ԱԽՈւՐՅԱՆԻ ՍԱՌԱԾ ՋՐՎԵԺ, ՄԱՐՄԱՇԵՆ, ԳՅՈւՄՐԻ, ՍԵՎ ԲԵՐԴ

Շատերն են Համշեն տուրի հետ տեսել Ախուրյանի գետի երկու ափերն էլ (Արևմտյան Հայաստանում և ՀՀ-ում այցերի ժամանակ), սակայն այս անգամ հնարավորություն կունենանք տեսնելու Ախուրյան գետն անմիջապես, ինչպես նաև Ախուրյան թափվող գետի սառած ջրվեժը, որը հավակնում է դառնալ այս տարվա ամենապահանջված ձմեռային երթուղիներից։ Մեզ ոչ միայն սպասվում է հետաքրքիր քայլարշավ մինչև սառած ջրվեժ, այլ նաև մեր ընկերության մոտեցմանը համահունչ՝ կլինեն նաև պատմամշակութային այցեր։ Մասնավորապես, մանրամասն կբացահայտենք մեր ճարտարապետության փառահեղ կոթողներից հոյակերտ Մարմաշենը, ինչպես նաև կոլորիտային Գյումրին վայելելու ժամանակ և հնարավորություն կունենանք։ Գյումրիում, քաղաքային տուրից զատ, կունենանք նաև ազատ ժամանակ, ինչպես նաև կայցելենք Սև բերդ։ Սառցե հրաշալիքն ու Շիրակի գանձերը վայելելու լավագույն հնարավորությունը Ձեզ է սպասում։

Մեկնումը՝ 

8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
6500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԱԽՈւՐՅԱՆԻ ՍԱՌԱԾ ՋՐՎԵԺԸ ԵՎ ՄՅՈւՍ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Շատերն են Համշեն տուրի հետ տեսել Ախուրյանի գետի երկու ափերն էլ (Արևմտյան Հայաստանում և ՀՀ-ում այցերի ժամանակ), սակայն այս անգամ հնարավորություն կունենանք տեսնելու Ախուրյան գետն անմիջապես, ինչպես նաև Ախուրյան թափվող գետի սառած ջրվեժը, որը հավակնում է դառնալ այս տարվա ամենապահանջված ձմեռային երթուղիներից։ Մեզ ոչ միայն սպասվում է հետաքրքիր քայլարշավ մինչև սառած ջրվեժ, այլ նաև մեր ընկերության մոտեցմանը համահունչ՝ կլինեն նաև պատմամշակութային այցեր։ Մասնավորապես, մանրամասն կբացահայտենք մեր ճարտարապետության փառահեղ կոթողներից հոյակերտ Մարմաշենը, ինչպես նաև կոլորիտային Գյումրին վայելելու ժամանակ և հնարավորություն կունենանք։ Գյումրիում, քաղաքային տուրից զատ, կունենանք նաև ազատ ժամանակ, ինչպես նաև կայցելենք Սև բերդ։ Սառցե հրաշալիքն ու Շիրակի գանձերը վայելելու լավագույն հնարավորությունը Ձեզ է սպասում։

Հագուստը նախընտրելի է լինի հարմար քայլելու համար, ունենալ նաև տաք հանդերձանք։ Քանի որ դեպի ջրվեժ ճանապարհի մի հատվածը սառած գետի վրայով ենք քայլելու, նախընտրելի է հարմար տակացուով կոշիկ կրել և ունենալ արշավային փայտեր, հարմար ուսապարկ։ Քայլարշավը մոտ 4 կմ է։

Գինը` 6500 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել