ՊՌՈՇԱԲԵՐԴ ԵՎ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՊՌՈՇԱԲԵՐԴ ԵՎ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Վայոցձորյան ևս մեկ հրաշալի ուղղություն, որը հնարավորություն կտա մեկտեղել ճարտարապետական գլուխգործոցները, տպավորիչ տեսարաններն ու հրաշալի քայլարշավը: Մեր ուղևորությունը կսկսենք քայլարշավով, որը կմեկնարկի Վերնաշեն գյուղից: Արդյունքում կտեսնենք հոյակերտ և անչափ արժեքավոր Սպիտակավոր վանքը, որի տարածքում է գտնվում նաև Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այնուհետև կշարունակենք մեր քայլարշավը՝ գրավելով միջնադարյան հայոց ամենահզոր ու տպավորիչ բերդերից մեկի՝ Պռոշաբերդի կամ Բոլորաբերդի բարձունքը, որտեղից մեզ համար բացվում են հրաշք տեսարաններ դեպի Վայոց ձորի լեռներն ու Մասիսը՝ տպավորիչ ու անմոռաց դարձնելով մեր ուղևորությունը:

Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում

Մեկնումը՝ 

7։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
8500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) 

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը: 

Մանրամասն Ծրագիր

ՊՌՈՇԱԲԵՐԴ ԵՎ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ

Վայոցձորյան ևս մեկ հրաշալի ուղղություն, որը հնարավորություն կտա մեկտեղել ճարտարապետական գլուխգործոցները, տպավորիչ տեսարաններն ու հրաշալի քայլարշավը: Մեր ուղևորությունը կսկսենք քայլարշավով, որը կմեկնարկի Վերնաշեն գյուղից: Արդյունքում կտեսնենք հոյակերտ և անչափ արժեքավոր Սպիտակավոր վանքը, որի տարածքում է գտնվում նաև Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այնուհետև կշարունակենք մեր քայլարշավը՝ գրավելով միջնադարյան հայոց ամենահզոր ու տպավորիչ բերդերից մեկի՝ Պռոշաբերդի կամ Բոլորաբերդի բարձունքը, որտեղից մեզ համար բացվում են հրաշք տեսարաններ դեպի Վայոց ձորի լեռներն ու Մասիսը՝ տպավորիչ ու անմոռաց դարձնելով մեր ուղևորությունը:

Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 16 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 8500 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել