Վերելք ԿԱՐԿՏԱՍԱՐ

Վերելք ԿԱՐԿՏԱՍԱՐ

Շարունակելով բացահայտել Հայաստանի լեռները՝ այս անգամ մեր յուրահատուկ ընտրությունն անչափ տպավորիչ Կարկտասարն է, որը բազում գեղեցիկ ու տարբերվող տեսարաններ է պահել մեզ համար: Արեգունու լեռների ամենաբարձր գագաթը միանշանակ կտպավորի Ձեզ: Մեր տպավորիչ վերելքը սկսում ենք Գեղարքունիքի ամենագեղեցիկ գյուղերից Դրախտիկից, որտեղից էլ կբարձրանանք Կարկտասար, կվայելենք գագաթը, որից հետո միայն հետ կվերադառնանք՝ մեզ հետ բերելով զգացողությունների հրաշք պաշար:

Մեկնումը՝ 

7։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
8000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԿԱՐԿՏԱՍԱՐ

Շարունակելով բացահայտել Հայաստանի լեռները՝ այս անգամ մեր յուրահատուկ ընտրությունն անչափ տպավորիչ Կարկտասարն է, որը բազում գեղեցիկ ու տարբերվող տեսարաններ է պահել մեզ համար: Արեգունու լեռների ամենաբարձր գագաթը միանշանակ կտպավորի Ձեզ: Մեր տպավորիչ վերելքը սկսում ենք Գեղարքունիքի ամենագեղեցիկ գյուղերից Դրախտիկից, որտեղից էլ կբարձրանանք Կարկտասար, կվայելենք գագաթը, որից հետո միայն հետ կվերադառնանք՝ մեզ հետ բերելով զգացողությունների հրաշք պաշար:

 

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 750 մետր, լեռան բարձրությունը՝ 2740 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

Գինը` 8000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել