ՄԱՀԿԱՆԱԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ). ԲԱՑԱՌԻԿ

ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՄԱՀԿԱՆԱԲԵՐԴ

Հայկական բերդաշինության տպավորիչ օրինակներից Մահկանաբերդը ոչ միայն անչափ գրավիչ է, այլև բավական դժվարամատչելի։ Համշեն տուրն առաջարկում է հատուկ մշակված իր ծրագրով հասնել Մահկանաբերդ և վայելել մեր հզոր բերդերից մեկը։ Գուգարաց աշխարհի ամրակուռ այս բերդ այցելությունը Ձեզ կդարձնի մեր այն եզակի հայրենակիցներից, ովքեր կարողացել են հասնել այս պատմական կառույցին։ Դեպի Տավուշի սիրտ մեր ուղևորության համար նախ կհասնենք Աճարկուտ գյուղ, այստեղից բեռնատարը մեզ կմոտեցնի քայլարշավի մեկնարկի կետին, որտեղից էլ արդեն բարդ, բայց գեղեցիկ քայլարշավով կհասնենք հզորագույն Մահկանաբերդ՝ վայելելով ոչ միայն պատմական այս բերդը, այլև բերդից բացվող հրաշալի տեսարանները։

Մեկնումը՝ 

7։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
12000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) 

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՀԶՈՐ ՄԱՀԿԱՆԱԲԵՐԴԸ

Հայկական բերդաշինության տպավորիչ օրինակներից Մահկանաբերդը ոչ միայն անչափ գրավիչ է, այլև բավական դժվարամատչելի։ Համշեն տուրն առաջարկում է հատուկ մշակված իր ծրագրով հասնել Մահկանաբերդ և վայելել մեր հզոր բերդերից մեկը։ Գուգարաց աշխարհի ամրակուռ այս բերդ այցելությունը Ձեզ կդարձնի մեր այն եզակի հայրենակիցներից, ովքեր կարողացել են հասնել այս պատմական կառույցին։ Դեպի Տավուշի սիրտ մեր ուղևորության համար նախ կհասնենք Աչաջուր գյուղ, այստեղից բեռնատարը մեզ կմոտեցնի քայլարշավի մեկնարկի կետին, որտեղից էլ արդեն բարդ, բայց գեղեցիկ քայլարշավով կհասնենք հզորագույն Մահկանաբերդ՝ վայելելով ոչ միայն պատմական այս բերդը, այլև բերդից բացվող հրաշալի տեսարանները։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, լապտերիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։

Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Գինը` 12000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել