ՎԵՐԵԼՔ ՇԻՇ ԼԵՌ + ՀՈՐԲԱՏԵՂԻ ԳԵՅԶԵՐ
Վայոց ձորն ամբարել է գեղեցկության անսահման պաշար, բայց նաև հյուրընկալ է ու ջերմ։ Որպես ապացույց էլ հրավիրում ենք անսահման գեղեցկության և ջերմության հետքերով բարձրանալ շա՜տ յուրահատուկ մի լեռ՝ Շիշ անվամբ։ Շիշ լեռը պատրաստ է Ձեզ հետ կիսվել ինչպես սքանչելի արահետներով, այնպես էլ շունչ կտրող տեսարաններով։ Մեր տպավորիչ քայլարշավը կսկսենք Հորբատեղ գյուղից, որտեղ կտեսնենք նաև բնական գեյզերը և կավարտենք Սալլի գյուղում։
Մեկնումը՝
8։00, վերադարձը՝ մոտ 20։00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝
8000 դրամ
Մանրամասն Ծրագիր
ՎԵՐԵԼՔ ՇԻՇ ԼԵՌ
Վայոց ձորն ամբարել է գեղեցկության անսահման պաշար, բայց նաև հյուրընկալ է ու ջերմ։ Որպես ապացույց էլ հրավիրում ենք անսահման գեղեցկության և ջերմության հետքերով բարձրանալ շա՜տ յուրահատուկ մի լեռ՝ Շիշ անվամբ։ Շիշ լեռը պատրաստ է Ձեզ հետ կիսվել ինչպես սքանչելի արահետներով, այնպես էլ շունչ կտրող տեսարաններով։ Մեր տպավորիչ քայլարշավը կսկսենք Հորբատեղ գյուղից, որտեղ կտեսնենք նաև բնական գեյզերը և կավարտենք Սալլի գյուղում։
Շիշի վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 15 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մետր, լեռան բարձրությունը՝ 2411 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, ըստ եղանակի նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտեր, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։