ԲՈՂԱՔԱՐ, ԼԻՃՔԻ ԿԱՍԿԱԴ, ՍՐՏԵՐԻ ՋՐՎԵԺ, ԿԱՐՃԵՎԱՆ, ՄԵՂՐԻ
Քաղցրահամ Մեղրիի անսահման գեղեցիկ ու գունեղ անկյունները, արագահոս գետերն ու շառաչուն ջրվեժները, խորհրդավոր բնակատեղիներն ու տպավորիչ կամուրջները, հզոր լեռները, նմանը չունեցող եկեղեցիներն ու վանքերը բացահայտելուն ուղղված մեր այս տպավորիչ քայլարշավը ձեզ լրիվ այլ դիտանկյունից կծանոթացնի չքնաղագույն այս աշխարհի հետ։ Ֆանտաստիկ այս ուղևորությանը մենք կտեսնենք մի շարք հրաշք ջրվեժներ, կքայլենք արահետներով, որոնք դեռ շատ քիչ են մարդու հետք տեսել, կտեսնենք անտառներում և լեռներում թաքնված պատմական կոթողներ, ամբողջությամբ կբացահայտենք Մեղրի քաղաքն իր բոլոր յուրահատուկ կողմերով։ Իրապես բացառիկ և հարուստ ուղևորություն, որտեղ համադրված են գեղեցիկ բնությունն ու հրաշք կոթողները։ Հրաշալի քայլարշավներն իրականացնելու են մեր բանիմաց և փորձառու գիդերը տեղացի ուղեկցորդ Արսեն Մարգարյանի ուղեկցությամբ։ Դե, միացե՜ք մեզ վայելելու Արևի երկիրը՝ Մեղրին։
Քայլարշավներից Բողաքարի ուղղությունը լինելու է ընդհանուր մոտ 15 կմ, Լիճքի կասկադը՝ 2 կմ, Սրտերի ջրվեժը՝ 8 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ։
6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
գիշերակացը հյուրանոցում (երկտեղանի և երեք տեղանի համարներ)
նախաճաշը (երկրորդ և երրորդ օրվա համար)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
տեղացի ուղեկցորդի ծառայություն:
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ԴԵՊԻ ՀՐԱՇԱԳԵՂ ՄԵՂՐԻ
Սրտերի ջրվեժ (քայլարշավ)
Վանք-Կալերի պատմական կամուրջ
Թաղամիրի պատմական կամուրջ
Արաքսի հովտի մայրամուտը Մեղրիից
գիշերակաց՝ Ագարակ կամ Մեղրի:ՕՐ 2 | ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՄԵՂՐԻՆ
Մեղրիի Անապաստանաց վանք
Մեղրիի Փոքր թաղ և Սբ Հովհաննես եկեղեցի
Մեղրիի Մեծ թաղ և Սբ Աստվածածին եկեղեցի
Մեղրու բերդ
Բողաքարի արգելավայր, Բողաքարի ջրվեժ և գյուղատեղի (քայլարշավ)
գիշերակաց՝ Ագարակ կամ Մեղրի:ՕՐ 3 | ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՋՐՎԵԺՆԵՐԸ
Կարճևանի ջրվեժ (թեթև քայլարշավ)
Լիճքի ջրվեժների կասկադ (քայլարշավ)
Կարճ դադարներ Կապանում և Գորիսում
վերադարձ Երևան: