ՍԵԴՎԻ ԵՎ ԲԳԱՎՈՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Շքեղ տեսարաններով հրաշալի քայլարշավ Աքորի-Բգավոր վանք Կաճաճկուտ-Սեդվի վանք հետաքրքրագույն երթուղիով։ Քայլարշավը կսկսենք Լոռիի ամենատպավորիչ գյուղերից մեկից՝ բարձրադիր Աքորից: Քայլելով անտառային ճանապարհներով՝ կվայելենք Լոռվա հրաշալի տեսարաններն ու բնությունը։ Կայցելենք խիստ տպավորիչ Բգավոր վանք, որը գտնվում է Սեդվի գյուղից հյուսիս-արևմուտք, գեղատեսիլ հարթակի վրա: Այստեղից աննկարագրելի տեսարաններ են բացվում դեպի Դեբետի հովիտ։ Ճանապարհը կշարունակենք և կհասնենք Լալվարի լանջին գտնվող բարձրադիր Կաճաճկուտ գյուղ, որտեղից էլ ճանապարհը կշարունակենք դեպի Սեդվու վանք, կտեսնենք նաև Սեդվու բերդը՝ օրը դարձնելով բացառիկ հարուստ բնության և մարդու գլուխգործոցներով։
8։00, վերադարձը՝ մոտ 22։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՍԵԴՎԻ ԵՎ ԲԳԱՎՈՐ
Շքեղ տեսարաններով հրաշալի քայլարշավ Աքորի-Բգավոր վանք Կաճաճկուտ-Սեդվի վանք հետաքրքրագույն երթուղիով։ Քայլարշավը կսկսենք Լոռիի ամենատպավորիչ գյուղերից մեկից՝ բարձրադիր Աքորից: Քայլելով անտառային ճանապարհներով՝ կվայելենք Լոռվա հրաշալի տեսարաններն ու բնությունը։ Կայցելենք խիստ տպավորիչ Բգավոր վանք, որը գտնվում է Սեդվի գյուղից հյուսիս-արևմուտք, գեղատեսիլ հարթակի վրա: Այստեղից աննկարագրելի տեսարաններ են բացվում դեպի Դեբետի հովիտ։ Ճանապարհը կշարունակենք և կհասնենք Լալվարի լանջին գտնվող բարձրադիր Կաճաճկուտ գյուղ, որտեղից էլ ճանապարհը կշարունակենք դեպի Սեդվու վանք, կտեսնենք նաև Սեդվու բերդը՝ օրը դարձնելով բացառիկ հարուստ բնության և մարդու գլուխգործոցներով։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 11 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։



