ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

«Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի հերթական հրաշալի բերդը Տավուշի սաղարթախիտ անտառներում տպավորիչ բլրի վրա բազմած Մանթաշաբերդն է, որը հայտնի է նաև Աշոտ Երկաթի բերդ անվանումով։ Մեր քայլարշավի ընթացքում ոչ միայն կտեսնենք Հայաստանի ամենախոշոր ու տպավորիչ միջնադարյան բերդերից մեկը, այլ նաև անկրկնելի քայլարշավ կունենանք Տավուշի հրաշալի անտառներում։ Քայլարշավը կմեկնարկենք դեպի Իջևան տանող ավտոճանապարհից, անցնելով գեղեցիկ արահետներով և վայելելով շունչ կտրող տեսարանները, կհասնենք հզոր բերդին, ապա և կվերադառնանք նույն կետ, որտեղից սկսել էինք քայլարշավը։

Մեկնումը՝ 

9:00, վերադարձը՝ մոտ 20։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
8000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՀԶՈՐ ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴԸ

«Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի հերթական հրաշալի բերդը Տավուշի սաղարթախիտ անտառներում տպավորիչ բլրի վրա բազմած Մանթաշաբերդն է, որը հայտնի է նաև Աշոտ Երկաթի բերդ անվանումով։ Մեր քայլարշավի ընթացքում ոչ միայն կտեսնենք Հայաստանի ամենախոշոր ու տպավորիչ միջնադարյան բերդերից մեկը, այլ նաև անկրկնելի քայլարշավ կունենանք Տավուշի հրաշալի անտառներում։ Քայլարշավը կմեկնարկենք դեպի Իջևան տանող ավտոճանապարհից, անցնելով գեղեցիկ արահետներով և վայելելով շունչ կտրող տեսարանները, կհասնենք հզոր բերդին, ապա և կվերադառնանք նույն կետ, որտեղից սկսել էինք քայլարշավը։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Գինը` 8000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել