ՌԱՊԻ ԼԻՃ ԵՎ ԱՍՏՂԿԱՆ ԼԻՃ (ԲԵՌՆԱՏԱՐ + ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Արագածի լանջերին են գտնվում բազմաթիվ հրաշալի լճեր ու լճակներ, և այս ֆանտաստիկ ուղևորությանը մեզ են սպասում Ռապի ու Աստղկան լճերը՝ հրաշք տեղադրությամբ և հեքիաթային տեսարաններով։ Մեր գեղեցիկ ուղևորությանը Գեղաձորից բեռնատարով կհասնենք Ռապի լճի մատույցներ, որտեղ ամբողջությամբ կվայելենք այս հրաշագեղ լիճը՝ ծովի մակարդակից 3000 մետրից ավել բարձրության վրա։ Ընդ որում, Ռապի լճի տեսարանն առանձնակի տպավորիչ է Արագածի հյուսիսային պատի համադրությամբ։ Ավելի ուշ Ռապի լճից գեղեցիկ քայլարշավով կհասնենք մեկ այլ չքնաղ լճի՝ Աստղկանին։ Գողտրիկ Աստղկանն էլ լիուլի վայելելուց հետո կվերադառնանք Ռապի լիճ, ապա և բեռնատարով հետ դեպի մեկնարկի կետ։ Անչափ գեղեցիկ և տպավորիչ ուղևորություն, որում համադրված են բնության հրաշալիքները, շքեղ տեսարանները, հաճելի ու զովացնող քայլարշավն ու ազատ ժամանակը, որը կարող եք վայելել առավելագույնս։
8:30, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) և բեռնատարի ծառայությունը
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՌԱՊԻ ԵՎ ԱՍՏՂԿԱՆ ԼՃԵՐԸ
Արագածի լանջերին են գտնվում բազմաթիվ հրաշալի լճեր ու լճակներ, և այս ֆանտաստիկ ուղևորությանը մեզ են սպասում Ռապի ու Աստղկան լճերը՝ հրաշք տեղադրությամբ և հեքիաթային տեսարաններով։ Մեր գեղեցիկ ուղևորությանը Գեղաձորից բեռնատարով կհասնենք Ռապի լճի մատույցներ, որտեղ ամբողջությամբ կվայելենք այս հրաշագեղ լիճը՝ ծովի մակարդակից 3000 մետրից ավել բարձրության վրա։ Ընդ որում, Ռապի լճի տեսարանն առանձնակի տպավորիչ է Արագածի հյուսիսային պատի համադրությամբ։ Ավելի ուշ Ռապի լճից գեղեցիկ քայլարշավով կհասնենք մեկ այլ չքնաղ լճի՝ Աստղկանին։ Գողտրիկ Աստղկանն էլ լիուլի վայելելուց հետո կվերադառնանք Ռապի լիճ, ապա և բեռնատարով հետ դեպի մեկնարկի կետ։ Անչափ գեղեցիկ և տպավորիչ ուղևորություն, որում համադրված են բնության հրաշալիքները, շքեղ տեսարանները, հաճելի ու զովացնող քայլարշավն ու ազատ ժամանակը, որը կարող եք վայելել առավելագույնս։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, տաք հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։




