ՀԱՄՇԵՆ, ՏՐԱՊԻԶՈՆ, ՏԱՅՔ, ՍԵՎ ԾՈՎ 4 ՕՐ

ՀԱՄՇԵՆ, ՏՐԱՊԻԶՈՆ, ՏԱՅՔ, ՍԵՎ ԾՈՎ 4 ՕՐ

Պատկերացնենք մի այնպիսի այց, որի ժամանակ կարելի է տեսնել դրախտային Համշենը, սքանչելի Տայքը, հեքիաթային Տրապիզոնը, յուրահատուկ Արդահանը, չքնաղ Շավշատը, ինչպես նաև ժամանակ անցկացնել Սև ծովի ափին։ Ձեզ համար պատրաստել ենք նման մի հրաշալի այց․ մեր քառօրյա գեղեցիկ ծրագրով կտեսնեք Համշենի տարբեր հրաշալիքներ, այդ թվում՝ Զիլ ամրոցն ու Այդերը, Մանջունայի և Բալահովտի ջրվեժները, գեղեցիկ կամուրջները, թավ անտառները, կվայելենք Շավշատի կանաչի երանգներն ու պատմական կոթողները, իսկ Տրապիզոնում էլ կծանոթանանք տեղի հայկական ու հունական հարուստ և արժեքավոր ժառանգությանը, այդ թվում՝ Սումելայի անկրկնելի վանքին։ Իսկ անգերազանցելի Տայքում կայցելենք Թորթումի հզոր ջրվեժ, կտեսնենք զվարթնոցատիպ հրաշալիք Բանակի տաճարը։ Գեղեցիկ ու հետաքրքիր ծրագիր, որը միանշանակ անչափ տպավորելու է Ձեզ։ Մեր հարուստ փորձն ու նվիրումը Ձեր քառօրյա այցը կդարձնեն իրապես հիշարժան, բովանդակալից և անսահման գեղեցիկ։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 119000 դրամ
Ներառում է`
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Սումելայիս)
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 16 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը
Սումելա վանական համալիրի մուտքավճարը՝ մոտ 9500 դրամ:

Ծրագիր

ՕՐ 1 | ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ
Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Արդահան

Սև լիճ (Շավշատ)
Տբետի վանք
Շավշատի բերդ
Ճոխ Ճորոխ

ընթրիք Հոպայում
գիշերակաց՝ Հոպա

Անցնելով Բավրայի անցակետով և Ջավախքով՝ մուտք կգործենք լեռնային Արդահան: Մեր առաջին կանգառը կանաչի աշխարհ Շավշատի սրտում է՝ աննման Սև լճի ափին, որը պատրաստ է խենթացնելու իր այցելուներին։ Կայցելենք նաև Բագրատունիների կառուցած վեհաշուք տաճարներից Տբետը, որն անչափ տպավորելու է բոլորին։ Գեղատեսիլ Շավշատում կտեսնենք նաև տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդի բարձունքից կվայելենք հրաշագեղ բնությունը: Մեզ է սպասում նաև այդքան սիրված Ճոխ Ճորոխ դիտակետը, որտեղից կտեսնենք Հայոց լեռնաշխարհի չորս կարևորագույն գետերից Ճորոխի շունչ կտրող տեսարանն ու բարձրադիր Արդվին քաղաքը, ապա Բորչկա գավառակով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ համշենյան Խոփա / Հոպա քաղաքում մեր գիշերակացն է։

ՕՐ 2 | ԴՐԱԽՏՈՒՄ
նախաճաշ հյուրանոցում

Զույգ կամուրջներ
Մանջունայի ջրվեժ (քայլարշավ)
Ֆուրթունա գետի կիրճ, Չամլըհամշեն
Զիլ ամրոց
Բալահովտի ջրվեժ

ճաշ՝ Համշենի ուտեստներ և թեյախմություն

Այդեր. ազատ ժամանակ

գիշերակաց՝ Հոպա

Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո կուղևորվենք Համշեն աշխարհի հրաշալիքների բացահայտման հետքերով: Կայցելենք աննկարագրելի գեղեցիկ Զույգ կամուրջներ, որից հետո կքայլենք սաղարթախիտ անտառներում թաքնված Մանջունայի հրաշագեղ ջրվեժ: Այնուհետև, մուտք կգործենք Ֆուրթունա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում, ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որը աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Քիչ հեռվում Բալահովտի շառաչուն ջրվեժն է, որն առանձնանում է իր հզորությամբ: Բալահովտի ջրվեժից հետո կայցելենք Այդերի հայտնի յայլան (բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ: Այստեղ մենք կհամտեսենք համշենյան կերակրատեսակները, ինչպես և Համշենի սրտում կվայելենք համշենյան լեգենդար թեյը, ապա կունենանք ազատ ժամանակ Այդերում։

ՕՐ 3 | ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ
նախաճաշ հյուրանոցում

Տրապիզոնի Ամենափրկիչ վանք
Տրապիզոնի Սբ Սոֆիայի տաճար
Սումելա վանք

ճաշ Տրապիզոնում

ազատ ժամանակ Սև ծովի ափին

գիշերակաց՝ Հոպա

Երրորդ օրն ամբողջությամբ նվիրված է Տրապիզոնին, հույներով ու հայերով բնակեցված երբեմնի ծաղկուն ու հարուստ պատմությամբ գեղեցիկ այս քաղաքին ու շրջակայքին: Այսօր էլ դեռ կարելի է գտնել հայկական ու հունական հարուստ հետքերը Տրապիզոնում և նրա շրջակայքում: Տրապիզոնում է նաև աշխարհահռչակ Սումելա վանքը՝ կառուցված ժայռերի վրա՝ շունչ կտրող տեսարաններով: Տրապիզոնում կտեսնենք հայկական Սբ Ամենափրկիչ եկեղեցին, որտեղ պահպանվել են տպավորիչ և գեղեցկագույն որմնանկարներ, որոնցով կարելի է ժամեր շարունակ հիանալ: Կտեսնենք նաև Սուրբ Սոֆիայի տաճարը՝ հունական հնամենի եկեղեցին Տրապիզոնի սրտում: Պատմությամբ ներծծված օրվանից հետո վերադարձ Հոպա, որտեղ դուք կունենաք ազատ ժամանակ:

ՕՐ 4 | ՏԱՅՔԻ ՀՄԱՅՔԸ
նախաճաշ հյուրանոցում

Թորթումի ջրվեժ
Բանակի տաճար
Օշկվանք
Արդահան. Կուր (Քուռ) գետ և Արդահանի բերդ

ճաշ Արդահանում
վերադարձ Արդահան-Ախալքալաք-Գյումրի-Երևան

Վերադարձի օրն անգամ հարուստ է և գեղեցիկ։ Մեզ է սպասում Տայքը՝ հրաշալիքների աշխարհը։ Կայցելենք Արևմտյան Հայաստանի ամենահզոր Թորթումի ջրվեժ, կտեսնենք բացառիկ ու խորհրդավոր Բանակի տաճարը և Օշկվանքը։ Նախատեսված է նաև դադար Արդահանի հզոր բերդն ու Քուր գետը տեսնելու համար, որոնք մեր այցն էլ ավելի հագեցած ու հետաքրքիր կդարձնեն։ Եվ միայն այս ամենը տեսնելուց հետո կարող ենք մտածել վերադարձի մասին։


Գրանցում

Գինը՝ 119000 դրամ