ԴԻՎԱԲՈՒՅՆ, ՀՈԳՈՑ, ՄԱՏՆԱՎԱՆՔ․ ՎԱՆՈՒՄ ՔԱՅԼԱՐՇԱՎ

ԴԻՎԱԲՈՒՅՆ, ՀՈԳՈՑ, ՄԱՏՆԱՎԱՆՔ և ավելին․ քայլարշավներ ՎԱՆՈՒՄ

Աստվածային Վանում մեր հերթական գլխապտույտ գեղեցիկ ու գերբացառիկ քայլարշավներն են սպասում։ Այս անգամ քայլելու ենք Վանա լճի ամենաշքեղ հատվածներով՝ հասնելու փառահեղ պատմական կոթողների և բնության գլուխգործոցների։ Խորապես տարբերվող այս չքնաղ ծրագրով նախատեսվում է քայլել Վանի ամենագեղեցիկ թերակղզով՝ հասնելու ֆանտաստիկ Դիվաբույնին, քայլել Շատախ գետի կիրճի վայրի արահետներով դեպի գողտրիկ Հոգոց վանք, քայլել Խլաթի թաքնված գանձերից ժայռափոր հսկա Մատնավանք։ Այս ամենը Վանի հրաշալի տեսարաններով, անիրական գեղեցիկ արահետներով, հիմնական ծրագրից դուրս տպավորիչ այլ վայրեր այցերով, օրինակ, Նեմրութ-Սարակնի խառնարան, Անգղի ջրվեժ և շատ ու շատ այլ հետաքրքրագույն վայրեր։ Այն, որ այս ամենը լինելու է Ձեր կյանքի ամենահիշարժան, ամենաառանձնացող, ամենագունեղ օրերից, երաշխավորում ենք։ Տիեզերական Վանն է կանչում, այնպիսի Վան, որը դեռ չեք բացահայտել։

Ծրագիր՝

Օր 1

Ծովակն Հյուսիսո լիճ

Արաքս գետ

Կողբի Ծիածանի լեռներ

ընթրիք Բայազետում

գիշերակացը՝ Չալդրան կամ Բայազետ

 

Մեր այցի առաջին օրը հասնելու ենք Վասպուրականի մատույցներ, սակայն ճանապարհին էլ ունենք բացահայտումներ։ Կլինենք Ծովակն Հյուսիսո լճի ափին, կտեսնենք Կողբի Ծիածանի լեռները, կանցնենք Մայր Արաքսի ափերով։

Օր 2

նախաճաշ հյուրանոցում

Մատնավանք (քայլարշավ, 5 կմ)

Նեմրութի խառնարան

ընթրիք Դատվանում

գիշերակացը՝ Դատվան

 

Սկսում ենք մեր խենթանալիք բացահայտումները։ Մեզ է սպասում գեղեցկագույն կիրճում թաքնված Մատնավանքը, որը մեր բոլոր ժայռափոր վանքերի մեջ ամենայուրահատուկն է, ինչն էլ միասին կհասկանանք։ Կբարձրանանք Նեմրութ-Սարակն լեռան խառնարան՝ տեսնելու Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր խառնարանային լիճը՝ վայելելու նաև Վանա լճի տեսարանները Նեմրութի բարձունքից։

 

Օր 3

նախաճաշ հյուրանոցում

Գանձակի եկեղեցի

Դիվաբույն (քայլարշավ, 13 կմ)

Վանի Զմրուխտե ափին ազատ ժամանակ

ընթրիք Աղթամարում

գիշերակացը՝ Աղթամար կամ Վան

 

Այս օրն էլ դառնալու է մեր կյանքի ամենահիշարժաններից։ Հասնելու ենք մեր պատմության ամենադժվար հասանելի վանքերից Դիվաբույնին, որի արահետն այլ աշխարհից է։ Վայեյելու ենք Վանի չքնաղագույն տեսարաններ, իսկ կոթողն ինքնին ծայրահեղ հետաքրքիր է։ Այս օրը մեզ է սպասում նաև Գանձակի եկեղեցին, ինչպես նաև ազատ ժամանակը Վանի ամենահետաքրքիր ափերից մեկում կանցկացնենք։

 

Օր 4

նախաճաշ հյուրանոցում

Հոգոց վանք (քայլարշավ, 10 կմ)

Անգղի վանք

Անգղի ջրվեժ

ընթրիք Վանում

գիշերակացը՝ Վան

 

Եվ ահա գալիս է հերթն այցելելու խենթերի աշխարհ Վանի Շատախը, որտեղ վայրի բնության գրկում է թաքնված լեգենդար Հոգոց վանքը։ Շատախ գետի ափերով՝ քաղաքակրթությունից հեռու, շունչ կտրող տեսարանները վայելելով կհասնենք Հոգոց վանքին, որտեղ զգացողությունների գլխապտույտ է մեզ սպասում։ Այս օրը կբացահայտենք աննկարագրել ջրվեժն Անգղում, ինչպես նաև Անգղի տարբերվող վանքը։

 

Օր 5

նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի ջրվեժ

Մասիսի լանջերով անցում

Ախուրյանի դիտակետ

ճաշ Կարսում

վերադարձ Երևան։

Վերադարձն անգամ հետաքրքիր է։ Կտեսնենք Վանի հրաշալիքներից Բերկրիի ջրվեժը, կանցնենք Մասիսի լանջերով, կտեսնենք նա ԱԽուրյան գետի տպավորիչ դիտակետը։

Առաջիկա մեկնումներ՝ 05.06 - 09.06
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 199000 դրամ
Ներառում է`
3* և 4* հարմարավետ հյուրանոց (երկտեղանի համարներ)
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
Չի ներառում`
Թուրքիայի վիզան՝ ՀՀ քաղաքացիներին՝ 17․000Դ, մենք ենք պատրաստում

Գրանցում

Գինը՝ 199000 դրամ