ՇԽՄՈւՐԱԴԻ ՎԱՆՔ ԵՎ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Հրաշալի քայլարշավ, որը համադրում է ինչպես հրաշալի տեսարաններն ու թավ անտառները, այնպես էլ պատմական յուրահատուկ մի կոթող՝ Շխմուրադի վանքը։ Տավուշի դրախտային գրկում, անտառների սրտում գտնվող Շխմուրադի տպավորիչ վանք հասնելու ճամփան ևս բացառիկ գեղեցիկ և յուրահատուկ է։ Ընդ որում, մեր օրը չի ավարտվելու շքեղ այս քայլարշավով. մենք նաև այցելելու ենք Նոր Վարագավանք՝ դարձնելով մեր այցն առավել հագեցած ու հետաքրքիր։ Այսպիսով, Վերին Ծաղկավան գյուղից սկսելու ենք քայլել դեպի Շխմուրադի վանքը, ապա վերադառնալու ենք նույն գյուղը, որից հետո արդեն մեքենայով այցելելու ենք Նոր Վարագավանք։

Մեկնումը՝ 

9։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
9000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը: 

Մանրամասն Ծրագիր

ՇԽՄՈՒՐԱԴԻ ՎԱՆՔ ԵՎ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

Հրաշալի քայլարշավ, որը համադրում է ինչպես հրաշալի տեսարաններն ու թավ անտառները, այնպես էլ պատմական յուրահատուկ մի կոթող՝ Շխմուրադի վանքը։ Տավուշի դրախտային գրկում, անտառների սրտում գտնվող Շխմուրադի տպավորիչ վանք հասնելու ճամփան ևս բացառիկ գեղեցիկ և յուրահատուկ է։ Ընդ որում, մեր օրը չի ավարտվելու շքեղ այս քայլարշավով. մենք նաև այցելելու ենք Նոր Վարագավանք՝ դարձնելով մեր այցն առավել հագեցած ու հետաքրքիր։ Այսպիսով, Վերին Ծաղկավան գյուղից սկսելու ենք քայլել դեպի Շխմուրադի վանքը, ապա վերադառնալու ենք նույն գյուղը, որից հետո արդեն մեքենայով այցելելու ենք Նոր Վարագավանք։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Գինը` 9000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել