ՄԱՅՐԱՎԱՆՔ ԵՎ ԲՋՆԻԻ ԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՄԱՅՐԱՎԱՆՔ ԵՎ ԲՋՆԻԻ ԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մայրավանքը խիստ խորհրդավոր, հետաքրքիր և յուրօրինակ վայր է։ Պատմական յուրահատուկ անցյալով այս վանքն առանձնանում է իր հրաշալի տեղադրությամբ և վանքի տարածքից բացվող գեղեցկագույն տեսարաններով։ Գեղեցիկ է նաև դեպի այս գողտրիկ վայրը տանող արահետը։ Մեր քայլարշավը կսկսենք Սոլակ գյուղից, ապա կտեսնենք տպավորիչ Մայրավանքը, կվայելենք մեր ազատ ժամանակը և հետո միայն կվերադառնանք մեկնարկի վայր։ Այս ուղևորությունը, սակայն, միայն Մայրավանք այցով չի սահմանափակվի․ մենք կայցելենք նաև մեր հզոր և լավ պահպանված բերդերից մեկը՝ Բջնիի բերդը՝ վայելելու մեր անցյալի հզորության վկաներից մեկը։

Մեկնումը՝ 

9։00, վերադարձը՝ մոտ 18։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
6500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) 

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը: 

Մանրամասն Ծրագիր

ՄԱՅՐԱՎԱՆՔՆ Ու ԲՋՆԻԻ ՀԶՈՐ ԲԵՐԴԸ

Մայրավանքը խիստ խորհրդավոր, հետաքրքիր և յուրօրինակ վայր է։ Պատմական յուրահատուկ անցյալով այս վանքն առանձնանում է իր հրաշալի տեղադրությամբ և վանքի տարածքից բացվող գեղեցկագույն տեսարաններով։ Գեղեցիկ է նաև դեպի այս գողտրիկ վայրը տանող արահետը։ Մեր քայլարշավը կսկսենք Սոլակ գյուղից, ապա կտեսնենք տպավորիչ Մայրավանքը, կվայելենք մեր ազատ ժամանակը և հետո միայն կվերադառնանք մեկնարկի վայր։ Այս ուղևորությունը, սակայն, միայն Մայրավանք այցով չի սահմանափակվի․ մենք կայցելենք նաև մեր հզոր և լավ պահպանված բերդերից մեկը՝ Բջնիի բերդը՝ վայելելու մեր անցյալի հզորության վկաներից մեկը։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

Գինը` 6500 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել