ԱՆԻ, ԿԱՐՍ, ՏԻԳՆԻՍ, ՏԵԿՈՐ, ԱՐԳԻՆԱ, ՏԱՅԼԱՐ, ԿԵՉՐՈՐ, ԽԾԿՈՆՔ
Դեպի Անի և Կարս բացառիկ այս ուղևորությանը ծանոթանալու ենք Շիրակի, Վանանդի, Արշարունիքի և Գաբեղյաց գավառների անհաշվելի գանձերից շատերին։ Մեկ ամբողջ օր՝ նվիրված Անիին, տպավորիչ պտույտ Կարսում, այցեր Կաղզվանի ու Տեկորի հրաշալիքներ, Անիի ու Կարսի շրջակայքի գերտպավորիչ եկեղեցիներ, վանքեր, բերդեր։ Այս ամենը հնարավոր է մեր բացառիկ ծրագրով, որը Ձեզ կտեղափոխի պատմության տարբեր ժամանակներ՝ միաժամանակ ցույց տալով հայկական ճարտարապետության ամենաբարձրարժեք կոթողներից շատերը։
6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
3+ աստղանի բարձրակարգ հյուրանոց (երկտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը։
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ՀԶՈՐ ԿԱՐՍԸ
Մեր հրաշալի այցի առաջինը օրը նվիրված է Կարս քաղաքի բացահայտմանը՝ պատմության ամենախորքից մինչև մեր օրեր։ Այցը կսկսենք Կարս քաղաքի մոտակայքում գտնվող խորհրդավոր ու տպավորիչ Գմբեթավոր կոչվող եկեղեցուց, ապա նաև կշրջենք Կարս քաղաքում՝ բարձրանալով Կարուց բերդը, տեսնելով Առաքելոց ու Սբ Աստվածածին եկեղեցիները, 19-րդ դարի յուրահատուկ տները, այլ հետաքրքիր ու թաքնված վայրեր։
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ
Կարսի Գմբեթավոր եկեղեցի
Կարս քաղաք. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Կարս գետ, Սբ Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն, Սբ Աստվածածին մայր եկեղեցի, հայկական և ցարական տներ
ընթրիք Կարսում գիշերակաց՝ Կարս։ՕՐ 2 | ՓԱՌԱՀԵՂ ԱՆԻՆ
Մեր բացառիկ այցի երկրորդ օրն ամբողջությամբ կանցկացնենք Անիում՝ բացահայտելով համաշխարհային նշանակության այս գլուխգործոցի բոլոր անկյունները՝ հայտնի ու անհայտ։ Վստահեցնում ենք՝ օրվա ավարտին Անին կճանաչեք լրիվ նորովի, իսկ մանրամասն ուսումնասիրելով ու բացահայտելով միջնադարյան այս հրաշքը՝ անվերջ կսիրահարվեք նրան։ Ի դեպ, Անիի մոտ կտեսնենք նաև Բագնայրի լեգենդար վանքը, որտեղից տպավորիչ տեսարաններ են բացվում։
նախաճաշ հյուրանոցումԲագնայրի վանք
Անի. Մայր Տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, Կուսանաց վանք, Միջնաբերդ, Աշոտաշեն և Սմբատաշեն պարիսպներ, մեհյան, բաղնիք, Պարոնի պալատ, փոքր աղավնատուն
Անիի քարանձավներ և այլ վայրեր
ընթրիք Կարսում գիշերակաց՝ Կարս։




ՕՐ 3 | ՏԵԿՈՐ, ԿԵՉՐՈՐ, ՍԲ․ ՇՈՒՇԱՆԻԿ, ԽԾԿՈՆՔ
Երրորդ օրը ևս խոստանում է զարմացնել։ Կաղզվանում կտեսնենք Կեչրոր միջնադարյան բերդաքաղաքը, որի հզոր պարիսպները Ձեզ ուղղակի կապշեցնեն։ Կաղզվանում կայցելենք միջնադարյան ևս մեկ գլուխգործոց՝ Եղեգնամոր Սբ Աստվածածին եկեղեցի, որը նույնպես տպավորության հսկա չափաբաժին է պատրաստել իր այցելուների համար։ Եվ ահա Բագարանի Սբ Շուշանիկն է մեզ սպասում, որը ՀՀ-ի տարածքում է, սակայն մեկ ափի հեռավորությունից տեսանելի է Ախուրյանի մյուս ափից։ Երբեմնի վեհաշուք Տեկորից ավերակներն են մնացել, բայց անգամ ավերակված մենք այս գերարժեք կոթողն առանց այցի չենք կարող թողնել։ Եվ ահա ժամն է քայլելու դեպի Խծկոնքի վանք, որն ուղղակի խենթացնելու է, վստահ ենք։
նախաճաշ հյուրանոցումԿեչրոր (Կեչիվան) բերդաքաղաք
Կաղզվանի Եղեգնամոր Սբ Աստվածածին եկեղեցի
Բագարանի Սբ Շուշանիկ եկեղեցի՝ Ախուրյանի մյուս ափից
Տեկորի տաճարի ավերակներ
Խծկոնքի վանք (քայլարշավ)
ընթրիք Կարսում գիշերակաց՝ Կարս։




OՐ 4 | ԽՈՐՀՐԴԱՎՈՐ Ու ՊԱՏՄԱԿԱՆ
Անգամ մեր այցի վերջին օրը խոստանում է հագեցած ու գեղեցիկ լինել։ Օրը կսկսենք Կարմիրվանք Սբ Աստվածածին եկեղեցի այցով, որը գեղեցկագույն կանգուն եկեղեցի է։ Կայցելենք նաև Եզնկա գյուղ, որտեղ մեզ է սպասում անչափ խորհրդավոր Սբ Աստվածածին եկեղեցին, որը, անգամ խոնարհված, զարմացնում է իր տարբերվող ճարտարապետությամբ։ Կաթողիկոսանիստ Արգինայից միայն մասունքներ են մնացել, որոնք այնքան թանկ են ու հարազատ։ Բարձրանալով Տիգնիսի հզոր բերդ՝ հնարավոր է անգամ տեսնել Գյումրին․ միջնադարյան այս հզոր կառույցն էլ է պատրաստ զարմացնելու։ Ծրագրի ավարտին կլինենք նաև Ճալա գյուղում՝ տեսնելու տեղի բազիլիկն իր գեղեցիկ հարդարանքով։
նախաճաշ հյուրանոցումԿարմիրվանք Սբ Աստվածածին եկեղեցի
Եզնկայի (Օղուզլի) Սբ Աստվածածին եկեղեցի
Արգինայի վանք
Տիգնիսի բերդ
Ճալա գյուղի եկեղեցի
ճաշ՝ պիկնիկ Ծովակնի ափին վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:



