ՎԵՐԵԼՔ ՍՈՒԿԱՎԵՏ, ԿՈՂԲԱՍԱՐ, ՆՊԱՏ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐ․ ՎԵՐԵԼՔ ՍՈՒԿԱՎԵՏ ԵՎ ԿՈՂԲԱՍԱՐ

Հայկական լեռնաշխարհի և Հայկական պար լեռնաշղթայի գեղեցկագույն գագաթներից մեկը, Ալաշկերտի խորհրդանիշ Սուկավետ լեռն է կանչում, որի հետ մեկտեղ ևս երկու բացառիկ վերելք է սպասվում՝ Կողբասար / Բարդող լեռը, ինչպես նաև լեգենդար Նպատ լեռ։ Հայկական պար լեռնաշղթայի երեք գեղեցիկ գագաթների հետ ծրագրում է նաև Գայլատու լիճը՝ Հայկական լեռնաշխարհում ամենաբարձրադիրը խոշոր լճերի շարքում։ Հատուկ կառանձնացնենք նաև այցը Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճար, անցումը Ձիրավի դաշտով, Դիյադինի տաք աղբյուրներ այցը։ Համշեն տուրը՝ որպես Արևմտյան Հայաստանի տուրօպերատոր, բացի վերոնշյալ հրաշալի վերելքները, հետաքրքիր ու բովանդակալից կկազմակերպի նաև պատմական վայրերի այցերը։
 
ԾՐԱԳԻՐ
✅ ՕՐ 1` Լիճը լեռներում
մեկնում Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարս
Ծովակն Հյուսիսո լիճ
Մասիսի լանջերով անցում
Գայլատու լիճ
ընթրիք Բայազետում կամ Աղրըում
գիշերակացը՝ Աղրը, Ալաշկերտ կամ Բայազետ
Ավանդույթի համաձայն՝ մեր տպավորիչ ուղևորությունը կսկսենք Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լճի ափերից, որից հետո Մայր Արաքսի ափերով ու Մասիսի լանջերով կհասնենք Բայազետ և Աղրը։ Այսօր ևս մեկ կարևոր ու հետաքրքիր դադար է մեզ սպասվում՝ կայցելենք Հայկական լեռնաշխարհի ամենաբարձրադիր խոշոր լիճը՝ լեգենդար Գայլատու լիճը՝ Հայկական պարի գեղեցկուհին։
✅ ՕՐ 2՝ Պարի կատարյալը
վերելք Սուկավետ
գիշերակացը՝ Աղրը, Ալաշկերտ կամ Բայազետ
Առավոտ վաղ մեքենան հյուրանոցից մեզ կմոտեցնի Ալաշկերտի գյուղերից մեկին, որտեղից էլ կսկսենք վերելքը Հայկական պարի գեղեցկագույն լեռներից մեկը, կվայելենք գագաթ հասնելու ապրումներն ու կվերադառնանք մեկնարկի նույն վայրը, ապա վաստակած հանգստի։
Սուկավետ լեռան քայլարշավի երկկողմանի երկարությունը մոտ 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1200 մետր, լեռան բարձրությունը՝ 3434 մետր։
✅ ՕՐ 3՝ Պարի խորհրդանշականը
նախաճաշ հյուրանոցում
Ձիրավի դաշտ
Արածանի գետ
Բագավանի տաճար
վերելք Նպատ լեռ
Դիյադինի տաք աղբյուրներ
գիշերակացը՝ Բայազետ
Եվ իհարկե, այսօր կայցելենք հայոց պատմության կարևորագույն սրբավայրերից՝ հեթանոսական շրջանից մինչև քրիստոնեություն՝ Բագավանի տաճար, որից հետո սպասվում է նաև անցումը Ձիրավի դաշտով։ Եվ, իհարկե, վերելք Նպատ լեռ, որը հայոց պատմության ամենալեգենդար լեռներից է։
Նպատ լեռան քայլարշավի երկկողմանի երկարությունը մոտ 5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 300 մետր։
✅ ՕՐ 4՝ Պարի բացառիկը
նախաճաշ հյուրանոցում
վերելք Կողբասար
Արաքս գետ
ճաշ Կարսում
վերադարձ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան։
Վերադարձի օրն էլ ֆանտաստիկ պահեր են սպասվում մեզ։ Բարձրանալու ենք Կողբասարի գագաթ, կանգառ ունենանք Մայր Արաքսի ափերին։
Կողբասարի քայլարշավի երկկողմանի երկարությունը 3 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 250 մետր, լեռան բարձրությունը՝ 2562 մետր։ Թեև վերելքը ոչ երկար է, սակայն ունի ժայռային հատվածներ։
———————————
💳 Գինը՝ 163․000 դրամ, որը ներառում է՝
-բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
-լեռնային ուղեկցորդների (և՛ տեղի, և՛ Համշեն տուրի) ծառայությունը
-հարմարավետ հյուրանոցը
-նախաճաշերը և ընթրիքը
-բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում՝
* Թուրքիայի վիզան ՀՀ քաղաքացիների համար 17․000Դ, պատրաստում է մեր ընկերությունը։

Առաջիկա մեկնումներ՝ 27.08 - 30.08
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 163000 դրամ

Գրանցում

Գինը՝ 163000 դրամ