ՎԵՐԵԼՔ ՍԻՍ 2025

ՎԵՐԵԼՔ ՍԻՍ

Սիսը Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն և տպավորիչ լեռներից է, որը տարիներ շարունակ փակ էր լեռնագնացության համար, սակայն այժմ արդեն հասանելի է և կարող է ընդունել իրեն հասնելու մասին երազողներին։ Մեզ է սպասվում անչափ հետաքրքիր, միևնույն ժամանակ, ոչ հեշտ վերելք՝ համեմված չքնաղ տեսարաններով, այդ թվում՝ Մասիսի տեսարանը Սիսի գագաթից։ Հաշվի առնելով, որ Սիսը լեռնագնացության տեսանկյունից բարդ վերելք է պահանջում՝ մասնակիցները պետք է լինեն լեռնագնացության փորձով և լիարժեք արշավային հանդերձանքով։ Բացի Սիսի տպավորիչ վերելքը, Համշեն տուրի փորձառու գիդերի ուղեկցությամբ կտեսնեք Կարսն ու Բայազետը, Արաքսն ու Կողբը, Ծովակն Հյուսիսո լիճն ու այլ հրաշալիքներ։

Համշեն տուրը, որն Արևմտյան Հայաստանի առաջատար տուրօպերատոր է, մասնագիտացած է նաև քայլարշավների և լեռնագնացության ոլորտում, իր փորձով ու մասնագիտական հմտություններով միանշանակ լավագույն ընտրությունը կլինի հիշարժան ու ապահով վերելքի համար։ #ԵրազանքԻրականացնողները Ձեր անփոխարինելի ուղեկիցը կլինեն դեպի Սիսի երազելի գագաթ:

Առաջիկա մեկնումներ՝ 27.06 - 29.06
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 23:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 159000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
լեռնային ուղեկցորդների (և՛ տեղի, և՛ Համշեն տուրի) ծառայությունը
հարմարավետ հյուրանոցը
նախաճաշերը հյուրանոցում
առաջին օրվա ընթրիքն ու երրորդ օրվա ճաշը
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
վերելքի թույլտվությունը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 16 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1
մեկնում՝ Երևան-Գյումրի-Բավրա

Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ
Կողբի աղահանքեր
Մասիսի լանջերով անցում
Բայազետի (Դարոյնքի) բերդ

ընթրիք Բայազետում
գիշերակաց՝ Բայազետ կամ Իգդիր

Առաջին օրը կանցնենք Հայկական լեռնաշխարհի գեղեցիկ անկյուններով՝ հասնելու Մասիսի ստորոտին։ Դադար կունենանք Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր լճերից Ծովակն Հյուսիսոյի ափերին, որից հետո Կարսի և Իգդիրի մատույցներով կմեկնենք Բայազետ՝ անցնելով Մասիսի լանջերով։ Բացի այդ, շատ հետաքրքիր ու տպավորիչ այց կունենանք Կողբի աղահանքեր։

ՕՐ 2
վերելք Սիս
գիշերակաց՝ Բայազետ կամ Իգդիր

Վաղ առավոտյան մեքենաներով կմոտենանք Մասիսի և Սիսի ստորոտին, որտեղից կսկսենք վերելքը Սիսի գագաթ, կհասնենք երազելի գագաթին, որից հետո կվերադառնանք մեկնարկի կետ, ապա մեքենաներով կտեղափոխվենք հյուրանոց։
Սիսի բարձրությունը՝ 3925 մետր, վերելքի հարաբերական բարձրությունը՝ մոտ 1500 մետր, քայլարշավի երկարությունը՝ մոտ 12 կմ։

ՕՐ 3
նախաճաշ հյուրանոցում

Իգդիր քաղաքով անցում
Արաքս գետ
Կարս․ Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Չարենցի տուն, Վարդանի կամուրջ

վերադարձ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան

Վերադարձին ևս մի քանի հետաքրքիր վայրեր են մեզ սպասում, այդ թվում՝ դադարը Մայր Արաքսի ափերին, ինչպես նաև անակնկալ այցելություն, որի մասին կհայտարարենք միայն տեղում։ Այս ամենից հետո միայն կվերադառնանք Երևան՝ մեզ հետ բերելով հրաշալի տպավորություններ։


Գրանցում

Գինը՝ 159000 դրամ