ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՁՈՐ ԵՎ ՏԱՓԻ ԲԵՐԴ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Երկու հրաշալի և յուրօրինակ վայր մեկ ուղևորության ընթացքում։ Այս հիանալի քայլարշավին մենք նախ կայցելենք Հրեշտակների ձորի այն տպավորիչ հատվածը, որն իր յուրօրինակությամբ և ժայռերի գեղեցկությամբ մեծ հետաքրքրություն է առաջ բերել։ Այնուհետև, հնարավորություն կունենանք տեսնել Կոտուց լեռան լանջին կառուցված Տափի հայտնի ու լավ պահպանված միջնադարյան բերդը: Գեղեցիկ բարձունքի վրա՝ լեռներով շրջապատված, ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդը ժողովրդի շրջանում հայտնի է նաև Գևորգ Մարզպետունու բերդ անունով։ Բերդ կհասնենք գեղեցիկ քայլարշավով: Հետաքրքիր և տարբերվող ուղևորություն՝ հրաշալի մատուցմամբ։
10։00, վերադարձը՝ մոտ 18։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՀԶՈՐ ՏԱՓԻ ԲԵՐԴԸ ԵՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՁՈՐԸ
Երկու հրաշալի և յուրօրինակ վայր մեկ ուղևորության ընթացքում։ Այս հիանալի քայլարշավին մենք նախ կայցելենք Հրեշտակների ձորի այն տպավորիչ հատվածը, որն իր յուրօրինակությամբ և ժայռերի գեղեցկությամբ մեծ հետաքրքրություն է առաջ բերել։ Այնուհետև, հնարավորություն կունենանք տեսնել Կոտուց լեռան լանջին կառուցված Տափի հայտնի ու լավ պահպանված միջնադարյան բերդը: Գեղեցիկ բարձունքի վրա՝ լեռներով շրջապատված, ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդը ժողովրդի շրջանում հայտնի է նաև Գևորգ Մարզպետունու բերդ անունով։ Բերդ կհասնենք գեղեցիկ քայլարշավով: Հետաքրքիր և տարբերվող ուղևորություն՝ հրաշալի մատուցմամբ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։






