ԿՈՇԻ ԲԵՐԴ ԵՎ ՍԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ, ՈւՋԱՆ, ԱՐՈւՃ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ)

Տարբերվող և յուրահատուկ ուղևորություն, որի ժամանակ կտեսնենք մեծարժեք պատմական վայրեր ու կոթողներ, ինչպիսիք են Արուճն իր հրաշալիքներով, Ուջանի հնամենի բերդը, Կոշի միջնադարյան բերդը, ինչպես նաև Կոշի անկրկնելի Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Առաջին կանգառն Արուճում է, որը ոչ միայն Արագածոտնի, այլ նաև մեր հայրենիքի ամենահարուստ պատմական ժառանգություն ունեցող բնակավայրերից է։ Արուճում կտեսնենք Արուճի վեհաշուք տաճարը, Արուճի բերդը, ինչպես նաև պատմական իջևանատունը։ Հաջորդիվ ոչ երկար ու հեշտ քայլարշավով կշարունակենք մեր ուղևորությունը դեպի հազարամյակների խորքից մեր օրեր հասած Ուջանի Մոտկան բերդ, որի տարածքից էլ կհիանանք հրաշալի տեսարաններով։ Ուջանի բարձունքը գրավելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Կոշ գյուղ, որտեղ մեզ երկու բացառիկ հրաշալիք է սպասում։ Նախ կայցելենք Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որը, միաձուլվելով իր հարևանությամբ գտնվող ժայռին, բացառիկ տեսարան է ձևավորում։ Մեր հաջորդ և վերջին կանգառն էլ կլինի Կոշի բերդը, որը ոչ միայն լավ պահպանված է, այլ նաև շատ գեղեցիկ կառուցվածք ունի և անչափ տպավորիչ է դեպի Մասիս ու Արարատյան դաշտ հրաշք տեսարանով։

Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Մեկնումը՝ 

9:30, վերադարձը՝ մոտ 18։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
7000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) 

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը: 

Մանրամասն Ծրագիր

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳԱՆՁԵՐԸ

Տարբերվող և յուրահատուկ ուղևորություն, որի ժամանակ կտեսնենք մեծարժեք պատմական վայրեր ու կոթողներ, ինչպիսիք են Արուճն իր հրաշալիքներով, Ուջանի հնամենի բերդը, Կոշի միջնադարյան բերդը, ինչպես նաև Կոշի անկրկնելի Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Առաջին կանգառն Արուճում է, որը ոչ միայն Արագածոտնի, այլ նաև մեր հայրենիքի ամենահարուստ պատմական ժառանգություն ունեցող բնակավայրերից է։ Արուճում կտեսնենք Արուճի վեհաշուք տաճարը, Արուճի բերդը, ինչպես նաև պատմական իջևանատունը։ Հաջորդիվ ոչ երկար ու հեշտ քայլարշավով կշարունակենք մեր ուղևորությունը դեպի հազարամյակների խորքից մեր օրեր հասած Ուջանի Մոտկան բերդ, որի տարածքից էլ կհիանանք հրաշալի տեսարաններով։ Ուջանի բարձունքը գրավելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Կոշ գյուղ, որտեղ մեզ երկու բացառիկ հրաշալիք է սպասում։ Նախ կայցելենք Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որը, միաձուլվելով իր հարևանությամբ գտնվող ժայռին, բացառիկ տեսարան է ձևավորում։ Մեր հաջորդ և վերջին կանգառն էլ կլինի Կոշի բերդը, որը ոչ միայն լավ պահպանված է, այլ նաև շատ գեղեցիկ կառուցվածք ունի և անչափ տպավորիչ է դեպի Մասիս ու Արարատյան դաշտ հրաշք տեսարանով։

Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

մեկնում Երևանից

Արուճի տաճար

Արուճի բերդ

Արուճի իջևանատուն

Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի (կարճ քայլք)

Կոշի բերդ (թեթև քայլարշավ)

Ուջանի Մոտկան բերդ (թեթև քայլարշավ)

վերադարձ Երևան:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

Գինը` 7000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել