ՔԱՐԵՎԱՆՔ, ՀԵՐՄՈՆ, ՀՈՍՏՈՒՆ, ԱՐԱՏԵՍ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Եվս մեկ տպավորիչ քայլարշավ Վայոց ձորում, որի ընթացքում կբացահայտենք այս չքնաղ մարզի հերթական թաքնված հրաշալիքները։ Մեր գեղեցիկ քայլարշավի ընթացքում կհասցնենք տեսնել խորհրդավոր Հերմոնավանքը, արտասովոր Քարեվանքը, Հոստունի գողտրիկ եկեղեցին ու հրաշակերտ Արատեսը։ Կսկսենք քայլել Հերմոն գյուղի մոտակայքից՝ վայելելով աննման Հերմոնավանքը, այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը մինչ ժայռերին ծվարած Քարեվանք։ Հերմոնավանքից Քարեվանք տանող հատվածը նկատելի թեքություն, ունի, ժայռոտ հատված է և պահանջում է ֆիզիկական պատրաստվածություն, մոտ 500 մետրի վրա բարձրանալու ենք 200մ։ Ծրագրում է նաև տպավորիչ այցերը Արատեսի հոյակերտ վանքն ու Հոստունի եկեղեցին։ Վայոցձորյան այս հրաշքները կտպավորեն ձեզ ոչ միայն իրենց գեղեցկությամբ և պատմությամբ, այլ նաև անկրկնելի տեսարաններով։
8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԱՆՁԵՐԸ
Եվս մեկ տպավորիչ քայլարշավ Վայոց ձորում, որի ընթացքում կբացահայտենք այս չքնաղ մարզի հերթական թաքնված հրաշալիքները։ Մեր գեղեցիկ քայլարշավի ընթացքում կհասցնենք տեսնել խորհրդավոր Հերմոնավանքը, արտասովոր Քարեվանքը, Հոստունի գողտրիկ եկեղեցին ու հրաշակերտ Արատեսը։ Կսկսենք քայլել Հերմոն գյուղի մոտակայքից՝ վայելելով աննման Հերմոնավանքը, այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը մինչ ժայռերին ծվարած Քարեվանք։ Հերմոնավանքից Քարեվանք տանող հատվածը նկատելի թեքություն, ունի, ժայռոտ հատված է և պահանջում է ֆիզիկական պատրաստվածություն, մոտ 500 մետրի վրա բարձրանալու ենք 200մ։ Ծրագրում է նաև տպավորիչ այցերը Արատեսի հոյակերտ վանքն ու Հոստունի եկեղեցին։ Վայոցձորյան այս հրաշքները կտպավորեն ձեզ ոչ միայն իրենց գեղեցկությամբ և պատմությամբ, այլ նաև անկրկնելի տեսարաններով։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 5 կմ, որից մի հատվածը բարդ է։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։