ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ՄՈՒՇ, ԷՐԶՐՈՒՄ, ԲԱՅԱԶԵՏ, ԲԱՍԵՆ, ԲԵՐԿՐԻ, ՄԱՍԻՍԻ ԼԱՆՋԵՐ
Շրջեք Անիում, լողացեք Վանա լճում, համտեսեք Վանա տառեխ, նավարկեք դեպի Աղթամար կղզի, տեսեք Մշո դաշտը, անցեք Մասիսի լանջերով, Բյուրակնի (Բինգյոլի) լեռներով, Թոնդրակով, վայելեք Բերկրիի ջրվեժը, այցելեք Վան, Կարս, Էրզրում, Իգդիր, Բայազետ, տեսեք Արաքս ու Արածանի գետերը և ոչ միայն..… Քառօրյա հրաշալի, մատչելի և ապահով շրջագայություն հայտնի հայ թուրքագետների ու պատմաբանների ուղեկցությամբ` շուկայում ամենաբարձր մակարդակով: Գրագետ ու պրոֆեսիոնալ մատուցում իրապես փորձառու և բանիմաց մասնագետների կողմից, ուղևորություն՝ բարձր հարմարավետությամբ, հոգատար վերաբերմունք, անմոռանալի զգացողություններ ու հուշեր ողջ կյանքի համար: Մենք գիտակցում ենք մեր գործի ողջ պատասխանատվությունը և դրա մեծագույն կարևորությունը Ձեզ համար:
5։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
3 և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)
2 անգամյա որակյալ սնունդ բոլոր օրերին (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Վանում նավարկության վճարը:
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ Ու ՀԶՈՐ ԿԱՐՍԸ
Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ
Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն
Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ
ընթրիք Կարսում գիշերակաց՝ Կարս:Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք, որտեղից էլ, հատելով թուրք-վրացական սահմանը, անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաքը՝ Կարս: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Դարերի ընթացքում կարևոր դեր ունեցած այս բերդը վսեմաշուք է նաև մեր օրերում: Պատրա՞ստ եք գրոհի: Ուրեմն՝ առա՜ջ: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է մեծանուն գրող Եղիշե Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում, որտեղ հինավուրց շենքերի ճակատներից դեռ չեն հասցրել ջնջել հայերեն տառերը: Կարսից հետո մեր հաջորդ կանգառը հրաշալի Անին է: Անգամ հեռվից Անիի ավերակները տպավորիչ են, կախարդող: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Տեսնել Անին, տեսնել Անիի Մայր Տաճարը, տեսնել Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենցի, Գագկաշեն եկեղեցիները, հզոր պարիսպները, այլ կոթողներ: Բոլորին է պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, շքեղ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու ապրել: Այո՛, ապրե՛լ..









ՕՐ 2 | ԱՆԱՌԻԿ ԷՐԶՐՈՒՄՆ Ու ՔԱՂՑՐ ՄՈւՇԸ
Սարիղամիշի անտառներ
Բասեն. Արաքս գետ ու Հովվի կամուրջ
Կարին (Էրզրում). Հայկական եկեղեցի, Կարնո բերդ, Սանասարյան վարժարան
ճաշ ԷրզրումումԲյուրակն (Բինգյոլի) լեռներ
Մշո դաշտ. Արածանի գետ և Սուլուխի կամուրջ
Մուշ քաղաք. Հին հայկական թաղ և Սուրբ Մարինե եկեղեցի
Ազատ երեկո Մուշ քաղաքում
գիշերակաց՝ Մուշ:Եվ ահա մեր առջև բացվում են Սարիղամիշի մշտադալար անտառները, որոնք խիստ յուրօրինակ են ու տպավորիչ անտառներով ոչ հարուստ մեր լեռնաշխարհում: Շուտով կհասնենք նաև Մայր Արաքսի ափերին՝ անցնելով Բասենի դաշտով: Մեր կանգառը Հովվի կամրջին է, որն այն եզակի պատմական կամուրջն է, որը դիմացել է Արաքսի արագահաոս ջրերին: Կարինը կամ մերօրյա Էրզրումը դեռ պահել է հայկական հետքը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սանասարյան վարժարանը, որոնցից յուրաքանչյուրն իր ուշագրավ պատմությունն ունի: Տպավորիչ են նաև Կարնո բերդի պահպանված հատվածները: Քույրի՛կ, ասա՝ ո՞րն է ճամփան Բինգյոլի: Մենք այն գիտենք, և շուտով միասին կանցնենք Բինգյոլ/Բյուրակնի լեռներով՝ հասնելու քաղցր Մուշ: Կտրելով Մշո դաշտը՝ հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետի ափերը, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցին, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները հայկական թաղամասում.. Մայրամուտն ու լուսաբացը՝ Մուշում..





OՐ 3 | ՎԱՆԱ ԵՐԱԶ
Նեմրութ Վանի (Սարակն). Վանա լճի համայնապատկեր *
Բաղեշ (Բիթլիս). Բիթլիսի բերդ, Փոռ գյուղի խաչքարեր և Սուրբ Անանիա եկեղեցի *
Աղթամար կղզի (նավարկություն, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ)
ճաշ Վանում. Վանա տառեխ Վանա լճի ափինՎանա կատուների բուծարան
Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան
Մհերի դուռ և Ագռավաքար
Վարագավանք *
գիշերակաց՝ Վան կամ Բերկրի:Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու քանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հայկական մեղեդիների ներքո Վանա լճի ափին: Հեքիաթայի՞ն է․․ Իհարկե, սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել… Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույներ ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանա բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական հպարտ թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Այս ամենից հետո միթե՞ չփորձենք մագլցել Ագռավաքարը՝ հասնելու Մհերի դռանը:









ՕՐ 4 | ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ
Բերկրիի ջրվեժ
Թոնդրակ լեռ և Լավայի դաշտեր
Դարոյնքի (Բայազեդի) բերդ
Մասիսի լանջերով անցում և լեռը «հակառակ» կողմից
Արաքս գետ, հայ-թուրքական սահման
Իգդիր քաղաք (անցում)
ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:Այսօրվա մեր առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող տեսարանով: Բնության այս անկրկնելի հրաշալիքը շարունակ ձգում է և հրապուրում: Լքում ենք Բերկրիի ջրվեժն ու համանուն գետը, որի արագահոս ջրերը շտապում են միախառնվելու կապուտակ Վանա լճին: Անցնում ենք Թոնդրակ լեռան կողքով, տեսնում լավայի տպավորիչ դաշտերը: Մոտենում ենք, ահա, Բիբլիական լեռանը՝ Մասիսը մյուս կողմից: Փշաքաղվել կարելի է… Կանգնած ենք անառիկ Դարոյնքի բերդի առաջ, որը հիացնում է դիտողին իր տպավորիչ կառուցվածքով և խորհրդավոր պատմություններով, որոնք դարերի ընթացքում հյուսվել են բերդի շուրջ: Եվ ահա գալիս է ամեն հայի երազած պահերից մեկը՝ անցումը Մասիսի լանջերով: Շուտով մեր ճանապարհն անցնելու է Իգդիրով, իսկ քիչ անց տեսնելու ենք Հայաստանի Հանրապետությունը մյուս կողմից՝ ձեռքի ափի հեռավորության վրա: Կանգնած ենք Մայր Արաքսի ափին, որը շուտով միախառնվելու է Ախուրյանին… Ծովակնի ջինջ ջրերն են կանչում: Հեռանում ենք՝ վերադարձի խոստումով:





