ՎԱՆ-ՎԱՍՊՈւՐԱԿԱՆ 5 ՕՐ․ ՄԱՍ 2․ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ

ԳՈՄՍ, ԿԱՐՄՐԱԿ, ԹՈՎՄԱՍ, ՄԱՐԻՆՈՍ, ԱՐՏԱՄԵՏ, ԱՄՅՈւԿ, ԱՐԾԿԵ, ԼԵԶՔ

Վան-Վասպուրականի բացահայտումը շարունակվում է․ մեր ընդգրկուն ծրագրի երկրորդ մասն առավելապես քայլարշավային է, որպեսզի հասնենք Վասպուրականի լեռների գրկում գտնվող հրաշալի կոթողներին ու աննման տեսարաններին։ Այս ֆանտաստիկ այցին կտեսնենք Վանա լճի շրջակայքի բազմաթիվ հզոր բերդեր, հրաշակերտ վանքեր ու եկեղեցիներ։ Բացառիկ այս հնարավորությունը Ձեզ կտեղափոխի ճարտարապետական գլուխգործոցների և բնական անսահման գեղեցկությունների խենթացնող աշխարհ՝ աննման Վան։ Գեղեցիկ քայլարշավների և պատմամշակութային բաղադրիչի հրաշալի համադրումը խոստանում է լինել անսահման տպավորիչ ու հիշարժան։ Այն կյանքում դրախտ, այս կյանքում՝ մեր Վա՜ն։

Մեկնումը՝ 

6։30, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
130000 դրամ
Ներառում է՝

3 և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/Volkswagen Crafter, մինչև18 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ԲԱՅԱԶԵՏԸ

Առաջին օրը մեզ սպասում են գեղեցկագույն ճանապարհներ՝ մեզ հասցնելու Վասպուրական աշխարհ։ Կտեսնենք Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոն, որից հետո կշարունակենք ուղին դեպի Իգդիր և Մասիս լեռան ստորոտ։ Կանցնենք Բիբլիական լեռան լանջերով ու կգիշերենք Բայազետում՝ պատրաստվելով հրաշքների բացահայտմանը։

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ

Անցում Իգդիրով

Անցում Մասիսի լանջերով

ընթրիք Բայազետում գիշերակաց՝ Բայազետ կամ Բերկրի։

ՕՐ 2 | ԱՄՅՈՒԿ, ԼԵԶՔ, ՄԱՐԻՆՈՍ, ԱՐՏԱՄԵՏ

Բայազետից անցնում ենք Թոնդրակի լանջերով և քիչ հետո մեզ է դիմավորում Վանա լիճն իր կապուտակ ջրերով։ Առաջինը կայցելենք հենց լճի ափին կառուցված Ամյուկի անչափ տպավորիչ բերդը, որտեղից ուղղակի ֆանտաստիկ տեսարան է բացվում Վանա լճի վրա։ Այս հզոր բերդը բացահայտելուց հետո կգնանք Վան քաղաքի մատույցներում գտնվող Լեզք գյուղ, որտեղ անսովոր ժայռի վրա ժամանակին եղել է մատուռ, ներկայում՝ ժայռախաչեր, իսկ ավանդազրույցն էլ ասում է, որ Շամիրամը հենց այստեղ է Արա Գեղեցիկի մարմինը դրել, որ արալեզները նրան կենդանություն տան։ Ժամն է սկսելու դեպի Սրխու Սուրբ Մարինոս վանք հրաշալի քայլարշավը․ վանքի տեղադրությունը տիեզերական է, վանքի պատմությունը՝ ազդու։ Իսկ մայրամուտին մոտ կլինենք Արտամետում, որտեղ վերջերս վերականգնված հայկական եկեղեցին կտեսնենք, իսկ Վանի վերջալույսը կվայելենք Արտամետի բերդի բարձունքից։

նախաճաշ հյուրանոցում

Ամյուկի բերդ (թեթև քայլարշավ)

Լեզք

Մարինոսի (Սրխու) վանք (քայլարշավ)

Արտամետի եկեղեցի

Արտամետի բերդ

ընթրիք Վանում գիշերակաց՝ Վան։

ՕՐ 3 | ԿԱՐՄՐԱԿ, ՍԲ ԹՈՎՄԱՍ ԵՎ ԳՈՄՍ

Մեր ուղևորության երրորդ օրը մեզ են կանչում Վանի լեռները, որոնք բարձրանում են Վանա լճի գեղատեսիլ ափերին։ Մեր առաջին հրաշքը Կարմրակ վանքն է՝ լճափից ոչ հեռու, չքնաղ լեռների գրկում։ Այս հրաշքը բացահայտելուց հետո հերթն է քայլելու դեպի այն բարձունք, որտեղ Սուրբ Թովմասի վանքն է և որտեղից բացվում է Վանա լճի գեղեցկագույն տեսարաններից մեկը։ Եվս մեկ չքնաղ արահետ է մեզ սպասում․ Վանա լճի հյուսիսային ափերի գողտրիկ ու մեծարժեք կոթողներից Գոմսի Սուրբ Գևորգ վանքը ոչ միայն ինքնին հոյակերտ կառույց է, այլ նաև դրախտային տեսարաններով է ուղեկցվում այնտեղ տանող կածանը։ Օրը լինելու է խենթացնելու աստիճան հրաշալի։

նախաճաշ հյուրանոցում

Կարմրակ վանք (քայլարշավ)

Սբ Թովմասի վանք (քայլարշավ)

Գոմսի Սբ Գևորգ վանք (քայլարշավ)

ընթրիք Դատվանում գիշերակաց՝ Դատվան։

ՕՐ 4 | ԱՐԾԿԵ, ԱՐՃԵՇ ԵՎ ԲԵՐԿՐԻ

Այսօր էլ Վանի արևելյան և հարավային ափերն են մեզ կանչում։ Արծկե քաղաքի վրա իշխող բարձունքում է միջնադարյան կատարյալ հրաշք Սքանչելագործ վանքը, ուր կհասնենք տպավորիչ քայլարշավով՝ վայելելու կառույցն ու այնտեղից բացվող չքնաղ տեսարանը։ Այնուհետև կգնանք Արճեշ, որտեղ Վանա լիճը, վերջին տարիներին հետ քաշվելով, բացել է պատմական Արճեշի ջրասույզ հատվածները։ Հաջորդիվ Բերկրին է, որտեղ էլ կբարձրանանք տեղի Սբ Ստեփանոս եկեղեցին, որը ցնցող տպավորությունների հերթական չափաբաժինն է ապահովելու։ Եվ իհարկե, Վասպուրականի դարպաս Բերկրիի ջրվեժն է, որը կթարմացնի և կճանապարհի մեզ՝ նորից Վան կանչելու իր սովորույթով։

նախաճաշ հյուրանոցում

Արծկեի Սքանչելագործ վանք (քայլարշավ)

Արճեշի բերդ (թեթև քայլարշավ)

Բերկրիի Սբ Ստեփանոս եկեղեցի (քայլարշավ)

Բերկրիի ջրվեժ

ընթրիք Բայազետում գիշերակաց՝ Բայազետ։

ՕՐ 5 | ԴԵՊԻ ԿԱՐՍ

Վերադարձին ևս հետաքրքիր վայրեր են մեզ սպասում, այդ թվում՝ պտույտը միշտ կանչող Կարսում, ինչպես նաև դադարը Մայր Արաքսի ափերին։ Կարսում կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարուց բերդը, կանցնենք Վարդանի կամրջով ու կլինենք այն վայրում, որտեղ ենթադրաբար եղել է Չարենցի տունը։ Այսպես էլ կավարտենք մեր անչափ հետաքրքիր ու տարբերվող ուղևորությունը։

նախաճաշ հյուրանոցում

Արաքս գետ

Կարս․ Կարուց բերդ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն, Վարդանի կամուրջ

ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:
Գինը` 130000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել