ԱՍՏՂԻԿԻ ԵՎ ՎԱՀԱԳՆԻ ՋՐՎԵԺՆԵՐ․ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԱՍՏՂԻԿԻ ԵՎ ՎԱՀԱԳՆԻ ՋՐՎԵԺՆԵՐ․ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Հայաստանի ամենավայրի ու ամենագեղեցիկ բնության անկյուններից Խոսրովի անտառն է մեզ կանչում, որտեղ թաքնվել են գեղեցկագույն երկու ջրվեժ՝ Աստղիկի և Վահագնի ջրվեժները, որոնք առանձնանում են նաև առասպելներով և հետաքրքիր պատմություններով։ Մենք մեկնարկելու ենք Գառնու մատույցներից՝ Ազատի պատմական կամրջից, որից հետո մուտք կգործենք Խոսրովի արգելոցի տարածք և հրաշալի տեսարանների ու շքեղ բնության ուղեկցությամբ կքայլենք նախ Վահագնի, ապա Աստղիկի ջրվեժներ՝ լիարժեք վայելելով օրը։ Բացի ջրվեժները, Համշեն տուրի ավանդույթներին հավատարիմ, կբացահայտենք նաև պատշամշակութային կոթող, այս դեպքում՝ Գեղմահովտի / Բայբուրդի վաղքրիստոնեական եկեղեցին, որը հրաշքով է հայտնաբերվել։

 

Քայլարշավը երկկողմանի մոտ 16 կմ է։ Արշավային հանդերձանքն ու կոշիկը նախընտրելի է։

Առաջիկա մեկնումներ՝ 05.04
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9000 դրամ

Գրանցում

Գինը՝ 9000 դրամ