ԼՈՔԻ ԲԵՐԴ ԵՎ ՄԵԾԱՎԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԼՈՔԻ ԲԵՐԴ ԵՎ ՄԵԾԱՎԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Հայաստանի յուրաքանչյուր անկյունում կարելի է գտնել հնամենի բերդեր, և դրանցից մեկը՝ շատ հետաքրքիր ու յուրահատուկ Լոքը սպասում է իր բացահայտողներին։ Լոռվա հյուսիսում գտնվող այս բերդն առանձնանում է իր տպավորիչ տեղադրությամբ և բերդից բացվող հրաշալի տեսարաններով՝ գտնվելով համանուն լեռան վրա։ Բացի Լոքի բերդ քայլարշավը, մեզ են սպասում այլ բացահայտումներ ևս, այդ թվում՝ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցին և Վերին վանքը, ինչը մեր յուրօրինակ այցն ավելի հարուստ կդարձնի։ Քանի որ Լոք գագաթն ու բերդը հայ-վրացական սահմանի հարևանությամբ է, սահմանային շերտ մուտք գործելու համար հատուկ թույլտվություն է պետք, որը մենք կստանանք:

Մեկնումը՝ 

7։30, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8, դիմելու վերջնաժամկետը՝

Գինը՝
12000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՀԶՈՐ ԼՈՔԻ ԲԵՐԴ

Հայաստանի յուրաքանչյուր անկյունում կարելի է գտնել հնամենի բերդեր, և դրանցից մեկը՝ շատ հետաքրքիր ու յուրահատուկ Լոքը սպասում է իր բացահայտողներին։ Լոռվա հյուսիսում գտնվող այս բերդն առանձնանում է իր տպավորիչ տեղադրությամբ և բերդից բացվող հրաշալի տեսարաններով՝ գտնվելով համանուն լեռան վրա։ Բացի Լոքի բերդ քայլարշավը, մեզ են սպասում այլ բացահայտումներ ևս, այդ թվում՝ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցին և Վերին վանքը, ինչը մեր յուրօրինակ այցն ավելի հարուստ կդարձնի։ Քանի որ Լոք գագաթն ու բերդը հայ-վրացական սահմանի հարևանությամբ է, սահմանային շերտ մուտք գործելու համար հատուկ թույլտվություն է պետք, որը մենք կստանանք:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 400 մ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 12000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել