ՎԵՐԵԼՔ ԽՈՒՍՏՈՒՓ 2 ՕՐ

ՎԵՐԵԼՔ ԽՈւՍՏՈւՓ

Միշտ երազե՞լ եք հասնել ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկի՝ Խուստուփի գագաթ, ինչպես նաև գագաթից վայելել ոչ պակաս գեղեցիկ տեսարանները։ Մեր երկօրյա ծրագիրը հենց ձեզ համար ենք կազմել՝ անչափ սիրով և կազմակերպվածության բարձր աստիճանով։ Խիստ տպավորիչ ու խորհրդանշական լեռան բարձրությունը 3201 մետր է, և Դուք կարող եք այդ բարձրությունից վայելել շրջակայքի անսահման գեղեցկությունն ու վեհ լեռն ինքնին։

Մեկնումը՝ 

7։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
30000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)  և բեռնատարի ծառայությունը

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

վրան, ներքնակ:

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ԿԱՊԱՆ ԵՎ ՎՐԱՆԱՏԵՂԻ

Երևանից առավոտյան կուղևորվենք Սյունիք՝ դեպի Կապանի Բաղաբուրջ գյուղ, որտեղից կհասնենք Նավչայ և որտեղ էլ կլինի մեր վրանատեղին, այն էլ՝ 2000 մետրից ավել բարձրության վրա: Կպատրաստենք մեր վրանները, ինչպես նաև տեղում խարույկ կվառենք, կերգենք, կպարենք։ Աստղազարդ գիշեր, հրաշալի պատմություններ, անկրկնելի տրամադրություն և հրաշք վերելքի սպասում։

ՕՐ 2 | ԽՈՒՍՏՈՒՓԻ ԳԱԳԱԹԸ ՄԵԶ Է ՍՊԱՍՈՒՄ

Վաղ առավոտյան, վայելելով վրանատեղիից բացվող հրաշալի տեսարանն ու թեթև նախաճաշը, շքեղ արևածագի ուղեկցությամբ կսկսենք վերելքը դեպի Սյունիքի զարդ՝ Խուստուփի գագաթ։ Ճանապարհին կտեսնենք Խուստուփի արծիվ Գարեգին Նժդեհի հուշարձանը: Իսկ Խուստուփի գագաթ հասնելով՝ կվայելենք շունչ կտրող տեսարաններ, ինչից հետո միայն կվերադառնանք վրանատեղի, ապա նաև Բաղաբուրջ ու Երևան՝ ժողովելով գեղեցիկ ու անմոռաց հուշեր ամբողջ կյանքի համար։

 

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1100 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտ, փոխնորդ հագուստ և կոշիկ, լապտեր, քնապարկ։

Գինը` 30000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել