ՋԱՎԱԽՔ, ԴԱՇԲԱՇԻ ԿԱՄՈւՐՋ, ՎԱՐՁԻԱ, ՌԱԲԱԹ 2 ՕՐ
Անկրկնելի Ջավախքը հարուստ է յուրահատուկ ու տարբերվող կոթողներով, ինչպես բնության հրաշալիքներով, այնպես էլ մարդակերտ գլուխգործոցներով: Այս հագեցած ուղևորությանը մենք կտեսնենք Ջավախքի և շրջակայքի մի շարք տպավորիչ վայրեր, որոնց թվում են վերջերս բացված Դաշբաշի ապակե կամուրջը համանուն գեղեցիկ կիրճի վրա, պոետիկ Փարվանա լիճն ու Փարվանա գետը, խորհրդավոր Վարձիան, Ախալցխայի հեքիաթային Ռաբաթ բերդը, Խերթվիսի ու Ախալքալաքի հզոր բերդերը, Ղաուրմայի հոյակերտ կամուրջը, կվայելենք Թմկաբերդի տպավորիչ տեսարանը, մի շարք այլ հրաշալի կառույցներ, բնության գողտրիկ անկյուններ:
7։00, վերադարձը՝ մոտ 22։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
3 աստղանի նոր հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
նախաճաշ երկրորդ օրվա համար
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
* Վահան Տերյանի տուն-թանգարանի մուտքավճարը 500 դրամ է, տուրի գնի մեջ ներառված չէ:
* Վարձիայի մուտքավճարը՝ 17 լարի (մոտ 2500 դրամ), տուրի գնի մեջ ներառված չէ:
* Ռաբաթ բերդի մուտքավճարը՝ 18 լարի (մոտ 2700 դրամ), տուրի գնի մեջ ներառված չէ:
* Խերթվիսի բերդի մուտքավճարը՝ 10 լարի (մոտ 1500 դրամ), տուրի գնի մեջ ներառված չէ:
* Դաշբաշի ապակե կամրջի մուտքավճարը՝ 49 լարի (մոտ 7000 դրամ), տուրի գնի մեջ ներառված չէ:
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1
Գանձա գյուղ և Վահան Տերյանի տուն-թանգարան
Փարվանա լիճ
Դաշբաշի ապակե կամուրջ և Դաշբաշի կիրճ
Ղաուրմայի կամուրջ
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի
Ախալքալաքի բերդ
գիշերակաց՝ Կոտելիա (Ախալքալաքի հարևանությամբ) կամ Ախալցխա

ՕՐ 2
Ախալցխայի Ռաբաթ բերդ
Վարձիա քարանձավային քաղաք
Թմկաբերդի տեսարան
Խերթվիսի բերդ
վերադարձ՝ Բավրա-Գյումրի-Երևան:



