ՎԻՇԱՊԱԼՃՈւՄ ՎԱՐԴԱՎԱՌ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Ամենախորհրդանշական և յուրահատուկ Վարդավառը Համշեն տուրի հետ կդառնա անմոռանալի: Մենք քայլելու ենք դեպի Վիշապալիճ, որտեղ տեսնելու ենք նաև վիշապաքարերը՝ նվիրված ջրի պաշտամունքին, որի հետ էլ ասոցացվում է այդքան սիրված տոնը։ Վիշապալիճը կամ Վանքի լիճը Գեղամա լեռների ամենագեղեցիկ լճերից է և համեմատաբար մոտ է նաև Գեղարդավանքին։ Նախ, բեռնատարը մեր խմբին Գեղարդ գյուղից կմոտեցնի Գեղամա լեռների հրաշալի արոտատեղիներին, որտեղից էլ քայլքով կհասնենք լիճ, կտոնենք Վարդավառը, կտեսնենք վիշապաքարերը, ապա ոտքով կվերադառնանք գյուղ, ապա և Երևան։
8։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) և բեռնատարով տեղափոխությունը
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՎԻՇԱՊԱԼՃՈւՄ ՎԱՐԴԱՎԱՌ
Ամենախորհրդանշական և յուրահատուկ Վարդավառը Համշեն տուրի հետ կդառնա անմոռանալի: Մենք քայլելու ենք դեպի Վիշապալիճ, որտեղ տեսնելու ենք նաև վիշապաքարերը՝ նվիրված ջրի պաշտամունքին, որի հետ էլ ասոցացվում է այդքան սիրված տոնը։ Վիշապալիճը կամ Վանքի լիճը Գեղամա լեռների ամենագեղեցիկ լճերից է և համեմատաբար մոտ է նաև Գեղարդավանքին։ Նախ, բեռնատարը մեր խմբին Գեղարդ գյուղից կմոտեցնի Գեղամա լեռների հրաշալի արոտատեղիներին, որտեղից էլ քայլքով կհասնենք լիճ, կտոնենք Վարդավառը, կտեսնենք վիշապաքարերը, ապա ոտքով կվերադառնանք գյուղ, ապա և Երևան։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 14 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։