ՄԱՔՐԱՎԱՆՔԻՑ ԿԵՉԱՌԻՍ (ՔԱՅԼԱՐՇԱՎ) + ԾԱՂԿԱՁՈՐ
Ծաղկաձորը հայտնի է բոլորին, սակայն այն, ինչ առաջարկում ենք մեր այս ուղևորությանը, իրապես տարբերվող է և հետաքրքիր։ Ուղևորության առաջին կանգառը կլինի Մաքրավանքում, որը մեր խիստ տպավորիչ ու հրաշալի պատմական կոթողներից է։ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի բարձրադիր հատվածում գտնվող Մաքրավանքը բացահայտելուց հետո մենք հենց վանքի տարածքից կսկսենք անտառային հատվածներով ու տպավորիչ տեսարաններով, գեղեցիկ, ոչ բարդ քայլարշավը, որով կհասնենք վեհաշուք Կեչառիս՝ մանրամասն բացահայտելով նաև այս արժեքավոր պատմական և հոգևոր կոթողը։ Մեր ուղևորությանը մենք կունենանք նաև ազատ ժամանակ՝ վայելելու Ծաղկաձորի հրաշալի անկյունները, ինչից հետո էլ կվերադառնանք Երևան։
10։00, վերադարձը՝ մոտ 18։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՄԱՔՐԱՎԱՆՔԻՑ ԿԵՉԱՌԻՍ ԵՎ ԾԱՂԿԱՁՈՐ
Ծաղկաձորը հայտնի է բոլորին, սակայն այն, ինչ առաջարկում ենք մեր այս ուղևորությանը, իրապես տարբերվող է և հետաքրքիր։ Ուղևորության առաջին կանգառը կլինի Մաքրավանքում, որը մեր խիստ տպավորիչ ու հրաշալի պատմական կոթողներից է։ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի բարձրադիր հատվածում գտնվող Մաքրավանքը բացահայտելուց հետո մենք հենց վանքի տարածքից կսկսենք անտառային հատվածներով ու տպավորիչ տեսարաններով, գեղեցիկ, ոչ բարդ քայլարշավը, որով կհասնենք վեհաշուք Կեչառիս՝ մանրամասն բացահայտելով նաև այս արժեքավոր պատմական և հոգևոր կոթողը։ Մեր ուղևորությանը մենք կունենանք նաև ազատ ժամանակ՝ վայելելու Ծաղկաձորի հրաշալի անկյունները, ինչից հետո էլ կվերադառնանք Երևան։
մեկնում ԵրևանիցՄաքրավանք
Կեչառիսի վանք (Մաքրավանքից քայլարշավով)
Ծաղկաձորում ազատ ժամանակ
վերադարձ Երևան:Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։