ԾԱՂԿՈՒՆՅԱՑ ԼԵՌՆԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Այս անգամ գնում ենք Ծաղկունյաց լեռներում քայլելու, հրաշալի բնությունը վայելելու, ինչպես նաև տեսնելու պատմական արժեքավոր կառույցներ։ Մինչ քայլարշավային մասի մեկնարկը, մենք կանգառ կունենանք Ապարանում և կայցելենք տեղի հրաշագեղ եկեղեցին՝ Ապարանի կամ Քասախի բազիլիկը, որն իրավամբ համարվում է իր տեսակի հնագույն եկեղեցական կառույցներից։ Մեր հրաշալի քայլարշավը կսկսենք Ձորագլխի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքից, ապա կբարձրանանք տեղի կիկլոպյան ամրոցը, կլինենք քարանձավում, որը ժամանակին բնակեցված է եղել։ Ապա կշարունակենք մեր գեղեցիկ անտառային ճանապարհը և կտեսնենք 12-13-րդ դարերով թվագրվող Կարմիր վանքը, որը դարերի ընթացքում չի կորցրել իր վեհությունը։ Այստեղ կունենանք հանգստի հնարավորություն, որից հետո կբարձրանանք սարն ի վեր՝ դեպի Գյոլեր կոչվող աղբյուր և կվայելենք բարձրունքից բացվող գեղեցիկ տեսարանը։
8։00, վերադարձը՝ մոտ 19։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԾԱՂԿՈՒՆՅԱՑ ԼԵՌՆԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Այս անգամ գնում ենք Ծաղկունյաց լեռներում քայլելու, հրաշալի բնությունը վայելելու, ինչպես նաև տեսնելու պատմական արժեքավոր կառույցներ։ Մինչ քայլարշավային մասի մեկնարկը, մենք կանգառ կունենանք Ապարանում և կայցելենք տեղի հրաշագեղ եկեղեցին՝ Ապարանի կամ Քասախի բազիլիկը, որն իրավամբ համարվում է իր տեսակի հնագույն եկեղեցական կառույցներից։ Մեր հրաշալի քայլարշավը կսկսենք Ձորագլխի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքից, ապա կբարձրանանք տեղի կիկլոպյան ամրոցը, կլինենք քարանձավում, որը ժամանակին բնակեցված է եղել։ Ապա կշարունակենք մեր գեղեցիկ անտառային ճանապարհը և կտեսնենք 12-13-րդ դարերով թվագրվող Կարմիր վանքը, որը դարերի ընթացքում չի կորցրել իր վեհությունը։ Այստեղ կունենանք հանգստի հնարավորություն, որից հետո կբարձրանանք սարն ի վեր՝ դեպի Գյոլեր կոչվող աղբյուր և կվայելենք բարձրունքից բացվող գեղեցիկ տեսարանը։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ, անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։