տուր

գիշերակացը՝ Խիվա

 

Մեր այցի հերթական օրը Բուխարայից արագընթաց գնացքով կմեկնենք Խիվա, որտեղ կունենանք կարճ քաղաքային պտույտ՝ բացահայտելու պատմությամբ հարուստ այս գեղեցիկ քաղաքը։

 

Օր 7

Խիվայում քաղաքային տուր

Ուրգենչ

գիշերակացը՝ Տաշքենդ

 

Օր 8

թռիչք Տաշքենդ-Երևան

Հյուրանոցից կմեկնենք Տաշքենդի օդանավակայան, որտեղից ուղիղ թռիչքով կվերադառնանք Երևան։

 

Գինը՝ 1399 դոլարին հ․դ․, որը ներառում է՝

Երևան-Տաշքենդ-Երևան ավիատոմսը (ուղիղ թռիչք),

ներքին տրանսպորտն ու գնացքի տոմսերը,

տեղացի գիդի ծառայությունը,

Համշեն տուրի գիդի ծառայությունը,

4 աստղանի հյուրանոցները (երկտեղանի համարներ),

նախաճաշերը հյուրանոցներում,

ընթրիքները,

բոլոր մուտքավճարները։

Առաջիկա մեկնումներ՝ 21.10 - 28.10
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 1399 դոլար

Գրանցում

Գինը՝ 1399 դոլար